«Ստվերներ» (մակեդոներեն՝ Сенки), մակեդոնացի ռեժիսոր Միլչո Մանչևսկու 2007 թվականին նկարահանած կինոնկարը թրիլեր ժանրում։ Ֆիլմի պրեմիերան կայացել է Տորոնտոյի կինոփառատոնի շրջանակներում, որից հետո մասնակցել է Օսկար կինոմրցույթին, սակայն ոչ մի արդյունք չի արձանագրել։

Ստվերներ
մակեդոներեն՝ Сенки
Երկիր Իտալիա
Ժանրդրամա[1]
Թվական2007
Լեզումակեդոներեն
ՌեժիսորՄիլչո Մանչևսկի[1]
Սցենարի հեղինակՄիլչո Մանչևսկի
ԴերակատարներNatasha Petrovic?[2]
ԵրաժշտությունՌայան Շոր
Տևողություն120 րոպե
Բյուջե4 500 000 €

Ֆիլմի կարգախոսն է.

Երբեմն մեռյալներն ավելի բարձր են խոսում, քան ողջերը։
(մակեդոներեն՝ Понекогаш мртвите зборуваат погласно од живите)

Սյուժե խմբագրել

Երիտասարդ բժիշկ Լազար Պերկովն հայտնվում է լուրջ ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ։ Նրա լիակատար ապաքինման համար գրեթե մեկ տարի է պահանջվում։ Առողջանալուց հետո էլ Լազարը հասկանում է, որ նրա հետ ինչ-որ բան այն չէ։ Պերկովը մի անգամ տեսնում է մի ծեր սևազգեստ կնոջ, որն իր հետ խոսում է անհասկանալի լեզվով։ Որպեսզի պարզաբանի, թե ինչ է ցանկանում կինը, Լազարը գնում է լեզուների մասնագետ, պրոֆեսոր Կոկոլեի մոտ։ Սակայն այդ սեմինարին, որպեսզի Լազարը հասկանա ծեր կնոջ ասածները, օգնում է մեկնել մի կին՝ Մենկա Կոկոլեն, ով ներկայանում է որպես Կոկոլեի կինն ու օգնականը։ Պարզվում է, որ ծերունազարդ կինը խոսել է մեռած մի լեզվով և ասել է հետևյալը. «Տո՛ւր այն, ինչը քեզ չի պատկանում»։

Լազարին համակում է շփոթմունքը։ Նա ոչ ոքից ոչինչ չի վերցրել, սակայն Մենկան հուշում է, որ այդ արտահայտությունը, հնարավոր է, վերաբերում է նրա ընտանիքի անդամներից մեկին։ Լազարի մա՞յրը (կլինիկայի տնօրեն է, որտեղ աշխատում է Լազարը), հա՞յրը, թե՞ կինը. նրանից մեկն անհանգստացրել է հոգիներին, սակայն շփվել նրանց հետ կարող են միայն Լազարի օգնությամբ։ Իրավիճակը սրվում է այն ժամանակ, երբ իմանում է, որ պրոֆեսորի Կոկոլեի կինը զոհվել է մի քանի տարի անց և դույզն-ինչ նմանություն չունի Մենկայի հետ։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Բորչե Նաչև Լազար Պերկով
Սալաետին Բիլալ Գերասիմ
Վեսնա Ստանոևսկա Մենկա
Սաբինա Այրուլա-Տոզիա Վերա Պերկովա
Ռատկա Ռադմանովիչ Կալինա
Պետար Միրչևսկի Բլագոյչե
Իլկո Ստեֆանովսկի դոկտոր Կարպուզովսկի
Վլադիմիր Յաչև դոկտոր Շիշկին
Գոցե Վլախով պրոֆեսոր Կոկալե
Ֆիլարետա Զդրավկովիչ Գորդանա
Դիմե Իգլիև Իգնյատ Պերկով

Ցուցադրությունների պատմություն խմբագրել

Երկիր Տարեթիվ
Կանադա սեպտեմբերի 9, 2007 թվական
Մակեդոնիա նոյեմբերի 2, 2007 թվական
Թայվան նոյեմբերի 24, 2007 թվական

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0834102/
  2. ČSFD (չեխերեն) — 2001.

Արտաքին հղումներ խմբագրել