Ստորջրյա սպորտ․ ընդգրկում է ա) արագընթաց լող և սուզում, բ) կողմնորոշում, գ) տուրիզմ և դ) սպորտային հրաձգություն՝ հատուկ հանդերձանքի օգտագործումով։

Արագընթաց լող խմբագրել

Արագընթաց լողի ձևերն են․ լող աքվալանգով, լող լողաթաթերով, սուզում լողաթաթերով (երկարություն)։ Մրցումները տեղի են ունենում ջրավազաններում, տարբեր տարածությունների վրա․

  • Սուզում՝ 15, 25, 50 մ,
  • Ստորջրյա լող 100, 200, 400, 800 մ,
  • Ստորջրյա լող լողաթաթերով և տարբեր փոխանցումային (էստաֆետային) լողեր՝ 100, 200, 400, 800, 1500, 1850 մ և 3000 մետրից (մարաթոնյան) ավելի։

Ստորջրյա կողմնորոշում խմբագրել

Այս ձևն ընդգրկում է 2 հիմնական վարժություն (դասակարգված երկամարտ)՝ «գոտիներ» և «կողմնորոշիչներ», որոնք կատարելիս մարզիկը աքվալանգով անցնում է որոշակի տարածություն՝ փոխելով ուղղությունը նախատեսված կետերում։ «Գոտիներ» վարժության ժամանակ մարզիկը կողմնորոշվում է սարքերի ցուցումներով, «կողմնորոշիչներ»-ի ժամանակ՝ հերթականությամբ փնտրում է խարսխալողանները։ Մրցումները տեղի են ունենում բաց ջրավազաններում, արդյունքները գնահատվում են ըստ տարածությունն անցնելու ժամանակի և կողմնորոշման ճշգրտության։

Ստորջրյա տուրիզմ խմբագրել

Ստորջրյա տուրիզմը սուզորդների մասնակցությունն է արշավախմբերի աշխատանքներին տարբեր ջրավազաններ ուսումնասիրելու նպատակով։

Ստորջրյա մարզական հրաձգություն խմբագրել

Սրա ժամանակ գնահատվում է մարզիկի պատրաստականությունը ստորջրյա հրացանով որոշակի տարածության վրա շարժվող ու անշարժ թիրախներ խոցելիս, ինչպես նաև կենդանի նպատակակետերի (ձկներ) հայտնաբերում ու խոցում (ստորջրյա որս)։ Մարզիկը ջրի տակ է գտնվում միայն դիմակով և լողաթաթերով։ Որպես մարզաձև կազմավորվել է 20-րդ դարի 20-ական թվականներին, կապված ստորջրյա որսի սիրողական խմբերի երևան գալու հետ։

1958-ից անց են կացվել ԽՍՀՄ ամենամյա չեմպիոնատներ, 1971-ից՝ ԽՍՀՄ գավաթի մրցումներ։ ՀԽՍՀ–ում տարածում է ստացել 1958-ից, հանրապետական ֆեդերացիան (ԴՕՍԱԱՖ–ի կազմում) ստեղծվել է 1962-ին։ Առաջին մրցումները՝ 1958-ին, 1961-ից տեղի են ունեցել հանրապետական ամենամյա առաջնություններ։ ՀԽՍՀ մարզիկներից լավագույն արդյունքների են հասել Շ․ Կարապետյանը (11 համաշխարհային ռեկորդի հեղինակ), Կ․ Կարապետյանը, Մ․ Գաբրիելյանը, Ա․ Ավետիսյանը, Մ․ Խոջոյանը, Մ․ Պիչագինան, է․ Գրիգորյանը, Սարգսյանը և ուրիշներ։

Տես նաև խմբագրել

Լող

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 533