Ստորջրյա բերետներ, մուլտիպլիկացիոն նկարված ֆիլմ։

Ստորջրյա բերետներ
Տեսակմուլտֆիլմ
Ժանրմարտաֆիլմ և արկածային ֆիլմ
ՌեժիսորՎլադիմիր Տարասով, Ռասա Ստրաուտմանե, Ալեքսանդր Մազաև, Ալեքսանդր Գորլենկո և Ելենա Պրորոկովա
ՍցենարիստԷդուարդ Ուսպենսկի
ԵրաժշտությունԷդուարդ Արտեմև
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն69 րոպե
Թվական1991

Սյուժե խմբագրել

Դելֆին-ռենջերների մասին պատմող լիամետրաժ մուլտֆիլմ, որը նկարահանվել է «Հաջող սկիզբ», «Օվկիանոսի գաղտնի աղբանոց», «Այսբերգի երևացող մասը», «Միկոն, Պավլովայի տղան», «Լիճ` ծովի հատակում» ֆիլմերի հիման վրա, որոնք ստեղծվել են ըստ Էդուարդ Ուսպենսկու «Ստորջրյա բերետներ» պատմվածքի։ Ի տարբերություն պատմվածքի, ֆիլմում մասերի տրամաբանական հաջորդականությունը խախտված է, այդ պատճառով ֆիլմի վերջին հատվածը կիսատ է ընկալվում։

Դերերը հնչունավորել են խմբագրել

  • Տրիստան` Եվգենի Ստեբլով
  • Հենրի` Սեմյոն Ֆարադա
  • Պավլովա` Տատյանա Դոգիլևա
  • Գնդապետ Էլոյ` Վասիլի Լիվանով
  • Մորժով` Բորիս Բիստրով
  • Միկո` Սաշա Սուչկով
  • Կենդանի, որ հաղորդում է Տրիստանին ռուսների կանչելու մասին` Էֆիմ Կացիրով
  • Լև Շաբարին
  • Ալեքսանդր Օչերետյանսկի
  • Նավապետ` Ն. Գրաբե
  • Վ. Պրոխորով

Հեղինակներ խմբագրել

Ռեժիսորներ Վլադիմիր Տարասով, Ռասա Ստրաուտմանե, Ալեքսանդր Մազաև, Ալեքսանդր Գորլենկո, Ելենա Պրորոկովա
Սցենարի հեղինակ Էդվարդ Ուսպենսկի
Բեմադրող նկարիչ Սերգեյ Տյունին, Նատալյա Դեմիդովա, Յուրի Բատանին, Անդրեյ Իգնատենկո, Սերգեյ Գլագոլև, Յուրի Մեշերյակով
Օպերատոր Քաբուլ Ռասուլով, Նատալյա Միխայլովա, Ալեքսանդր Չեխովսկի, Ն.Սարատովա
Կոմպոզիտոր Էդուարդ Արտեմև[1]
Նկարիչ- մուլտիպլիկատորներ Ա. Բուկին, Ա. Մազաև, Յու. Կուզյուրին, Գ. Սոկոլսկի, Գ. Զեբրովա, Դ. Կուլիկով, Ալեքսանդր Պանով, Ա.Չեռնոմաշենցև, Նատալյա Բոգամոլովա, Մ. Ոսկանյանց, Վլադիմիր Վիշեգորոդցև, Ա. Դորոգով, Անդրեյ Իգնատենկո, Յու. Կուլակով, Ի. Կուռոյան, Է. Մասլովա, Վլադիմիր Շևչենկո, Ա. Սիմով
Նկարիչներ Տ. Միտիտելո, Յու. Սոմինա, Ս. Մարակասով, Տ. Զվորիկինա, Տ. Կոլոսովա, Ս. Դավիդովա, Օ. Գրիշանինա, Ե. Գոլոլոբովա, Մ. Արտամոնովա, Ի. Բալաշովա, Լ. Վիբորգովա, Ե. Գագարինա, Ի. Մազաևա, Վ. Մակինա, Ն. Միտրոխին, Ն. Միխայլովա, Զ. Մոնետովա, Գ. Մոռոզով, Ն. Նազարովա, Օ. Նովոսելովա, Տ. Սիտնիկովա, Ի. Սոբյանինա, Կ. Ստասևիչ, Ա. Չիստովա

Մուլտֆիլմի մասին խմբագրել

80-ական թվականի վերջին փոփոխությունն էին տեղի ունենում երկրում, կինոյում և «Սոյուզմուլտֆիլմում»։ Վլադիմիր Տարասովը փորձում էր ներգրավվել նոր իրականության մեջ` աշխատելով հավակնոտ և այդ ժանանակվա համար նոր նախագծի վրա, որն էր «էշքն» ժանրով համատեղ սերիալի նկարահանումն ամերիկյան և խորհրդային ռազմաբազաների հատուկ ջոկատային դելֆինների արկածների մասին։ Սրանք առաջին ֆիլմերն էին, որ պատմում էին ոչ թե ռազմական դիմակայության, այլ` ռուս և ամերիկացի «բերետների» զինվորական եղբայրության մասին։ Ինչպես և այլ նախագծեր, որոնք փորձում էին ներգրավել խորհրդային մուլտիպլիկացիան շուկայական հարաբերություններում, այս մեկը ևս շարունակություն չի ունեցել։ Չնայած «Հաջող սկիզբ» սերիայի չորս մասեր (1989-1990) և նրանց հիման վրա նկարահանված «Ստորջրյա բերետներ» լիամետրաժ ֆիլմը (1991) հայտնվել են էկրաններին և երբեմն ցուցադրվում են հեռուստաալիքներով։ Նատալյա Վենժեր[2]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մուլտֆիլմում օգտագործվել են հատվածներ կոմպոզիտորի նախկին աշխատանքների ձայնագրություններից
  2. Наталия Венжер. Владимир Тарасов // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  1. Подводные береты