Ստոմատոլոգիան Հայաստանում

Ստոմատոլոգիա, Ստոմատոլոգիայի զարգացումը հանրապետությունում սկսվել է 1920-ական թվականներից, երբ Ա. Մաշուրի նախաձեռնությամբ հիմնադրվել է կենտրոնական ատամնապրոթեզավորման լաբորատորիան (այժմ՝ № 1 ստոմատոլոգիական պոլիկլինիկա), 1936 թվականին՝ ատամնաբուժության դպրոցը։

Ստոմատոլոգիական կրթությունը Հայաստանում խմբագրել

Մինչև 1946 թվականը ատամնաբույժներ ու ատամնատեխնիկներ է պատրաստել Երևանի բժշկական ուսումնարանը, իսկ ստոմատոլոգիա սովորելու համար ուսանողական խմբեր են գործուղվել Ստավրոպոլի բժշկական ինստիտուտ։ 1946-1956 թվականներին ԵԲԻ հոսպիտալային վիրաբուժության ամբիոնում ստոմատոլոգիա է դասավանդել Ա. Սահակյանը, 1956 թվականից՝ Գ. Եղիյանը։ 1946 թվականին Երևանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ինստիտուտում բացվել է դիմածնոտային վիրաբուժության կլինիկա։

Բարձրագույն կրթությամբ ստոմատոլոգներ պատրաստելու համար 1961 թվականին ԵԲԻ-ում բացվել է ստոմատոլոգիական ֆակուլտետ, 1963 թվականին ձևավորվել է ստոմատոլոգիայի ամբիոն (վարիչ՝ Գ. Եղիյան). բարձրորակ կադրերով այն համալրելու նպատակով 1962 թվականին Մոսկվա են գործուղել Ի. Պետրոսյանին, Է. Կիլիկյանին, Ա. Մինալյանին, Է. Գևորգյանին։ 1963-1967 թվականներին սանիտարահիգիենային, մանկաբուժական և ստոմատոլոգիական ֆակուլտետների դեկան է եղել Կ. Կարապետյանը, հետագայում՝ ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկաններ՝ Մ. Գավալովդ, Գ. Նիկողոսյանը, Լ. Ֆրանգուլյանը, Մ. Հովհաննիսյանը, Վ. Տատինցյանը, Մ. Բախշինյանը, Ա. Քանքանյանը, Մ. Մարգարյանը, Կ. Բարոյանը, Լ. Եսայանը։ 1968 թվականին ստոմատոլոգիայի ամբիոնը բաժանվել է 2 ինքնուրույն՝ վիրաբուժական ստոմատոլոգիայի (վարիչներ՝ Գ. Եղիյան՝ 1968-1982, Խ. Բադալյան՝ 1982-1988, Ս. Անանյան՝ 1988-1997, Գ. Զաղան՝ 1988, Է. Ավետիսյան՝ 2008-2011) և թերապևտիկ ու օրթոպեդիկ ստոմատոլոգիայի (վարիչ՝ Է. Գևորգյան՝ 1968-1978) ամբիոնների։ Վերջինը 1978-1979 թվականներին տրոհվել է օրթոպեդիկ ստոմատոլոգիայի (վարիչներ՝ է. Կիլիկյան՝ 1978-1986, Վ. Մելքումով՝ 1988-1990, Վ. Կիրակոսյան՝ 1990-2006, Վ. Բակալյան՝ 2006) և թերապևտիկ ստոմատոլոգիայի (վարիչներ՝ Հ. Արևշատյան՝ 1979-1984, Վ. Տատինցյան՝ 1984-2006, Լ. Եսայան՝ 2006-2007, Ա. Հարությունյան՝ 2007-2010) ամբիոնների։ 1988 թվականին կազմավորվել է մանկական ստոմատոլոգիայի ամբիոն (վարիչներ՝ Ս. Աղաջանյան՝ 1988-1993, Վ. Հարությունյան՝ 1993-1997, Ս. Անանյան՝ 1997-1998, Գ. Զաղան՝ 1998-2000), որը 2000 թվականին վերակազմավորվել է ստոմատոլոգ, հիվանդությունների կանխարգելման և մանկական ստոմատոլոգիայի ամբիոնի (վարիչներ՝ Մ. Մարգարյան՝ 2000-2006, Ա. Փափազյան՝ 2006-2010

2010-2011 թվականներին միավորվել են թերապևտիկ ստոմատոլոգիայի և ընտանեկան ստոմատոլոգիայի (վարիչներ՝ Ա. Հարությունյան՝ 2010-2011, Լ. Եսայան՝ 2011 թվականից), մանկական ստոմատոլոգիայի և օրթոդոնտիայի (վարիչներ՝ Ա. Փափագյան՝ 2010-2011, Հ. Տեր-Պողոսյան՝ 2011 թվականից), վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության (վարիչ՝ Է. Ավետիսյան՝ 2011 թվականից) ամբիոնները։ 1987 թվականին Հանրապետական ստոմատոլոգիական պոլիկլինիկային կից բացվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ստոմատոլոգ, կենտրոնի մասնաճյուղ (1999 թվականից՝ «Վան» ԲԸ ստոմատոլոգիական կենտրոն)։

Ստոմատոլոգիայի բնագավառում սկզբնական շրջանում Ա. Մաշուրի ղեկավարությամբ զբաղվել են հանրապետության դպրոցական տարիքի, այնուհետև Երևանի նախադպրոցական ու դպրոցական տարիքի երեխաների բերանի խոռոչի հիվանդությունների հայտնաբերման և բուժման հարցերով։ Լուսաբանվել են օրթոպեդ, ստոմատոլոգիայի (Է. Կիլիկյան, Է. Գևորգյան), Հայաստանում ստոմատոլոգիական հիվանդությունների համաճարակաբանության հարցերը, պարզվել է ատամների ոսկրափուտի տարածվածության կապը կլիմայաաշխարագրական պայմանների հետ։ Մշակվել և գործնականում լայնորեն կիրառվել է արյունահոսությունը դադարեցնող «Կապրոֆեր» պատրաստուկը։ Բացահայտվել են բերանի խոռոչի և ատամների քիմիական ախտահարումները, մշակվել դրանց կանխարգելման միջոցներ։ Զբաղվել են դիմածնոտային վիրաբուժության հարցերով (Գ. Եղիյան, Խ. Բադալյան). մշակվել են դեմքի բնածին և ձեռքբերովի արատների վերացման և ձևախախտումների շտկման եղանակներ (Գ. Եղիյան, «Վիրաբուժական ստոմատոլոգիա», 1967)։ Ստոմատոլոգայի զարգացումը վերելք է ապրել 1990-ական թվականների 2-րդ կեսից՝ ԵՊԲՀ ստոմատոլոգիական, մասնագիտական ամբիոններում կատարվող ԳՀ աշխատանքների շնորհիվ։ Ներդրվել են ատամների և բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների բուժման նորագույն եղանակներ, ստոմատոլոգիայի տարբեր բնագավառներում օգտագործվել է պտղի ոսկրից ստացված նյութ՝ բրեֆոոսկրանյութ (Վ. Տատինցյան, Յու. Պողոսյան, Լ. Եսայան)։

Ուշագրավ են թերապևտիկ ստոմատոլոգիայի ոլորտում հիվանդությունների ախտորոշման ու բուժման նպատակով նոր նյութերի և եղանակների ստեղծումն ու կիրառումը. Հարատամնաբորբի տարբեր ձևերի բուժման համար 2002 թվականին առաջարկվել է «Տոկոֆերին» պատրաստուկը (Հ. Սարգսյան, է. Գաբրիելյան, Կ. Լալայան)։ Վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության բնագավառում կատարվել են լեզվի հիվանդությունների վիրաբուժ. բուժմանը (Է. Ավետիսյան, Ս. Աևանյան), ոսկրային արատների, ծնոտների կոտրվածքների վերականգնմանը, իմպլանտոլոգիայի բնագավառում օգտագործելու համար նոր ոսկրանյութի և մեղրամոմե թաղանթի ստեղծմանն ու կիրառմանը (Յու. Պողոսյան, Ա. Պողոսյան, Հ. Ենոքյան և ուրիշներ) վերաբերող աշխատանքներ։ 2004 թվականից Հայաստանում առաջին անգամ կարևորվել են բերանի խոռոչում pH-ի որոշմանը վերաբերող հետազոտությունները, որոնց արդյունքում ստացված տվյալներով կարելի է ախտորոշել, կանխարգելել և բուժել բերանի խոռոչի հիվանդությունները, որոշել հակամանրէային միջոցների արդյունավետությունը (Լ. Եսայան)։ Օրթոդոնտիայի բնագավառում մշակվել են դիմածևոտային համակարգի անկանոնությունների ախտորոշման և համալիր բուժման եղանակներ (Հ. Տեր-Պողոսյան, Պ. Մայիլյան)։ Հայտնաբերվել է ատամնաբնային ելունի՝ ներսից գրգռման ճանապարհով (ինտերստիցիալ եղանակ) ոսկրային հյուսվածքի աճեցման երևույթը, ստեղծվել են ատամնածնոտադիմային անկանոնությունների օրթոդոնտիկ բուժման նոր եղանակներ ու միջոցներ, որոնք զգալիորեն բարձրացնում են բուժման արդյունավետությունը (Պ. Մայիլյան, լավագույն հայտնագործության համար նրան շնորհվել է № 61 դիպլոմը, իսկ առաջարկներն արտոնագրվել են ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ճապոնիայում, Ռուսաստանում, Չինաստանում և այլուր)։ Ստոմատոլոգիայի զարգացմանը նպաստել է նաև Հայաստանի ստոմատոլոգների ընկերակցությունը (հիմնադիր-նախագահ՝ Վ. Վանցյան, ապա՝ Ա. Գևորգյան)։ Ոլորտի զարգացմանը էապես նպաստել են վերջին տարիներին Հայաստանի ԱՆ-ի մշակած նոր օրենքները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։