Ստյուարտ Նիքըլսոն (հունվարի 8, 1948(1948-01-08)[1][2]), բրիտանացի ջազի պատմաբան, կենսագիր, երաժշտական քննադատ, լրագրող և վերլուծաբան։ Լինելով ջազի պատմության հանրաճանաչ փորձագետ՝ հեղինակել է ջազի այնպիսի աստղերի կենսագրություններ, ինչպիսիք են Էլլա Ֆիցջերալդը, Բիլլի Հոլիդեյը, Դյուկ Էլինգտոնը։ Բազմաթիվ հոդվածներ է գրել լրագրերի, ամսագրերի և ակադեմիական պարբերականների համար, դասախոսել է Լիդսի կոնսերվատորիայում և միջազգային բազմաթիվ երաժշտական հաստատություններում։

Ստյուարտ Նիքըլսոն
Ծնվել էհունվարի 8, 1948(1948-01-08)[1] (76 տարեկան)
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունհեղինակ

Կարիերա խմբագրել

Ստյուարտ Նիքըլսոնը ծնվել է Ուելսի Քարդիֆ քաղաքում և երաժշտական տեսաբանի և կլարնետահարի կրթություն է ստացել Ուելսի երաժշտության և թատրոնի քոլեջում, որտեղ սովորել է 1967-1971 թվականներին։ Նա գրել է Էլլա Ֆիցջերալդի, Բիլլի Հոլիդեյի և Դյուկ Էլինգտոնի կենսագրությունները, հրատարակել է ջազին վերաբերող հոդվածներ բազմաթիվ ամսագրերում և թերթերում, ներառյալ «The Observer», «Western Mail», «Gramophone» և այլ պարբերականներում։ Գրել է նաև ջազի և ջազ-ռոքի մասին ընդարձակ վերլուծություններ, Եվրոպայում 21-րդ դարի ջազ-ֆյուժն ոճի զարգացման ժամանակագրության հեղինակն է[2]։ Նիքըլսոնը Լիդս երաժշտական քոլեջի պրոֆեսորադասախոսական կազմի նախկին անդամ է, որտեղ դասավանդել է որպես հրավիրյալ պրոֆեսոր։ 2009 թվականին Ամստերդամի կոնսերվատորիայում կազմակերպված եվրոպական կոնսերվատորիաների ասոցիացիաների համագումարում ջազ պլատֆորմի գլխավոր խոսնակն էր։ Որպես հյուր խոսնակ և դասախոս ելույթներ է ունեցել նաև մի շարք հաստատություններում, ինչպես Լիդսի կոնսերվատորիան, Գրինվիչի երաժշտության և պարի Տրինիտի կոնսերվատորիան, Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարանը, Ուելսի երաժշտության և թատրոնի քոլեջը, Նորվեգիայի Մայջազ փառատոնը և Էսեքսի ջազի ազգային արխիվը[2]։

Աշխատություններ խմբագրել

  • Էլլա Ֆիցջերալդ, ջազի առաջին տիկնոջ կենսագրություն (առաջին հրատարակությունը լույս է տեսել 1993 թվականին, երկրորդը՝ 2004 թվականի փետրվարին, Լոնդոնում)
  • Բիլլի Հոլիդեյ (1995 թվական, Լոնդոն)
  • Ջազ.ժամանակակից վերածնունդ (1990 թվական, Լոնդոն), վերահրատարակվել է որպեսՋազ.1980-ականների վերածնունդ (1995թվական, Նյու Յորք)
  • Ջազ-ռոք. պատմություն (1998 թվական, Լոնդոն)
  • Վերհիշելով տեմպը.Դյուկ Էլինգտոնի դիմանկարը (1999 թվական, Լոնդոն)
  • Մի՞թե ջազը մահացել է (Թե՞ փոխել է հասցեն) (2005 թվական, Լոնդոն)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #113408404 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 Michael C. Heller (2016 թ․ հունվարի 20). «Nicholson, Stuart». Grove Music Online. Oxford Music Online. Oxford University Press. doi:10.1093/gmo/9781561592630.article.A2289168.