Ստյոպա Վարդանյան

հայ հեղափոխական
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ստյոպա (Ռոզին) Քրիստափորի Վարդանյան (1901, Թիֆլիս —1937), Անդրկովկասում խորհրդային ռեժիմի հաստատման աջակից, ԽՄԿԿ անդամ (1916)։

Ստյոպա Վարդանյան
Ծնվել է1901
Մահացել է1937
Մասնագիտությունհեղափոխական

Բաքվի նավթահանքերում աշխատելիս բանվորների շրջանում տարածել է ագիտացիոն թռուցիկներ, կատարել կուսակցական հանձնարարություններ։ 1917-1919 թթ.-ին ընդհատակյա աշխատանք է տարել Թիֆլիսի երիտասարդության շրջանում։ «Սպարտակ» կազմակերպության հիմնադիրներից է, ընտրվել է Վրաստանի կոմերիտմիության առաջին քարտուղար։ Վարդանայնը մասնակցել է Կոմինտերնի II կոնգրեսի աշխատանքներին, հանդիպել է Վլադիմիր Լենինի հետ։ 1921-ին ընտրվել է Թիֆլիսի հեղկոմի կազմում, աշխատել որպես ներքին գործերի կոմիսար, բանակի քաղբաժնի պետ։ 1922-ից եղել է Էջմիածնի և Նոր Բայազետի գավառային գործկոմների նախագահ, զինվորական կոմիսար Երևանում։ 1925-ից աշխատել է Անդրֆեդերացիայի ապարատում (ԲԳՏ-ի պետական ապարատի բարելավման տեսչության պետ, Պետպլանի նախագահի տեղակալ, «Զարյա Վոստոկա» («Заря Востока») թերթի խմբագիր)։ 1931-ին նշանակվել է Վարդանյանը ՀԿ(բ) կ Կենտկոմի երկրորդ քարտուղար, 1932 թ.-ից՝ ՀամԿ(բ)կ Տագանրոգի քաղկոմի առաջին քարտուղարը։ Եղել է ՀԽՍՀ, Անդրֆեդերացիայի և ԽՍՀՄ Կենտգործկոմների անդամ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 322