Ստի դետեկտոր (անգլ.՝ Deceiver), 1997 թվականի ամերիկյան ֆիլմ, ռեժիսորներ՝ Ջոնաս Փեյտ և Ջոշ Փեյտ։ Ժանրը՝ Քրեական ֆիլմ և դրամա։
Ռուսաստանում ֆիլմը DVD -ով ցուցադրվել է 2001 թվականի հոկտեմբերի 9-ին։

Ստի դետեկտոր
անգլ.՝ Deceiver
Երկիր ԱՄՆ
Ժանրմիստիկ ֆիլմ և քրեական ֆիլմ
Թվական1997 և օգոստոսի 6, 1998[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոնաս Փեյտ և Ջոշ Փեյտ
ՊրոդյուսերՄարկ Դեյմոն
Սցենարի հեղինակՋոնաս Փեյտ
ԴերակատարներՔրիս Փեն, Թիմ Ռոթ, Էլեն Բյորստին, Ռենե Զելվեգեր, Մայքլ Ռուքեր, Ռոզաննա Արկետ, Մայքլ Փարքս, Կարինա Լոգ, Մարկ Դեյմոն և J. C. Quinn?
ՕպերատորԲիլ Բաթլեր
ԵրաժշտությունԳարի Գրեգսոն-Ուիլյամս
ՄոնտաժԴեն Լիբենթալ
ԿինոընկերությունMGM, MDP Worldwide
Տևողություն101 րոպե
IMDbID 0119527

Բովանդակություն խմբագրել

Հանցագործության զոհ դարձած երիտասարդ աղջկա դրամապանակում գտել են հեռախոսահամար, որը կասկածյալներին գտնելու միակ և գլխավոր ապացույցն է։ Հարուստ ծնողների տղան՝ հարբեցող և կամակոր, որը ավարտել է ամերիկական լավագույն համալսարաններից մեկը, շատ բան գիտի այդ սպանության մասին։
Մարդասպան է նա, թե անմեղ, որը դարձել է հանգամանքների զոհ, դա պետք է պարզվի երկար և լարված հարցաքնությունների միջոցով։ Գլխավոր զենքը՝ ստի դետեկտորն է, որի միջոցով պետք է գտնեն հանցագործին։

Դերերում խմբագրել

  • Թիմ Ռոթ - Ջեյմս Ուոլտեր Վեյլենդ
  • Քրիս Փեն - խուզարկու Ֆիլիպպ Բրեքսթոն
  • Մայքլ Ռուքեր - խուզարկու Էդվարդ Քեննեսոու
  • Ռոզաննա Արկետտ - օրիորդ Քեննեսոու

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Կարգախոս՝ «There are two sides to every lie», «Յուրաքանչյուր սուտ ունի 2 կողմ»
  • Երկվորյակ եղբայրներ Ջոնաս Փեյտը և Ջոշ Փեյտը՝ ֆիլմի սցենարիստներն ու ռեժիսորներն են։
  • Նկարահանումները անցկացվել են Չարլսթոնում, Հարավային Կարոլինայում, ԱՄՆ։
  • 17 տարին չլրացած երեխաները ֆիլմը պետք է դիտեին միայն ծնողների ներկայությամբ

Պրեմիերաներ և շնորհանդեսներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել