Հարկադրական ճառագայթում

Հարկադրական ճառագայթման սխեման

Հարկադրական ճառագայթում, ստիպողական ճառագայթում, մակածված ճառագայթում, արտաքին էլեկտրամագնիսական ալիքի ազդեցությամբ տեղի ունեցող ճառագայթում։ Այս երևույթը տեսականորեն բացահայտել է Ալբերտ Այնշտայնը[1], 1917-ին։

Հարկադրական ճառագայթումը բնորոշ է ինչպես քվանտային համակարգերին (ատոմ, մոլեկուլ և այլն), այնպես էլ ազատ լիցքավորված մասնիկներին։ Ճառագայթված քվանտներն ունեն նույն հաճախականությունը, տարածման ուղղությունը և բևեռացումը, ինչ արտաքին դաշտի քվանտները, որով և պայմանավորված է հարկադրական ճառագայթման կոհերենտությունը։ Կոհերենտության շնորհիվ հարկադրական ճառագայթման ինտենսիվությունը խիստ աճում է՝ ինքնակամ ճառագայթման ինտենսիվության համեմատությամբ։ Ազատ շարժվող լիցքավորված մասնիկների ճառագայթումը, որ կարող է տեղի ունենալ տարբեր պատճառներով, արտաքին էլեկտրամագնիսական ալիքի առկայությամբ նույնպես կրում է ստիպողական բնույթ (օրինակ, ստիպողական չերենկովյան, սինխրոտրոնային, արգելակման ճառագայթում և այլն)։

ԿիրառություններԽմբագրել

Հարկադրական ճառագայթման երևույթն ընկած է էլեկտրամագնիսական ալիքների ուժեղացուցիչների և քվանտային գեներատորների (մազերներ, լազերներ) աշխատանքի հիմքում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Einstein A (1916)։ «Strahlungs-emission und -absorption nach der Quantentheorie»։ Verhandlungen der Deutschen Physikalischen Gesellschaft 18: 318–323։ Bibcode:1916DPhyG..18..318E 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։