Ստեֆանո Կոլանտուոնո

իտալացի ֆուտբոլիստ

Ստեֆանո Կոլանտուոնո (իտալ.՝ Stefano Colantuono, հոկտեմբերի 23, 1962(1962-10-23)[1], Հռոմ, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։ Հանդես է եկել պաշտպանի դիրքում։

Ստեֆանո Կոլանտուոնո
Քաղաքացիությունը  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 23, 1962(1962-10-23)[1] (61 տարեկան)
Ծննդավայր Հռոմ, Իտալիա
Հասակ 184 սանտիմետր
Քաշ 79 կիլոգրամ
Դիրք libéro

Խաղային կարիերա

խմբագրել

Ստեֆանո Կոլանտուոնոն կարիերան սկսել է D սերիայի «Վելետրի» ակումբում, այնուհետև հանդես է եկել «Տերնանա» ակումբի С սերիայում։ 1984 թվականին տեղափոխվել է В սերիայի «Արեցո» թիմ, իսկ մրցաշրջանից հետո նորամուտը А սերիայում նշել է «Պիզա» ակումբում։ Այնուհետև Կոլատուոնոն խաղացել է Իտալիայի բարձրագույն լիգայում «Ավելինոյի», «Կոմոյի» և «Ասկոլիի» կազմում։

1991 թվականին Կոլանտուոնոն ֆուտբոլից հեռացել է մինի ֆուտբոլ, որտեղ խաղացել է «Ռոմայում»՝ հաղթելով Իտալիայի առաջնությունում։ Դրանից հետո Կոլանտուոնոն վերադարձել է մեծ ֆուտբոլ, որտեղ խաղացել է Իտալիայի ցածր լիգաների թիմերում։ Ստեֆանոյի կարիերան ավարտել է «Սամբենեդետտեսե» ակումբում, ուր տեղափոխվել է 2000 թվականի նոյեմբերին։

Մարզչական կարիերա

խմբագրել

Իր մարզչական կարիերան Կոլանտուոնոն սկսել է «Սամբենեդետտեսե» ակումբում, որտեղ էլ ավարտել է ֆուտբոլիստի կարիերան՝ մրցաշարի ավարտից 9 տուր առաջ հրավիրվելով թիմի նախագահ Լուչիանո Գաուչիի կողմից։ «Սամբենեդետտեսի» հետ Կոլանտուոնոն առաջին իսկ մրցաշրջանում մտավ C1 սերիա՝ հաղթելով բոլոր խաղերում, որոնցում նա ղեկավարում էր թիմը՝ ակումբը հասցնելով մրցաշարի 5-րդ տեղը։ Այնուհետև Կոլանտուոնոն մարզեց B սերիայի թիմերը՝ «Կատանիան» (9-րդ տեղ) և «Պերուջան», որը նա հասցրեց փլեյ-օֆֆ փուլ, բայց դրանում ակումբը պարտվեց «Տորինոյին»։ Այս ակումբների հետ աշխատելու ընթացքում Կոլանտուոնոն, որը չուներ մարզչական արտոնագիր, եղել է Գաբրիելե Մատրիչչանիի օգնականը։

2005 թվականին Կոլանտուոնոն գլխավորել է «Ատալանտան», որի հետ առաջին իսկ մրցաշրջանում հաղթել է B սերիայում, իսկ հաջորդ տարի թիմը գլխավորել է 7-րդ տեղը Իտալիայի բարձրագույն դիվիզիոնում։ 2007 թվականի մայիսի 31-ին Կոլանտուոնոն գլխավորել է «Պալերմո» ակումբը[2]՝ հրավիրվելով թիմի նախագահ Մաուրիցիո Ձամպարինիին։ Սակայն արդեն նոյեմբերի 26-ին հեռացվել է մի շարք պարտություններից հետո, որոնցից մեկը «Յուվենտուսից» 0:5 հաշվով կրած պարտությունն էր[3]։ 2008 թվականի մարտի 24-ին Կոլանտուոնոն կրկին գլխավորեց «Պալերմոն», սակայն թիմի հետ ընդամենը 1 խաղ անցկացրեց առաջնությունում՝ հեռանալով իր պաշտոնից սեպտեմբերի 4-ին՝ Իտալիայի գավաթի խաղարկությունում «Ուդինեզեից» 1:3 հաշվով կրած պարտությունից հետո։

2009 թվականի հունիսի 15-ին Կոլանտուոնոն գլխավորել է «Տորինո» ակումբը, որը անցել է սերիա В՝ կնքելով 1 մրցաշրջանի պայմանագիր։ Արդեն նոյեմբերի 29-ին Կոլանտուոնոն հեռացվել էր թիմի խաղի անբավարար արդյունքների պատճառով. նրան փոխարինել էր Մարիո Բետտեգան[4]։ 2010 թվականի հունվարի 10-ին Կոլանտուոնոն կրկին նշանակվել է ակումբի գլխավոր մարզիչ՝ փոխարինելով Բետեգային[5]։

Ուղիղ մեկ տարի անց Կոլանտուոնոն դարձավ «Ատալանտայի» գլխավոր մարզիչը[6]։

2015 թվականի մարտի 4-ին հեռացվել է «Ատալանտայի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Այնուհետև այդ պաշտոնը զբաղեցրել է Էդոարդո Ռեյան[7]։

2015 թվականի հունիսի 4-ին Կոլանտուոնոն գլխավորել է «Ուդինեզե» ակումբը[8]։ Պայմանագիրը կնքվել է 2 տարի ժամկետով[9]։ 2016 թվականի մարտի 14-ին՝ A սերիայի 2015/16 մրցաշրջանի 29-րդ տուրի «Ուդինեզե»-«Ռոմա» (1:2) տնային հանդիպումից մեկ օր անց, հեռացվել է զբաղեցրած պաշտոնից[10]։

2016 թվականի նոյեմբերի 7-ին նշանակվել է B սերիայի «Բարի» ակումբի գլխավոր մարզիչ։ Պայմանագիրը կնքվել է մինչև 2017 թվականի հունիսի 30-ը՝ ևս 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ[11]։

2017 թվականի դեկտեմբերի 12-ին նշանակվել է «Սալերնիտանա» B սերիայի ակումբի գլխավոր մարզիչ[12]։ 2021 թվականի հոկտեմբերի 17-ին վերադարձել է A սերիայում հանդես եկող «Սալերնիտանա»[13]։ 2022 թվականի փետրվարի 15-ին՝ 2021/22 մրցաշրջանի А սերիայի 25-րդ տուրի «Ջենոա»-«Սալերնիտանա» (1:1) խաղից 2 օր անց, պաշտոնանկ է արվել[14]։ 2024 թվականի մարտի 19-ին վերադարձել է «Սալերնիտանայի» մարզչի պաշտոնին։

Ձեռքբերումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Palermo confirm Colantuono deal (Football Italia)». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 19-ին.
  3. «Palermo, via Colantuono. Guidolin pronto al ritorno». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 19-ին.
  4. Beretta è il nuovo allenatore del Torino Արխիվացված 2009-12-02 Wayback Machine Արխիվացված 2 Դեկտեմբերի 2009 թվականին.
  5. Esonerato Mario Beretta Արխիվացված 2012-02-27 Wayback Machine Արխիվացված 27 փետրվարի 2012 թվականին.
  6. «Comunicato stampa». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 29-ին.
  7. «Comunicato Atalanta BC» (իտալերեն). Sito ufficiale dell'Atalanta BC. 4.03.2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 9-ին.
  8. ««Удинезе» назначил на пост тренера бывшего наставника «Аталанты» Колантуоно». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 4-ին.
  9. «Stefano Colantuono è il nuovo allenatore dell'Udinese» (իտալերեն). Sito ufficiale dell'Udinese Calcio. 4.06.2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 10-ին.
  10. «Colantuono sollevato dalla guida della Prima Squadra» (իտալերեն). Sito ufficiale dell'Udinese Calcio. 14.03.2016. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 19-ին.
  11. «Ufficiale, Colantuono nuovo allenatore della FC Bari 1908» (իտալերեն). Sito ufficiale della FC Bari 1908. 7.11.2016. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 19-ին.
  12. «Stefano Colantuono è il nuovo allenatore della Salernitana» (իտալերեն). Sito ufficiale della US Salernitana 1919. 12.12.2017. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
  13. «Stefano Colantuono è il nuovo allenatore della Salernitana» (իտալերեն). Sito ufficiale della US Salernitana 1919. 17.10.2021. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 20-ին.
  14. «Comunicato stampa» (իտալերեն). Sito ufficiale della US Salernitana 1919. 15.02.2022. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 15-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել