Ստեփան Շահպազ

հայ բանասեր, գրող

Ստեփան Մանուկի Շահպազ (օգոստոսի 8, 1900(1900-08-08), Ադանա, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - անհայտ), հայ գրող, բանասեր։

Ստեփան Շահպազ
Ծնվել էօգոստոսի 8, 1900(1900-08-08)
ԾննդավայրԱդանա, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էանհայտ
Մասնագիտությունգրող և բանասեր
ԿրթությունՓարիզի համալսարան (1925)

Կենսագրություն խմբագրել

Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի Աբգարյան վարժարանում, միջնակարգը՝ Կոստանդնուպոլսում։ 1925 թ. ավարտել է Փարիզի համալսարանի իրավաբանության ֆակուլտետը։ 1926 թ. մեկնել է Ալեքսանդրիա, որտեղ աշխատել է որպես իրավաբան։ 1945 թ. ստեղծել է Ալեքսանդրիայի հայ ազգային խորհուրդը, եղել է նրա նախագահը։ 1947-1948 թվականներին եղել է Ալեքսանդրիայի ներգաղթի կոմիտեի նախագահը, Կահիրեի և Ալեքսանդրիայի միացյալ կոմիտեի փոխնախագահը։ Հրատարակվել են Շահպազի «Վարագույրին ետևը» (1946) և «Օրերուն հետ» (1970) վեպերը, «Մենք հայերս» (1959), «Գրիգոր Զոհրապ» (1959), «Եգիպտոսի հայերը» (1966, Ֆրանսիա) ուսումնասիրությունները, «Տողանցք» (1967) երգիծական պատկերների ժողովածուն, «Մեր երկիրը» (1971) հայաստանյան տպավորություններ) գիրքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 428