Ստեփան Հովհաննիսյան

հայ վիրաբույժ

Ստեփան Սուրենի Հովհաննիսյան (սեպտեմբերի 24, 1944(1944-09-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - 2008), հայ վիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1989), պրոֆեսոր (1990): ՀՀ վիրաբուժական ընկերակցության անդամ (1990): Ռուսաստանի Դաշնության Բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ (2000):

Ստեփան Հովհաննիսյան
Ծնվել էսեպտեմբերի 24, 1944(1944-09-24)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է2008
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունվիրաբույժ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1989) և պրոֆեսոր (1990)
Ծնողներհայր՝ Սուրեն Հովհաննիսյան

Վիրաբույժ, պրոֆեսոր Սուրեն Զաքարի Հովհաննիսյանի որդին։

Կենսագրություն խմբագրել

Ստեփան Հովհաննիսյանը ծնվել է 1944 թվականին Երևանում բժիշկներ Սուրեն Հովհաննիսյանի և Հայկանուշ Պողոսյանի ընտանիքում։ 1967 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը և գործուղվել Աշտարակի շրջանային կենտրոնական հիվանդանոց, եղել է տեղի բժիշկ-վիրաբույժը, ինչպես նաև շտապօգնության ծառայության ղեկավարը։ Սովորել է Մոսկվայի առաջին բժշկական ինստիտուտի ասպիրանտուրայում, 1972 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը՝ «Շաքարային դիաբետի դեպքում փափուկ հյուսվածքների թարախային հիվանդությունները և ստորին վերջույթների փտախտը» թեմայով։ Վերադառնալով Երևան՝ եղել է շտապօգնության հիվանդանոցի բժիշկ-օրդինատոր։ 1979-1982 թվականներին գործուղվել է Ալժիր, աշխատել է նաև Փարիզում, Մարսելում։ 1976 թվականին եղել է Հայաստանի առաջին ներստամոքսային PH –չափագրման լաբորատորիայի հիմնադիրը, 1987 թվականին «Էրեբունի» բժշկական կենտրոնում հիմնադրել է Հայաստանում առաջին մասնագիտացված վիրաբուժական ինֆեկցիաների բաժանմունքը։ 1973-1991 թվականներին աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտի ստամոքսաղիքաբանության ԿԳՀԼ-ում, 1991 թվականից ԵՊԲՀ վիրաբուժական հիվանդությունների թիվ 1 ամբիոնի պրոֆեսոր, 1998 թվականից՝ վիրաբուժական հիվանդությունների համար 2 ամբիոնի վարիչ։

Առաջինն է անջատել անօդակյաց կոկերի մանրէահիմքը, որը պահեստված անօդակյաց միկրոօրգանիզմների առաջին թանգարանային նմուշն է ԱՊՀ-ում։ Աշխատանքները վերաբերում են վիրաբուժական ստամոքսաղիքաբանության, թարախային վարակների, ներզատական, լյարդի և լեղուղիների, որովայնադիտական, վերականգնողական վիրաբուժության հարցերին[1][2]։

Ընտանիք խմբագրել

  • Հայրը՝ Սուրեն Հոնհաննիսյան, վիրաբույժ, պրոֆեսոր
  • Մայրը՝ Հայկանուշ Պողոսյան, բժշկուհի
  • Կինը՝ Իվետա Եղիկյան, բժշկուհի
  • Որդին՝ Սուրեն Ստեփանի Հովհաննիսյան, վիրաբույժ
  • Քույրը՝ Գայանե Հովհաննիսյան, քիթ-կոկորդի մասնագետ

Երկեր խմբագրել

  • Վիրաբուժական հիվանդություններ, դասագիրք, 1999։
  • Ընդհանուր վիրաբուժության համառոտ դասընթաց, դասագիրք, 2003։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. «Կոչումով բժիշկ». Հովհաննիսյան-Եղիկյաններ