Ստեփանոս Վահկացի
Ստեփանոս Վահկացի (12-րդ դարի վերջ կամ 13-րդ դարի սկիզբ - 13-րդ դար), հայ գիտնական, մանրանկարիչ և որմնանկարիչ, ստեղծագործել է Կիլիկիայի Հայկական Թագավորությունում[1]։
Ստեփանոս Վահկացի | |
---|---|
Վախճանվել է | 13-րդ դար |
Մահվան վայր | անհայտ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | մանրանկարչություն |
Ուսուցիչ | Հովհաննես Արքաեղբայր |
Եղել է Հովհաննես Արքաեղբոր սաներից մեկը։
ԿենսագրությունԽմբագրել
Հավանաբար ծնվել է 12-րդ դարի վերջին, կամ 13-րդ դարի սկզբին Կիլիկիայի հայկական թագավորությունում։ Ապրել և ստեղծագործել է Ռուբինյաններին պատկանող Վահկայի բերդում։ Մանրանկարչի աշխատանքները, որոնք մեզ են հասել, պահպանվում են աշխարհի տարբեր թանգարաններում։
ԱշխատություններԽմբագրել
Հայտնի աշխատանքների շարքին են դասվում 1270 թվականին արված «Թագավորական ծիսարան» մանրանկարը, որտեղ պատկերված են Լևոն Բ Մեծագործը և Հեթում Ա-ի եղբայր Վասակ Իշխանը։ Այս մանրանկարի մեջ պատկերված է նաև մանուկ Քրիստոսը։ Նկարի մեջ Քրիստոսի կերպարը յուրահատուկ է, այդպիսի կերպարով նկար այլևս չի երևում հայկական կերպարվեստում։
Հաջորդ աչքի ընկնող աշխատությունը «Հավաքածուն» է, որը կազմվել է 1266 թվականին Բարձրաբերդ ամրոցի մոտ։ Հավաքածուի էջերից մեկում պատկերված է Հովհաննես Արքաեղբայրը, որը ծնկի է էջել «Հովհաննեսի ավետարան» գրքի առաջ։ Այս ձեռագիրն աչքի է ընկնում նամակին բնորոշ յուրահատուկ գեղեցկությամբ և տեքստի հատուկ դասավորվածությամբ։ Մանրանկարչության վրայի արձանագրությունից պարզվում է, որ աշխատության պատվիրատուն Հովհաննես Արքաեղբայրն է։
Արտաքին հղումներԽմբագրել
- Գարեգին Կաթողիկոս «Ստեփանոս Վահկացի» Archived 2017-08-28 at the Wayback Machine.
- Հեթում Բ. արքայի մի անյայտ Յայսմաւուրքի նորայայտ մասունքը
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Клод Мутафян // Последнее королевство Армении // Изд-во «Бородино», стр 63 (161), 2009 г.]