Ստեփանոս Պետրոս Ժ Ազարյան

Ստեփանոս Ազարյան (Ստեփանոս Պետրոս Ժ. Ազարեան, դեկտեմբերի 31, 1826(1826-12-31), Կոստանդնուպոլիս - մայիսի 1, 1899(1899-05-01), Կոստանդնուպոլիս), Կիլիկիայի պատրիարք, Հայ կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս[2]։

Ստեփանոս Պետրոս Ժ Ազարյան
Ծնվել էդեկտեմբերի 31, 1826(1826-12-31)
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Մահացել էմայիսի 1, 1899(1899-05-01) (72 տարեկան)
Մահվան վայրԿոստանդնուպոլիս
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի[1] և Հայ Կաթողիկէ Եկեղեցի
Մասնագիտությունտիտղոսավոր եպիսկոպոս և կաթոլիկ եպիսկոպոս
Զբաղեցրած պաշտոններtitular archbishop of Nicosia?

Կենսագրություն խմբագրել

Ստեփանոս Ազարյանը ծնվել է 1826 թվականին Կոստանդնուպոլսում։ 1877 թվականի սեպտեմբերի 23-ին ձեռնադրվել է Նիկոսիայի (Կիպրոս) եպիսկոպոս։ 1881 թվականի օգոստոսի 4-ին ընտրվել է պատրիարք, որը Սուրբ Աթոռի կողմից հաստատվել է 1887 թվականի օգոստոսի 4-ին։ Նրա պատրիարքության ժամանակ տեղի է ունեցել հայ կաթոլիկ եկեղեցու երկրորդ սինոդը (1890 թ.): Վատիկանի I ժողովի կապակցությամբ գրել է " Ecclesiae Armenae traditio de romani pontificis primato" (Հռոմ, 1870)[3]։

Եղբոր՝ Արիստակես Ազարյանի հետ կազմել է բազմալեզվյան ընդարձակ բառարան՝ «Նոր բառգիրք յունարէն, իտալերէն, հայերէն, տաճկերէն» (1848)[4]։

Նախորդող
Անտոն Պետրոս Թ. Հասունեան
Հայ կաթողիկե եկեղեցու պատրիարք
Ստեփանոս Ազարյան

 
1881 - 1899
Հաջորդող
Պօղոս Պետրոս ԺԱ Էմմանուէլեան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Catholic-Hierarchy.orgUSA: 1990.
  2. «Koha online catalog › Authority search result». haygirk.nla.am. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 19-ին.
  3. «Ecclesiae Armenae traditio de Romani pontificis primatu iurisdictionis et inerrabili magisterio /». www.worldcat.org. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 19-ին.
  4. Azarian, Aristakēs; Azarian, Stepʻanos (1848). Nor baṛgirkʻ hunarēn, italerēn, hayerēn, tachkerēn. I Vienna: I Vans Pashtpan S. Astuatsatsni.

Արտաքին հղումներ խմբագրել