Ստեփանոս Մատինյան
հայ դերասան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մատինյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ստեփանոս Մատինյան (1843, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 1869, Թիֆլիս, Ռուսական կայսրություն), հայ դերասան։
Ստեփանոս Մատինյան | |
---|---|
Ծնվել է | 1843 |
Ծննդավայր | Վրաստան, Թիֆլիս |
Մահացել է | 1869 |
Մահվան վայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան |
Ժանրեր | Ազգային կենցաղ-կատակերգական |
Կենսագրություն
խմբագրելՍտեփանոս Մատինյանը ծնվել է Թիֆլիսում, 1843 թվականին։ Եղել է արևելահայ թատրոնի հիմնադիրներից։ Բեմական գործունեությունն սկսել է 1863 թվականին, Թիֆլիսում։ Եղել է ազգային կենցաղ-կատակերգական դերերի վարպետներից[1]։
Դերեր
խմբագրել- Կիվկիվ՝ Նիկողայոս Փուղինյանի «Դալալ Ղաղո»,
- Սարուխան՝ Նիկողայոս Փուղինյանի «Հազար թումնանոց կաբա»
- Հովակիմ՝ Մ. Տեր-Գրիգորյանի «Ժլատ»
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.