Նիկողայոս Փուղինյան
Նիկողայոս Փուղինյան (1834, Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն - 1880, Թիֆլիս, Ռուսական կայսրություն), հայ դրամատուրգ։ Ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը, գործել Թիֆլիսում։ Մասնակցել է Թիֆլիսի «Հայոց թատրոնական կոմիտետի» (1863) կազմակերպմանը։ Փուղինյանը հայ կենցաղային կատակերգության ճանաչված դեմքերից է։ Նրա ֆարս-վոդևիլների նյութը ժողովրդական խավերի կյանքն է, Թիֆլիսի հայկական միջավայրը՝ իր ազգային ցայտուն կոլորիտով ու բարբառով։ Այդ պիեսներում դրամատուրգը ծաղրել է քաղքենիությունը, մտավոր սահմանափակությունը, հարստանալու մոլուցքը, համակրանք է արտահայտել հայ պանդուխտների նկատմամբ։ Փոխադրել է Մոլիերի «Բռնի ամուսնություն» կատակերգությունը, որը բեմադրվել է «Վուր տրաքվիս, պիտի պսակվիս» վերնագրով։
Նիկողայոս Փուղինյան | |
---|---|
Ծնվել է | 1834 |
Ծննդավայր | Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | 1880 |
Վախճանի վայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | դրամատուրգ |
Կրթություն | Մոսկվայի կայսերական համալսարան |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |