Ստեփանավանյան առվակային գնայուկ

միջատների տեսակ
Ստեփանավանյան առվակային գնայուկ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Բզեզներ (Coleoptera)
Ընտանիք Գնայուկ բզեզներ (Carabidae)
Ցեղ Duvalius
Տեսակ Ստեփանավանյան առվակային գնայուկ (D. stepanavanensis)
Միջազգային անվանում
Duvalius stepanavanensis

Ստեփանավանյան առվակային գնայուկ (լատին․՝ Duvalius stepanavanensis), գնայուկ բզեզների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

3-3,5 մարմնի երկարությամբ, նեղ տափակած մարմնով, դեղին գունավորմամբ մանր բզեզ է, որը աչքեր չունի[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանի էնդեմիկ է։ Հայաստանում հայտնաբերված է Ստեփանավան քաղաքի մոտակայքում (Լոռու մարզ)[1]։

Էկոլոգիա խմբագրել

Ապրում է Արջալեռան հյուսիսային լանջի անտառի աղբյուրում, փափուկ կավաավազահողում՝ ոչ խորը թաղվելով (մինչև 2-3 սմ խորության վրա) հոսուն ջրով հագեցած հողի մեջ[1]։

Պահպանություն խմբագրել

Ծայրահեղ սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է, որի թվաքանակը և դրա փոփոխության միտումները հայտնի չեն։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակներ[1]։

Վտանգման հիմնական գործոններից է համարվում տեսակի ապրելավայր հանդիսացող աղբյուրի հիդրոլոգիական ռեժիմի փոփոխությունը[1]։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեփանավանյան առվակային գնայուկ» հոդվածին։