Ստեպան Մակարովի արձան (Սանկտ Պետերբուրգ)

Ստեպան Մակարովի արձան (ռուս.՝ Памятник С. О. Макарову), հուշարձան Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում՝ Կրոնշտադտում՝ ի պատիվ ռուս նավատորմավար, օվկիանոսագիր, բևեռախույզ նավաշինարար և փոխծովակալ Ստեպան Մակարովին։ Կանգնեցվել է 1913 թվականին։ Նախագծի հեղինակը քանդակագործ Լեոնիդ Շերվուդը։ Գտնվում է Յակորնայա հրապարակում (ռուս.՝ Якорная площадьՍուրբ Նիկոլայ ծովային եկեղեցու դիմաց։

Ստեպան Մակարովի արձան
տեսակհուշարձան
տարի1913
բարձրություն8,5 մետր
քաղաքԿրոնշտադտ
 Monument to Stepan Osipovich Makarov in Kronstadt Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

1910 թվականին տեղի էր ունեցել փոխծովակալ Ստեպան Մակարովի հիշատակին նվիրված ժողով։ Դրա ժամանակ կազմակերպվում է նվիրատվության կոմիտե՝ արձանը կառուցելու համար[1]։ Ընդունվում է քանդակագործ Լեոնիդ Շերվուդի նախագիծը, իսկ արձանի վայր է ընտրվում Կրոնշտադտի Յակորնայա հրապարակը (ռուս.՝ Якорная площадьՍուրբ Նիկոլայ ծովային եկեղեցու դիմաց։

Մակարովի քանդակը ձուլվել բրոնզից՝ Սանկտ Պետերբուրգի Կառլ Ռեբեկկի գործարանում։ Նույն տեղում կառուցվել են բարելյեֆները։

Գրանիտե ժայռը, որի վրա դրված էր փոխծովակրալի դիմաքանդակը, նախատեսված էր Պավել I–ի արձանի համար։ Սակայն Վիբորգից ուղևորված լաստանավը, որ փոխադրում էր այդ ժայռը, խորտակվում է Ֆիննական ծոցում[2]։

Հարյուր վաթսուն տոննա զանգված ունեցող ժայռը, որը ջրի մեջ մնացել է հարյուր տարուց ավելի, հանվել է ծովի հատակից 1911 թվականին՝ Նիկոլայ II կայսեր անունով։ Փոխադրման ընթացքում ջարդվում և ընկնում է մեծաբեկորի վերին մասը։ 1913 թվականի հունիսին կանգնեցվում է Կրոբշտադտի Պետրովսկի այգում՝ Ձմեռային նավամատույցոում (ռուս.՝ Зимняя пристань

Պատվանդանի տեղադրման համար հիմք է պատրաստվում, որը պատվում է մարմարով[2].

Կրոնշտադտի ռազմական նավահանգստից արտահանվել են խարիսխաշղթաներ և խարիսխներ, որոնք դրվել են արձանի կողքերին։

1913 թվականի հուլիսի 24–ին (օգոստոսի 6) տեղի է ունենում արձանի հանդիսավոր բացումը՝ Նիկոլայ կայսեր ներկայությամբ։

Չափերը խմբագրել

Քանդակի բարձրությունը 3,55 մ է, բարձրությունը՝ 5 մ։

Արձանը պատրաստվել է յուրահատուկ ոճով[3]։

Թվում է, թե Մակարովը պատրաստվում է քայլ անել ու արագ առաջ ընթանալ[3]

Պատվանդանի մոտ գտնվում են բարելյեֆներ, որոնք նվիրված են փոխծովակալի կյանքի տարբեր փուլերին։ Ձախ կողմի բարելյեֆիը արտացոլում է թուրքական նավի պայթեցումը Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ։ 1878 թվականի հունվարի 14–ին Մակարովը Բաթումի ծոցում կատարում է առաջին հաջող հարձակումը թուրքական «Ինթիբահ» նավի վրա։

Երկրորդ բարելյեֆը արտացոլում է Երմակ սառցահատի արկտիկական ուղին, որը նախագծվել ու կառուցվել էր Մակարովի գլխավորությամբ։ Երրորդում Պետրոպավլովսկ զրահակիր նավի պայթեցումն է, որի ժամանակ զոհվում է փոխծովակալը։

 

спи, честный боец,
Безвременно взятый кончиной.
Не лавры победы -
терновый венец
Ты принял
с бесстрашной дружиной.
Твой гроб - броненосец,
могила твоя -
Холодная глубь океана.
И верных матросов родная семья -
Твоя вековая охрана.
Делившие лавры, отныне с тобой
Они разделяют и вечный покой.
Ревнивое море не выдаст земле
Любившего море героя,
В глубокой могиле,
в таинственной мгле
Лелея его и покоя...
И ветер споет панихиду над ним,
Заплачут дождём ураганы,
И саван расстелют
покровом густым
Над морем ночные туманы.
И тучи, нахмурясь,
последний салют
Громов грохотаньем
ему отдадут…

- Дмитриев
 

Ս․ Մակարովը կանգնած է, հաղթահարելով քամին, ինչի մասին են վկայում իր շինելի ծածանվող փեշերը։ Ոտքերի մոտ ծփում են ծովի ալիքները, որ խորհրդանշում է ճապոնական վիշապ՝ տանելով վերջինիս ծովի խորքերը[3]։ Ս․ Մակարովը աջ ձեռքը դրել է գրպանում, իսկ ձախը՝ սառել է օդում, կարծես թե ցույց է տալիս նավի ուղին[4]։

Արձանի աջ մասում բանաստեղծություն է փորագրված։ Սկզբնական շրջանում հեղինակն անհայտ էր, սակայն հետագայում Ց․ Կյուիի նամակագրությունից պարզ դարձավ, որ հեղինակը Ե․ Դմիտրիևն է, թեև հեղինակային իրավունքին հավակնում է նաև կադետ Օ․ Լոբանովսկին Վլադիմիրի Կիևի կադետական կորպուսից[5]։

Արձանի պատվանդանի մոտ երդում են տալիս երիտասարդ նավաստիները[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Энциклопедия Санкт-Петербурга, Памятник С.О. Макарову, 25 мая 2008
  2. 2,0 2,1 «Токарева Л.И., Памятник адмиралу Степану Макарову, Кронштадтский вестник, 2005». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 14-ին.
  3. 3,0 3,1 3,2 А.Н. Петров, Е.Н. Петрова, А.Г. Раскин, Н.И. Архипов, А.Ф. Крашенников, Н.Д. Кремшевская, Памятники архитектуры пригородов Ленинграда, Ленинград, 1983 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «А.Н. Петров, Е.Н. Петрова, А.Г. Раскин, Н.И. Архипов, А.Ф. Крашенников, Н.Д. Кремшевская» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  4. В. Ю. Грибовский. Катастрофа 31 марта 1904 года (гибель броненосца «Петропавловск»). — СПб.: Гангут, выпуск № 4, 1992. — c.49
  5. Токарева Л.И. Экскурсия по городу // Кронштадтский вестник. — 2005.
  6. Семанов С.Н. Макаров. — М.: Молодая гвардия, 1972. — 288 с.

Արտաքին հղումներ խմբագրել