Ստեղծագործական ճգնաժամն ինքնուրույն հաղթահարելու անհաջող փորձ

1974 թվականին հրատարակված գիտական հոդված

Ստեղծագործական ճգնաժամն ինքնուրույն հաղթահարելու անհաջող փորձ (անգլ.՝ The unsuccessful self-treatment of a case of “writer’s block”[1]), հոգեբան Դենիս Ափերի հումորային գիտական աշխատանքը ստեղծագործական ճգնաժամի մասին։ Բացի ամսագրի ձևավորումից պարունակում է միայն անվանումը և հումորային ծանոթագրություններ։ Տպագրվել է 1974 թվականին գրախոսվող «Journal of Applied Behavior Analysis» գիտական ամսագրում և համարվում է ամենակարճ գիտական հոդվածը[1][2] և գիտական հումորի դասական նմուշ[3][4][5]։ Մտել է հոգեբան-բիհեյվորիստների գիտական ֆոլկլոր[5] և քաղվածվել է 10 անգամից ավել[6], այդ թվում՝ միանգամայն լուրջ աշխատանքներում՝ նվիրված տեքստեր գրելու վախը թեթևացնելու համար կոգնիտիվ-վարքային թերապիայի կիրառմանը[7] կամ օրինակ ViennaRNA Package 2.0 կենսաինֆորմատիկայի ծրագրերի փաթեթի նկարագրության մեջ Ափերի հոդվածին հղում է կատարված միայն այն խոստովանությունից հետո, որ փաթեթը երկար ժամանակ պատշաճ կերպով չի նկարագրվել[8]։

Արտաքին պատկերներ
Հոդվածի էջը

Ըստ Ափերի՝ այդ հոդվածը գրելու միտքը նրա մոտ ծագեց միայն որպես կատակ «Journal of Applied Behavior Analysis» խմբագրության համար, որը համարվում է ամենախիստ գիտական և լուրջ ամսագրերից մեկը հոգեբանության ոլորտում, որտեղ դժվար է հրատարակվելը․ անցյալում այն 2 անգամ մերժել էր Ափերի աշխատանքները[9]։ Ուղարկված փաթեթը ներառում էր նամակ և հոդված, որը բաղկացած էր վերնագրից, հեղինակի անունից և 8 մաքուր թերթից[9]։ Ստանալով տպագրման ենթակա հոդվածի ստանդարտ նամակը՝ Դենիսը զարմացավ, որ խմբագրությունը հումորի զգացում ունի[10]։ Հեղինակին հոդվածի հետ ուղարկվեց նաև գրախոսողի արձագանքը[11]։

Ես շատ ուշադիր ուսումնասիրեցի ձեռագիրը լիմոնի հյութի և ռենտգենային ճառագայթների օգնությամբ և չգտա ոչ մի թերություն՝ ինչպես հոդվածի ձևավորման, այնպես էլ հեղինակի ոճի մեջ։ Առաջարկում եմ տպագրել հոդվածն առանց փոփոխությունների։ Ակնհայտ է, որ սա ամենահակիրճ աշխատանքն է, որ ես երբևէ տեսել եմ․ և այդուհանդերձ այն բավարար ինֆորմացիա է պարունակում, որպեսզի մյուս ուսումնասիրողները կարողանան կրկնել դոկտոր Ափերի անհաջողությունը։ Ինձ ուղարկված մյուս ձեռագրերի հետ համեմատությամբ, որոնք լի են իմաստուն մանրամասնություններով, այս հոդվածի ընթերցումը միայն հաճույք էր պատճառում։ Անխոս, մենք կարող ենք սրա համար տեղ գտնել ամսագրում․ հնարավոր է՝ դատարկ էջի մի ծայրում[2][12]։

Հոդվածի հումորի յուրօրինակ առանձնահատկությունը նաև այն է, որ այն իրենից ներկայացնում է «բացասական արդյունքի» հրատարակման հազվագյուտ դեպք․ ինչպես գիտակցվել է միայն 20-րդ դարի կեսերից՝ միայն այնպիսի աշխատանքների հրատարակման տենդենցը, որոնք դրական արձագանքներ ունեն, գիտական գրականության մեջ հանգեցնում է աղճատման[13]։ Ինչպես գրում է Ափերն իր հուշերում՝ հոդվածը տպագրվելուց հետո 30 տարիների ընթացքում նա իր գործընկերներից հոդվածը վերատպելու հարյուրավոր խնդրանքներ է ստացել[11]։ Հոդվածը հումորային «գիտական բանավեճերի» առիթ է հանդիսացել[14]․ երևան են եկել մի քանի նմանօրինակ տպագրված հումորային գիտական աշխատանքներ, որոնք կրկնում էին (անհաջողության տարբեր աստիճաններով)[15][16] և ընդարձակում հեղինակի ուսումնասիրությունները մինչև մուլտիկենտրոնական միջմշակութային[17], ինչպես նաև խնդրի այլ կողմերն ուսումնասիրող, ինչպիսիք են՝

  • խնդրի՝ գրական ակնարկը կազմող[18]
  • նմանօրինակ արդյունքով ստեղծագործական ճգնաժամը հաղթահարելու խմբակային մեթոդներն ուսումնասիրող[19]
  • ինչպես նաև հրատարակված արդյունքների մետավերլուծությունը կատարող[20]։

Ավելի լուրջ ընդհանուր և գիտական գրական վարպետություն ուսուցանող գրքերում այս հոդվածը դիտվում է որպես ստեղծագործական ճգնաժամի խորհրդանիշ, որը ներկայացվում է դատարկ էջի տեսքով[21], ինչպես նաև դիտվում է որպես տեքստի հակիրճության պարադոքսային նմուշ, որին անհրաժեշտ է ձգտել[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Самые короткие научные статьи» (ռուսերեն). Naked Science. 2014 թ․ հունվարի 29. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 2-ին.
  2. 2,0 2,1 «The Shortest Science Paper Ever Published Had No Words, and Was Utterly Brilliant - RealClearScience». Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 6-ին.
  3. «Humor in Science (Episode 1: Writer's Block) - arno simons». arno simons. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 6-ին.
  4. Bassett John E. Perspectives in Behavior Therapy (Book)(անգլ.) // Journal of Personality Assessment. — Т. 43. — № 1. — С. 105. — doi:10.1207/s15327752jpa4301_20
  5. 5,0 5,1 William F. Fry, Waleed A. Salameh Handbook of humor and psychotherapy: advances in the clinical use of humor. — Professional Resource Exchange, December 1987. — С. 150. — ISBN 978-0-943158-19-8
  6. Carlbring Per, Andersson Gerhard Successful Self-Treatment of a Case of Writer's Block(անգլ.) // Cognitive Behaviour Therapy. — 2011. — Т. 40. — № 1. — С. 1–4. — doi:10.1080/16506073.2010.549791
  7. Salovey P., Haar M.D. The Efficiacy of Cognitive-Behavior Therapy and Writing Process Training for Alleviating Writing Anxiety(անգլ.) // Cognitive therapy and research. — 1990. — Т. 14. — № 5. — С. 515—528.
  8. Lorenz R., Bernhart S. H., Höner Zu Siederdissen C., Tafer H., Flamm C., Stadler P. F., Hofacker I. L. ViennaRNA Package 2.0(անգլ.) // Algorithms for molecular biology : AMB. — 2011. — Т. 6. — С. 26. — ISSN 1748-7188. — doi:10.1186/1748-7188-6-26 — PMID 22115189.
  9. 9,0 9,1 Upper D. Writer's Block, 2007, էջ 146
  10. Upper D. Writer's Block, 2007, էջ 146—147
  11. 11,0 11,1 Upper D. Writer's Block, 2007, էջ 147
  12. 12,0 12,1 Stephen P. Glasser Essentials of Clinical Research. — Springer, 2014. — С. 415–416. — ISBN 978-3-319-05470-4
  13. Watson D.L., Tharp R.G. Self-Directed Behavior: Self-Modification for Personal Adjustment. — Cengage Learning, 2013. — С. 24. — ISBN 9781285077093
  14. Laure Joumier (2014 թ․ դեկտեմբերի 14). «The shortest academic paper (0 words) triggered a 20 years long scientific "debate"» (անգլերեն). INCEND. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 21-ին.
  15. Molloy Geoffery N. The unsuccessful self-treatment of a case of "writer's block": A replication(անգլ.) // Perceptual and Motor Skills. — 1983. — Т. 57. — № 2. — С. 566–566. — doi:10.2466/pms.1983.57.2.566
  16. Hermann Bruce P. Unsuccessful self-treatment of a case of 'writer's block': A partial failure to replicate(անգլ.) // Perceptual and Motor Skills. — 1984. — Т. 58. — № 2. — С. 350. — doi:10.2466/pms.1984.58.2.350
  17. Didden Robert, Sigafoos Jeff, O'Reilly Mark F, Lancioni Giulio E, Sturmey Peter, LeBlanc Linda. A Multisite Cross-Cultural Replication of Upper's (1974) Unsuccessful Self-Treatment of Writer's Block(անգլ.) // Journal of Applied Behavior Analysis. — 2007. — Т. 40. — № 4. — С. 773. — doi:10.1901/jaba.2007.773
  18. Olson Kenneth R. Unsuccessful self-treatment of 'writer's block': A review of the literature(անգլ.) // Perceptual and Motor Skills. — 1984. — Т. 59. — № 1. — С. 158–158. — doi:10.2466/pms.1984.59.1.158
  19. Skinner Nicholas F., Perlini Arthur H., Fric Lawrence, Werstine E. Paul, Calla James. The unsuccessful group-treatment of "writer's block"(անգլ.) // Perceptual and Motor Skills. — 1985. — Т. 61. — № 1. — С. 298–298. — doi:10.2466/pms.1985.61.1.298
  20. Mclean Derrick C., Thomas Benjamin R. Unsuccessful treatments of "writer's block": A meta-analysis(անգլ.) // Psychological Reports. — 2014. — Т. 115. — № 1. — С. 276–278. — doi:10.2466/28.PR0.115c12z0
  21. Geoffrey Vincent Carter Rereading and Rewriting Bloc/ks: Teaching Multi-modal Literacies Through an Apprenticeship in Proper Names. — ProQuest, 2007. — С. 3. — ISBN 978-0-549-30355-8

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել