Ստեգոզավր
Ստեգոզավրը, լատին․՝ Stegosaurus եղել է միջին մեծության, բուսակեր դինոզավր եւ ապրել է շուրջ 140-200 միլիոն տարի առաջ։ Այն եղել է դանդաղաշարժ, քայլել է չորս ոտքերի վրա և ունեցել է վեր ցցված ոսկրատիպ ելուստներ մեջքի վրա ու պոչի մասում։ Այդ ելուստները օգտագործվել են մարմնի ջերմաստիճանի կարգավորման համար, որոշ դեպքերում՝ պաշտպանական նպատակներով, իսկ վտանգի դեպքում՝ ընտանիքի անդամներին նախազգուշական նշաններ ուղղելու համար։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/79/Stegosaurusmodell.jpg/220px-Stegosaurusmodell.jpg)
Հակառակ հսկայական չափերին, այն է՝ 10մետր հասակ եւ 3տոննա կշիռ, ստեգոզավրը ունեցել է մոտավորապես ընկույզի չափ ուղեղ։ Ստեգոզավրները մեծապես տարածված են եղել Աֆրիկայում, Ասիայում,Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում։
Գրականություն
խմբագրել- Malam J & Parker S, Stora boken om dinosaurier, 2002
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեգոզավր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեգոզավր» հոդվածին։ |