Ստացիոնար վիճակ (այլ կիրառումներ)
բազմիմաստության փարատման էջ
(Վերահղված է Ստացիոնար վիճակից)
Ստացիոնար վիճակ, (անշարժ անգլ.՝ stationary)
- Տեղում կանգնած, անշարժ), վիճակ, որի դեպքում տվյալ ֆիզիկական համակարգի բնութագրերը ժամանակի ընթացքում չեն փոփոխվում։ Օրինակ, հեղուկի հոսանքը ստացիոնար է, եթե արագությունը, ճնշումը, խտությունը և ջերմաստիճանը տարածության յուրաքան չյուր կետում մնում են հաստատուն։ Եթե մեխանիկական համակարգը փակ է կամ գտնվում է հաստատուն ուժային դաշտում, ապա համակարգի վիճակը ստացիոնար է, և էներգիան ժամանակի ընթացքում չի փոփոխվում (շարժման ինտեգրալ է)։
- Քվանտային մեխանիկայում համակարգի վիճակը ստացիոնար է, եթե էներգիան ունի որոշակի (ժամանակի ընթացքում չփոփոխվող) արժեք։ Ստացիոնար վիճակում ֆիզիկական մեծությունների զանազան արժեքների հավանականությունը, հետևաբար և դրանց միջինը հաստատուն են։ Սիկրոաշխարհում էներգիան կարող է և չունենալ որոշակի արժեք, սակայն այս դեպքում էներգիայի զանազան արժեքների հավանականությունը և էներգիայի միջին արժեքը ժամանակի ընթացքում չեն փոփոխվում։
Սա բազմիմաստ կամ համանուն եզրի տարբեր իմաստներով և կիրառումներով Հայերեն Վիքիպեդիայում առկա հոդվածների ցանկ է։ Ընտրեք ձեր որոնած իմաստը կամ կիրառումը ցանկից, իսկ հոդվածի բացակայության դեպքում կարող եք ավելացնել այն՝ հետևելով համապատասխան կանոններին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 111)։ |