Ստարայա Կազանկովկա

գյուղ Ռուսաստանում

Ստարայա Կազանկովկա (ռուս.՝ Старая Казанковка, բաշկիրերեն՝ Иҫке Казанковка), գյուղ Ռուսաստանի Բաշկորտոստան հանրապետության Մելեուզովսկի շրջանի կազմում։

Գյուղ
Ստարայա Կազանկովկա
ռուս.՝ Старая Казанковка
բաշկիրերեն՝ Иҫке Казанковка
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԵրկրամասԲաշկորտոստան
ՇրջանՄելեուզովսկի շրջան
Պաշտոնական լեզուռուսերեն
Բնակչություն60 մարդ (2009)
Ազգային կազմռուսներ
Ժամային գոտիUTC+6
Փոստային դասիչ453862
ՍՎՏԲՀԴ80241865004
Ստարայա Կազանկովկա (Ռուսաստան)##
Ստարայա Կազանկովկա (Ռուսաստան)
Ստարայա Կազանկովկա (Բաշկորտոստան)##
Ստարայա Կազանկովկա (Բաշկորտոստան)

Նախկինում գյուղը կոչվել է Կազանկովկա և Ստարի Կարագան։ Հիմնադրվել է Տամբովի գյուղացիների կողմից 1876 թվականին։ Նրանք ընդունել են Տուլայի գյուղացիներին։ Տամբովի գյուղացիները հեռացել են վարձակալության ժամկետի ավարտից հետո, իսկ Տուլայի բնակիչները հող են գնել հարևան բաշկիրներից։

Բնակչություն խմբագրել

Դարավերջին գյուղն ունեցել է 74 տնտեսություն, որտեղ բնակվել է 531 մարդ։ Նրանցից 50-ը ուսյալ են եղել։ 1920 թվականին 92 տնտեսությունում բնակվել է 603 մարդ։ Բնակչությունը 2009 թվականին գրանցված տվյալներով կազմել է 60 մարդ։ 2010 թվականին գյուղում բնակվել է 37 մարդ։

Աշխարհագրական դիրք խմբագրել

Հեռավորությունը[1]՝

  • Շրջանի կենտրոն (Մելեուզ)՝ 15 կմ,
  • Գյուղական ավագանու կենտրոն (Դարինո)՝ 3 կմ,
  • Մոտակա երկաթուղային կայարան (Մելեուզ)՝ 15 կմ։

Ազգային կազմ խմբագրել

2002 թվականի մարդահամարի տվյալներով գերակշռող ազգությունը ռուսներ են (94%)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Административно-территориальное устройство Республики Башкортостан: Справочник / Сост. Р. Ф. Хабиров. — Уфа: Белая Река, 2007. — 416 с. — 10 000 экз. — ISBN 978-5-87691-038-7.

Արտաքին հղումներ խմբագրել