Ստավրոպոլյան ոչխարի ցեղ

Ստավրոպոլյան ոչխարի ցեղ (լատին․՝ Stavropol Merino, ռուս.՝ Ставропольская порода овец), բրդատու նրբագեղմ ոչխարների ցեղ։ Բուծվել է Ստավրոպոլի երկրամասի «Սովետսկոյե ռունո» տոհմաբուծարանում (1923—1950-ին)՝ Նորկովկասյան մերինոսների բարելավման և դրանց ու ամերիկյան ռամբուլիեի, ապա գրոզնու ցեղերի տրամախաչման միջոցով։

Ստավրոպոլյան ոչխարներն աչքի են ընկնում բարձր բրդատվությամբ։ Խոյերի բրդատվությունը Ստավրոպոլյան—19 (առավելագույնը՝ 25), իսկ մաքիներինը՝ 7—8 (առավելագույնը՝ 13) կգ է։ Բուրդը 64—70 որակի է, խիտ, ամուր և միահավասար։ Երկարությունը՝ 8—10 սմ, լվացած բրդի ելքը՝ 40—43%։ Խոյերի միջին կենդանի զանգվածը՝ 100—115,իսկ մաքիներինը՝ 50—55 կգ է։ 100 մաքու պտղատվությունը՝ 120—140 գառ։

Ցեղը լավ հարմարված է չոր տափաստանային շրջաններում։ Ստավրոպոլյան ցեղը օգտագործվում է նրբագեղմ ցեղերի բրդատվությունը բարելավելու համար։ Բուծվում է Հյուսիսային Կովկասի և Ստորին Պովոլժիեի շրջաններում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 109