Ստավրոպոլի դրամայի թատրոն

Ստավրոպոլի Մ. Յու. Լերմոնտովի անվան դրամայի թատրոն, դրամատիկական թատրոն Ստավրոպոլում, ռուսական հնագույն թատրոնը Կովկասում, հիմնադրվել է 1845 թվականին։

Ստավրոպոլի դրամայի թատրոն
ռուս.՝ Ставропольский академический ордена «Знак Почёта» театр имени М. Ю. Лермонтова
Տեսակթատրոն և թատերական կազմակերպություն
տնօրենԵվգենի Իվանովիչ Լուգանսկի
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Գտնվելու վայրըՍտավրոպոլ
Հիմնադրման ամսաթիվ1845
Անվանված էՎլադիմիր Լենին և Միխայիլ Լերմոնտով
Նախկին անվանումներ«Պասսաժ» թատրոն, Վ. Ի. Լենինի անվան առաջին ստավրոպոլյան թատրոն
Գլխավոր ռեժիսորՎալենտին Վալենտինովիչ Բիյուկով
Կայքstavteatr.ru
 Stavropol Drama Theatre Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Թատրոնը բացվել է 1845 թվականի մայիսին, նոր քարե շենքում, երկու օթյակներով և երրորդ հարկում պատկերասրահով։ 1846-1849 թվականներին թատրոնում աշխատել է Կարլ Զելինսկու թատերախումբը, որտեղ խաղացել է Ն. Խ. Ռիբակովը։ 1872-1875 թվականներին թատրոնի բեմում ելույթ է ունեցել Նեմովի թատերախումբը, իսկ 1878-1880 թվականներին` Պ. Ս. Պեսոցկու խումբը, որտեղ աշխատել է ռուս դերասան և բեմադրիչ Ն. Ն. Սինելնիկովը։

1910-1914 թվականներին կառուցվել է թատրոնի նոր շինությունը, նոր թատերաբեմում աշխատել է Իվան Սուդբինինի թատերախումբը։ 1918 թվականին ռեժիսոր Վ. Տունկելը Ստավրոպոլում ստեղծել է առաջին խորհրդային թատրոնը։ 1920 թվականին թատրոնը վերցրել է Վ. Ի. Լենինի անվան առաջին ստավրոպոլյան թատրոնի անունը, իսկ 1937 թվականին թատրոնն ընդլայնվել է և դարձել է շրջանային։

1994 թվականին Ստավրոպոլի ուսումնարանի թատերական բաժնի շրջանավարտների ավարտական «Վայրենին» (ըստ Ա. Կասոնի պիեսի) ներկայացումից հետո ամբողջ կուրսը տեղափոխվել է թատրոնի խմբում աշխատելու։ 1995 թվականին թատրոնին շնորհվել է «ակադեմիական» անվանումը։ Թատրոնի բեմում ելույթներ են ունեցել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մ. Պ. Կուզնեցովը, Ռուսաստանի ժողովրդական արտիստներ Բ. Դանիլչենկոն, Մ. Կապլանը, Վ. Մենշովը, Մ. Նիկոլսկին, Վ. Ռաբովսկայան, Վ. Ֆոմենկոն, Ռուսաստանի վաստակավոր արտիստներ Ա. Բոկովան, Գ. Վերետելնիկովան, Վ. Գուրևը, Բ. Դիմչենկոն, Մ. Կապլանը, Ա. Զուբարյովան, Մ. Մալչենկոն, Ա. Միխայլիչենկոն, Մ. Միխայլովը, Մ. Յակովենկոն և այլք, արտիստներ Լ. Բարտաշովան, Զ. Կատկովան, Զ. Կոտելնիկովան, Լ. Շապորենկոն։

Ներկայում թատերախմբում խաղում են Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ն. Զուբկովան, Ռուսաստանի վաստակավոր արտիստներ Վ. Ալլահվերդովը, Ա. Ժուկովը, Ս. Կոլգանովան, Մ. Նովակովը, Ա. Ռոստովը. Բ. Շերբակովը, Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գոիծիչ Վ. Բիրյուկովը։ Թատրոնում խաղում է 35 դերասան։

Պարգևներ խմբագրել

«Պատվո նշանի» շքանշան (1971)

Բեմադրություններ խմբագրել

  • 1987 — «Ջրահարս, իմ քույր» — Լ. Ռազումովսկայա
  • 2008 — «Էյ, դու, բարև» — Գ. Մամլին
  • 2009 — «Մեր ժամանակների հերոսը» — Մ. Լերմոնտով
  • 2009 — «Խանումի գործերը» — Ա. Ցիգարելի
  • 2010 — «Մաուգլի»Ռ. Քիփլինգ
  • 2011 — «Դու Ջուլիետան չես» — Մ. Նովակով
  • 2011 — «Համադասարանցիներ» — Յու. Պոլյակով
  • 2011 — «Սուրբ Վալենտինի գիշերը» — Ա. Մարդան
  • 2011 — «Ռոմեո և Ջուլիետ»Վ. Շեքսպիր, երաժշտ. Ա. Խեվելյովի
  • 2011 — «Փոքրիկն ու Կառլսոնը» — Ա. Լինդգրեն
  • 2012 — «Քասթինգ» — Յու. Յերյոմին
  • 2012 — «Անմեղ մեղավորները» — Ա. Ն. Օստրովսկի
  • 2012 — «Զիջեք տենորին» — Կ. Լյուդվիգ
  • 2013 — «Ձեզ ծանոթ Սերգեյ Եսենինը» — Յու. Բեսկրովնայա
  • 2013 — «Լեոնարդո» — Ե. Մուրավյով
  • 2013 — «Ֆուրշետ առաջնախաղից հետո» — Վ. Կրասնոգորով
  • 2013 — «Հրաշագործը» — Ու. Գիբսոն

Թատերախումբ խմբագրել

  • Վլադիմիր Ալահվերդով Մնացականի, ՌՖ վաստակավոր արտսիստ[1]
  • Իրինա Բարաննիկովա Անատոլևնա[2]
  • Իգոր Բարտաշ Վալենտինովիչ[3]
  • Յուլյա Բեսկրովնայա Յուրևնա[4]
  • Վալենտին Բիյուկով Վալենտինովիչ, ՌՖ մշակույթի վաստակավոր գործիչ (թատրոնի ռեժիսոր)[5]
  • Օլգա Բուրյակ Ալեքսանդրովնա[6]
  • Օքսանա Վիննիկովա Վլադիմիրովնա[7]
  • Լադա Գոլդման Վալերևնա
  • Ելենա Դնեպրովսկայա Վլադիմիրովնա
  • Լյուդմիլա Դյուժենովա Անատոլևնա
  • Մարինա Եշմեկովա Վլադիմիրովնա
  • Ալեքսանդր Ժուկով Նարիմանովիչ, ՌՖ վաստակավոր արտիստ
  • Եվգենի Զադորոժնի Եվգենևիչ
  • Նատալյա Զուբկովա Պավլովնա, ՌՖ ժողովրդական արտիստ
  • Իլյա Կալինին Վլադիմիրովիչ
  • Մարինա Կատկովա Յուրևնա
  • Լյուդմիլա Կովալեց Անատոլևնա
  • Սվետլանա Կոլգանովա Գեորգևնա, ՌՖ վաստակավոր արտիստ
  • Տալերման Կոչենով Կազբեկովիչ
  • Վլադիմիր Լեպա Ալեքսանդրովիչ
  • Միխայիլ Նովակով Աֆանսևիչ, ՌՖ վաստակավոր արտիստ
  • Վլադիմիր Պետրենկո Ալեքսեևիչ
  • Միխայիլ Պոդզոլկա Նիկոլաևիչ
  • Վիկտոր Պորոմցև Կոնստանտիվիչ
  • Ալեքսանդր Ռոստով Վլադիմիրովիչ, ՌՖ վաստակավոր արտիստ
  • Մարիա Ռիբինա ֆյոդորվնա
  • Նատալյա Սվետլիչնայա Իվանովնա
  • Գեորգի Սերեբրյանսկի Դմիտրևիչ
  • Վլադիսլավ Տարանով Յուրևիչ
  • Լարիսա Ուրբան Սերգեևնա
  • Մադինա Շարիպովա Կուրբանգալիևնա
  • Անաստասիա Շիմոլինա Ալեքսեևնա
  • Բորիս Շերբակով Ֆյոդորովիչ, ՌՖ վաստակավոր արտիստ
  • Կոնստանտին Յուրչենկո Բորիսովիչ
  • Էլլա Շահնազարյան Սերգեևնա

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստավրոպոլի դրամայի թատրոն» հոդվածին։