Ստաբս (անգլ.՝ Stubbs, ապրիլի 12, 1997, Ալյասկա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ընտանի կատու, որը 1997 թվականից ի վեր զբաղեցնում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Տալկիտնա քաղաքի պատվավոր քաղաքապետի պաշտոնը։

Ստաբս
Ստաբսը հանգստի ժամանակ, 2006 թվական
Անվան բնօրինականգլ.՝ Stubbs
ՏեսակԸնտանի կատու
Սեռարու
Ծնվել էապրիլի 12, 1997
ԾննդավայրԱլյասկա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Սատկել էհուլիսի 21, 2017(2017-07-21)[1] (20 տարեկան)
Սատկելու վայրTalkeetna, Ալյասկա
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հայտնի էԱլյասկա նահանգի Տալկիտնա քաղաքի պատվավոր քաղաքապետ
ՏերԼորի Սթեք

Կենսագրություն

խմբագրել

1997 թվականին, Լորի Սթեքը՝ «Nagley’s General Store» շուկայի կառավարիչը, գտել է ապագա քաղաքապետին կատվի ձագերի համար նախատեսված արկղի մեջ։ Այդ ժամանակ կատվիկը նորածին էր։ Պարզվեց, որ Ստաբսը ունեցել է սեփականատերեր, որոնք հրաժարվել են պահել կենդանուն և հանձնել են շուկային։ Մյուս կատուների մեջ Ստաբսը աչքի էր ընկնում իր պոչի բացակայությամբ[2]։

1997 թվականի Տալկիտնա քաղաքի պատվավոր քաղաքապետի ընտրություններում շատ մարդիկ դժգոհ էին թեկնածուներից՝ քաղաքական գործիչներից և քաղաքացիներից, հետևաբար՝ որոշվեց պաշտոնի թեկնածու առաջադրել մի պոչատ կատվի[3][4]։ Ստաբսի առաջադրումը կատարվել էր միայն հաճույքի և ուշադրության համար, սակայն ի վերջո ամերիկյան այս քաղաքի ամբողջ բնակչությունը (900 մարդ) քվեարկել է հօգուտ կատվի։ Ի վերջո՝ ընտանի այս կատուն ընտրվել է քաղաքապետ՝ զարկ տալով քաղաքում զբոսաշրջության զարգացմանը[5][6]։

2012 թվականի քաղաքապետի ընտրություններում Ստաբսը վերընտրվել է և շարունակել է հանդես գալ քաղաքապետի պաշտոնում[7]։

2013 թվականի սեպտեմբերի 1-ին սովորության համաձայն Ստաբսը գիշերային զբոսանք է կատարել, որի ժամանակ նրա վրա է հարձակվել թափառաշրջիկ մի շուն։ Քաղաքապետը շտապ տեղափոխվել է հիվանդանոց՝ մի շարք լուրջ վնասվածքներով, այդ թվում՝ թոքերի պատռումով և կոտրված կողերով։ Անասնաբույժները կատվի վիճակը գնահատել են ծանր[8][9]։

Համապատասխան բուժումները ստանալուց և ապաքինվելուց հետո Ստաբսը հիվանդանոցից տեղափոխվել է իր «նստավայր»։

Շատ լրատվամիջոցներ և ԶԼՄ-ներ կատվի ընտրվելը խեղկատակություն են համարում։ Հոդվածներից մեկում նշվել է, որ կատվի քաղաքապետ լինելը ոչ ավելին քան կեղծիք է։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://www.ktva.com/stubbs-talkeetnas-honorary-cat-mayor-dies-987/
  2. Holly Yan (2012 թ․ հուլիսի 17). «Mayor of Alaska village walks on four paws» (անգլերեն). CNN. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 25-ին.
  3. Лена Аверьянова (2013 թ․ սեպտեմբերի 4). «И утащит за бочок» (ռուսերեն). Lenta.ru. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 25-ին.
  4. Amy Friedman (2012 թ․ հուլիսի 17). «Cat marks 15 years as mayor of Alaska town» (անգլերեն). Time. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 25-ին.
  5. «Кот Стаббс — идеальный мэр» (ռուսերեն). Euronews. 2012 թ․ հուլիսի 16. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 25-ին.
  6. «Mayor Stubbs, the cat» (անգլերեն). 2012 թ․ հուլիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 25-ին.
  7. «Рыжий кот по имени Стаббс переизбран мэром небольшого городка на Аляске» (ռուսերեն). «Комсомольская правда». 2012 թ․ հուլիսի 17. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 25-ին.
  8. «На Аляске совершено нападение на кота-мэра» (ռուսերեն). Lenta.ru. 2013 թ․ սեպտեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 28-ին.
  9. Lateef Mungin, Amanda Watts (2013 թ․ սեպտեմբերի 4). «Stubbs the cat, Alaska town mayor, mauled by dog» (անգլերեն). CNN. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել