Սվետլանա Կոլոսարյան

հայ օպերային երգչուհի

Սվետլանա Վլադիմիրի Կոլոսարյան (հունվարի 24, 1939(1939-01-24), Ռիբնիցա, Մոլդովական ԻԽՍՀ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ օպերային երգչուհի։ Հայաստանի վաստակավոր մանկավարժ (2011)[2]։

Սվետլանա Կոլոսարյան
Ծնվել էհունվարի 24, 1939(1939-01-24) (85 տարեկան)
Ռիբնիցա, Մոլդովական ԻԽՍՀ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունօպերային երգչուհի
Գործիքներվոկալ
ԱշխատավայրԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1957), Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա (1963) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1967)
Պարգևներ

Կենսագրություն

խմբագրել

Սվետլանա Կոլոսարյանը ծնվել է 1939 թվականի հունվարի 24-ին, Մոլդովայի Ռիբնիցա քաղաքում։ 1956-1957 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի Ն. Ռիմսկի-Կորսակովի անվան պետական կոնսերվատորիայում, 1960-1963 թվականներին՝ Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիայում, 1963-1967 թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ 1965 թվականից աշխատել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում որպես մեներգչուհի։ 1977 թվականից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որտեղ 1998-2017 թվականներին եղել է մեներգեցողության թիվ 2 ամբիոնի վարիչը (1997 թվականից՝ պրոֆեսոր)[3]։

Կոլոսարյանի խաղացանկում ընդգրկված են եղել տարբեր կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Հանդես է եկել արևմտաեվրոպական, ռուս և հայ կոմպոզիտորների հեղինակած մի շարք օպերային ներկայացումներում։

Դերերգեր

խմբագրել
Հեղինակ ՍՏեղծագործություն Դեր
Ժորժ Բիզե «Կարմեն» Միքայելա
Ջուզեպպե Վերդի «Օթելլո» Դեզդեմոնա
Ջուզեպպե Վերդի «Պարահանդես-դիմակահանդես» Տիբո
Ջուզեպպե Վերդի «Դոն Կարլոս» Մունետիկ
Շառլ Գունո «Ֆաուստ» Մարգարիտա
Ռուջերո Լեոնկավալո «Պայացներ» Նեդդա
Ջակոմո Պուչչինի «Չիո-Չիո-Սան» Բատերֆլայ
Ջակոմո Պուչչինի «Բոհեմ» Միմի
Պյոտր Չայկովսկի «Եվգենի Օնեգին» Տատյանա
Պյոտր Չայկովսկի «Պիկովայա դամա» Լիզա
Պյոտր Չայկովսկի «Իոլանտա» Իոլանտա
Գևորգ Արմենյան «Խորտակում» Նազիկ

Պարգևներ

խմբագրել

Հայրենի արվեստի և մշակույթի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար 2011 թվականին արժանացել է Հայաստանի վաստակավոր մանկավարժ կոչմանը[2][4]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://xn--y9aaah2cva0b.xn--y9a3aq/hy/decrees/item/580
  2. 2,0 2,1 Հայաստանի նախագահի նստավայրում Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ պետական բարձր պարգևները Նախագահ Սերժ Սարգսյանից ստացած անձինք
  3. «Սվետլանա Կոլոսարյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
  4. Հայաստանի պատվավոր կոչումներ շնորհելու մասին