Սվետլանա Գերասիմենկո

ուկրաինացի և տաջիկ աստղագետ

Սվետլանա Իվանովնա Գերասիմենկո (ուկրաիներեն՝ Герасименко Світлана Іванівна, փետրվարի 23, 1945(1945-02-23)[1], Բարիշևկա, Կիևի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), ուկրաինացի և տաջիկ աստղագետ, Չուրյումով-Գերասիմենկո գիսաստղի հայտնաբերողը, Տաջիկստանի Հանրապետության պետական մրցանակի դափնեկիր՝ գիտության և տեխնիկայի բնագավառում նվաճումների համար։ 2017 թվականին արժանացել է Աբու Ալի իբն Սինայի (Ավիցեննա) անվան մրցանակի Չուրյումով-Գերասիմենկո գիսաստղի հայտնաբերման համար[2]։

Սվետլանա Գերասիմենկո
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 23, 1945(1945-02-23)[1] (77 տարեկան)
ԾննդավայրԲարիշևկա, Կիևի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
ՔաղաքացիությունFlag of Tajikistan.svg Տաջիկստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունԿիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ (1968)
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունաստղագետ
Commons-logo.svg Svetlana Gerasimenko Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Սվետլանա Գերասիմենկոն ծնվել է 1945 թվականին Կիևի մարզի Բարիշևկա գյուղում, տոհմական մանկավարժների ընտանիքում[3]։ 1968 թվականին ավարտել է Կիևի համալսարանի աստղագիտության ֆակուլտետը, այնուհետև ընդունվել ասպիրանտուրա։ 1969 թվականի սեպտեմբերին Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի Գլխավոր աստղադիտարանի աշխատակից Կլիմ Չուրյումովի հետ միասին մեկնել են Ալմաթի՝ հիսուն սանտիմետրանոց աստղադիտակով գիսաստղեր դիտարկելու։ 1969 թվականի սեպտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը, դիտարկելով Կոմաս-Սոլա գիսաստղը, նրանք լուսանկարել են և պարզվել է, որ լուսանկարում կա մեկ այլ գիսաստղ, որն էլ հայտնաբերողների անունով կոչվել է Չուրյումով-Գերասիմենկոյի գիսաստղ։ 1973 թվականին Տաջիկստանի աստղաֆիզիկայի ինստիտուտի հրավերով Սվետլանան տեղափոխվել է Դուշանբե և աշխատել այդ ինստիտուտում որպես գիտաշխատող՝ կատարելով դիտարկումներ և ուսումնասիրելով գիսաստղերը։

2004 թվականի մարտի 2-ին Սվետլանա Գերասիմենկոն Կլիմ Չուրյումովի հետ ներկա է գտնվել Ֆրանսիական Գվիանայի Կուրու տիեզերակայանում՝ «Ռոզետտա» եվրոպական միջմոլորակային զոնդի արձակման ժամանակ, որը ուղարկվել է դեպի Չուրյումով-Գերասիմենկո գիսաստղ։ Զոնդը գիսաստղ է հասել 2014 թվականի նոյեմբերին, և նոյեմբերի 12-ին նրանից անջատվել է «Ֆիլի» վայրէջքային մոդուլը, որը կատարել է 7 ժամ տևողությամբ մոտեցում և Մոսկվայի ժամանակով 18:33-ից մինչև 20:33 ընդմիջումով կատարել է առաջինը։ Հաջող վայրէջքը գիսաստղի վրա (երեք վայրէջք երկու ցատկից)։

Սվետլանա Գերասիմենկոյի անունով է կոչվում նաև № 3945 աստերոիդը, որը հայտնաբերվել է 1982 թվականին Նիկոլայ Չեռնիխի կողմից[4]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Svetlana_Gerasimenko
  2. «Светлана Герасименко получит за свою комету госпремию Таджикистана имени Абуали ибн Сино | Новости Таджикистана ASIA-Plus» (ռուսերեն)։ news.tj։ Արխիվացված է օրիգինալից 2019-07-13-ին։ Վերցված է 2019-07-13 
  3. Анора Саркорова։ «Герасименко: я открыла комету случайно» (ռուսերեն)։ Վերցված է 2014-11-18 
  4. (3945) Gerasimenko = 1971 TD2 = 1980 FM1 = 1982 PL

Արտաքին հղումներԽմբագրել