Սվետլանա Անատոլևնա Բոյկոն (ռուս.՝ Светлана Анатольевна Бойко, ապրիլի 13, 1972(1972-04-13), Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս մարզուհի (ճկասուսեր), Ռուսաստանի հավաքականի անդամ 1993 թվականից։ 2008 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի մրցանակակիր։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ։

Սվետլանա Բոյկո
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝սուսերամարտիկ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 13, 1972(1972-04-13) (52 տարեկան)
Ծննդավայր՝Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
180 սանտիմետր
Քաշ՝63 կիլոգրամ

Կենսագրություն խմբագրել

Սվետլանա Բոյկոն մարզվել է մարզիչ Միխայիլ Զոլոտարյովի մոտ[1]:

2008 թվականի օգոստոսի 15-ին Պեկինում Ռուսաստանի թիմի, որի կազմում ընդգրկված էին Սվետլանա Բոյկոն, Աիդա Չանաևան, Վիկտորյա Նիկիչինան և Եվգենյա Լեմոնովան, հաղթել է Միացյալ Նահանգների թիմին՝ դառնալով Օլիմպիական խաղերի չեմպիոն[2][3]։ Դա եղել է Սվետլանա Բոյկոյի չորրորդ մասնակցությունն Օլիմպիական խաղերին։ Իր թիմակիցների շրջանում Բոյկոն հայտնի է որպես Մամա Սվետա իր փորձառության համար (դրանից բացի, նա ունի երկու դուստր)[4]։

2008 թվականի օլիմպիական հաղթանակից հետո Սվետլանա Բոյկոն հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին[4]։

Սպորտային նվաճումներ խմբագրել

  • 1998 թվականի Եվրոպայի առաջնություն՝ 1-ին տեղ
  • 1998 թվականի աշխարհի առաջնություն՝ 2-րդ տեղ, անհատական առաջնություն
  • 1999 թվականի աշխարհի առաջնություն՝ 3-րդ տեղ, անհատական առաջնություն
  • 2000 թվականի աշխարհի առաջնություն՝ 1-ին տեղ, թիմային առաջնություն
  • 2002 թվականի Եվրոպայի առաջնություն՝ 3-րդ տեղ, անհատական առաջնություն
  • 2002 թվականի աշխարհի առաջնություն՝ 1-ին տեղ, անհատական և թիմային առաջնություն
  • 2003 թվականի Եվրոպայի առաջնություն՝ 3-րդ տեղ, անհատական առաջնություն
  • 2003 թվականի աշխարհի առաջնություն՝ 2-րդ տեղ, թիմային առաջնություն
  • 2006 թվականի Աշխարհի առաջնություն՝1-ին տեղ, թիմային առաջնություն

Պարգևներ և կոչումներ խմբագրել

  • Բարեկամության շքանշան – ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, 2008 թվականի Պեկինի XXIX Օլիմպիական խաղերում մարզական բարձր նվաճումների համար[5]
  • Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Фехтование: энциклопедия/ Авторы-составители М. С. Ракита, В. Л. Штейнбах. — М. Человек, 2011. — 704 с. : ил.
  2. «Olympics Statistics: Svetlana Boyko». databaseolympics.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 18-ին.
  3. «Svetlana Boyko Olympic Results». sports-reference.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 18-ին.
  4. 4,0 4,1 «Была влюблена в Боярского - Олимпиада 2008».
  5. «Указ Президента РФ от 02.08.2009 N 885 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել