Սվարանցի երկաթի հանքավայր

Սվարանցի երկաթի հանքավայր, հանքավայր Հայաստանի Սյունիքի մարզի Սվարանց գյուղից 5 կմ հարավ՝ Արամազդ լեռան հյուսիսային լանջին։

Բնութագիր խմբագրել

Մագմայական, տիտանամագնետիտային հանքավայր է։ Հարուստ է վանադիումով և համարվում է Կաչկանարի (Ուրալ) երկաթի հանքանյութի նմանակը։ Երկաթի հանքանյութի կանխատեսված պաշարներով (մոտ՝ 800 միլիոն տ, հետախուզված՝ 137, 7 միլիոն տ) ամենախոշորն է Կովկասում։ Հայտնաբերված ավելի քան 30 ոսպնյակաձև, դայքանման հանքամարմիններից 13-ն ունեն 10-70 մ հաստություն, 260-350 (երբեմն՝ 1200-1400) մ երկարություն։

Կազմություն խմբագրել

Հանքանյութը կազմված է հիմնականում մագնետիտ, տիտանամագնետիտ, ձիթակն, օձաքար, մասամբ՝ իլմենիտ և շպինել միներալներից։ Առանձնացվում են երկաթի պարունակությամբ աղքատ, միջին հարստության և հարուստ հանքանյութեր, որոնցում գլխավոր բաղադրամասերի միջին պարունակությունն է՝ 18-25% Fe, 1-3, 8% Ti02 և 0, 02-0, 65% V205։

Հանքանյութը որակյալ բնական հումք է լեգիրված վանադիումային պողպատ ստանալու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։