Գարդար Սվավարսոն (իսլ.՝ Garðar Svavarsson, անգլ.՝ 'Gardar/Garthar Svavarsson), շվեդ վիկինգ, որին համարում են Իսլանդիայում ապրած առաջին սկանդինավը[1]։ Այդուհանդերձ, շատերը վկայում են, որ նա այնտեղ անց է կացրել մեկ ձմեռ։

Գարդար Սվավարսոն
իսլ.՝ Garðar Svavarsson
Ծնվել էանհայտ
ԾննդավայրՇվեդիա
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող
ԵրեխաներUni Garðarsson?

Ըստ «Գիրք Իսլանդիայի բնակեցման մասին» (իսլ.՝ Landnámabók) աշխատության՝ Գարդարը տիրել է Զելանդիայի (Դանիա) ափին գտնվող հողերին։ Այդ ափերին լողալիս (860-ական թվականներին), որ ստանա հոր թողած ժառանգությունը, նա հայտնվում է փոթորկի մեջ։ Փոթորիկը նրա նավը տանում է հեռու դեպի հյուսիս` Իսլանդիայի արևելյան ափ։ Գարդարը դարձավ առաջինը, որը շրջեց կղզով մեկը։ Դողացող ծովախորշի ափին` Իսլանդիաի հյուսիսային մասում նա տուն խնդրեց և ձմեռեց այնտեղ։ Այս օրվանից այդ տեղանքն անվանում են Դոմովյան ծովածոց (Խուսավիկ

Ճանապարհորդի տուն վերադառնալուց հետո՝ իր հայտնաբերած տարածքը սկսեցին անվանել Գարդարի կղզի (Garðarshólmi): Գարդարի հետագա ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ։ Նրա որդին՝ Ունին, եկավ Իսլանդիա և փորձեց գրավել երկրի մի մասը նորվեգական թագավորի համար, բայց շուտով այդ փորձի համար սպանվեց՝ տեղի ավազակախմբերի կողմից։ Ունիի որդի`Խրոար Գուդին, ապրել է Իսլանդիաում և Խամունդի որդի Գունարի քրոջ ամուսինն էր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. M C Ross The Cambridge introduction to the old Norse-Icelandic saga 2010 "Atlantic island settlements. There was a Norwegian named Naddoddr and a Swede called Garðarr Svavarsson, the former blown off his course for the Faroe Islands, the latter attempting to get to the Hebrides. Another Norwegian … "