Սվանեթի լեռնաշղթա

լեռնաշղթա Վրաստանում

Սվանեթի լեռնաշղթա (վրաց.՝ სვანეთის ქედი), Վրաստանում, Ինգուր և Ցխենիսծղալի գետերի վերնագավառում, Մեծ Կովկասյան լեռնահամակարգի հարավային լանջի գլխավոր լեռնաշղթան է։

Սվանեթի լեռնաշղթա
Տեսակլեռնաշղթա
Երկիր Վրաստան
Վարչատարածքային միավորՍամեգրելո-Զեմո Սվանեթ և Ռաճա-Լեչխում և Քվեմո Սվանեթ
ԼեռնաշղթաՄեծ Կովկաս
Բարձրություն (ԲԾՄ)4008 մետր
Երկարություն90 կմ
Մեծագույն գագաթLaila Peak?
Քարտեզ
Քարտեզ

Երկարությունը 85 կմ է, բարձրությունը՝ մինչև 4008 մ (Լայլա լեռ)։ Բաղկացած է կավային թերթաքարերից, մասամբ՝ քվարցիտներից։ Կատարային մասում կան սառցադաշտեր 30 կմ² ընդհանուր մակերեսով։ Լանջերը ծածկված են ալպյան և ենթալպյան մարգագետիններով, ստորոտները՝ հաճարենու և ասեղնատերև անտառներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։