Սվալբարդի եկեղեցի (նորվ.՝ Svalbard kirke), լյութերական եկեղեցի Նորվեգիայի Շպիցբերգեն լեռնավահանի Լոնգյիր բնակավայրում։ Եկեղեցին պատկանում է լյութերական նորվեգական պատրիարքության Հյուսիսային Հոլգլանդի թեմին և հանդիսանում է աշխարհի ամենահյուսիսային լյութերական եկեղեցին[1]։

Սվալբարդի եկեղեցի
նորվ.՝ Svalbard kirke


ՏեղադրությունԼոնգյիր, Շպիցբերգեն
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ԿրոնադավանանքԼյութերականություն
Կայքhttp://www.svalbardkirke.no
Ակտիվ է1958թ.-ի օգոստոսի 24
Շինանյութփայտ
78°13′11″ հս․ լ. 15°37′10″ ավ. ե.HGЯO

Պատմություն խմբագրել

Սվալբարդի ժամանակակից եկեղեցին կառուցվել է 1957 թվականին։ 1958 թվականի օգոստոսի 24-ին տեղի է ունեցել եկեղեցու օծումը, որը կատարել է եպիսկոպոս Ալֆ Վիիգ։ Մինչ նոր եկեղեցու կառուցումը Լոնգյիրում եղել է մեկ այլ եկեղեցի, որը կառուցվել է 1921թ.-ին։ Այն ավերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Նոր եկեղեցին 2004թ.-ին վերանորոգվել է՝ միացվելով բնակավայրի կենտրոնական ջեռուցման համակարգին[2]։

Սվալբարդի եկեղեցուց Շպիցբերգենում է գտնվում Բարենցբուրգի ռուսական ուղղափառ եկեղեցի։ Հորնսուն գիտահետազոտական կայանում կա նաև լեհական կաթոլիկ եկեղեցու 10 հոգանոց համայնք, որը չունի սեփական եկեղեցի և հոգևորական։ Սվալբարդի եկեղեցու հոգևոր հովիվը այցելում է լյութերական այլ համայնքներ, այդ թվում՝ լեհական և հոգևոր ծառայություն մատուցում։ Նա համագործակցում է կաթոլիկ և ռուսական ուղղափառ եկեղեցիների հետ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել