Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատ (այլ կիրառումներ)


Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատ (անգլ.՝ SpongeBob SquarePants), ամերիկյան համանուն մուլտֆիլմի գլխավոր կերպարը, որի պրեմիերան տեղի է ունեցել 1999 թվականի մայիսի 1-ին։ Կերպարը ստեղծվել է Սթիվեն Հիլենբերգի կողմից, իսկ հնչյունավորել է դերասան Թոմ Քեննին։


SpongeBob SquarePants
Կերպարծովային սպունգ
Սեռարական
Տարիք36 տարեկան
Աչքերկապույտ
Աշխատանքխոհարար
ԾնողներՀարոլդ և Մարգարեթ Քառակուսի Տաբատներ
ԲարեկամներՊատրիկ Աստղ, Սենդի Չիքս
Նախասիրություններմեդուզաների որս, կարատե, պղպջակների բաց թողնում
Ստեղծման օր1986 թ. հուլիսի 14
ՍտեղծողՍթիվեն Հիլենբերգ

Ընդհանուր նկարագիր խմբագրել

Սպունգ Բոբը ծովային սպունգ է, թեև ունի խոհանոցայինի տեսք։ Նրա արտաքին հատկանիշներն են. կապույտ աչքեր, բազմաթիվ անցքերով դեղին մարմին, պեպեններ։ Նրա քաշը 28 գրամ է, իսկ հասակը՝ 1.10։ Նա հեշտությամբ կարող է փոխել մարմնի ձևը, ձեռքերի երկարությունը և այլն։ Հաճախ կրում է սպիտակ վերնաշապիկ, կարմիր փողկապ և շագանակագույն քառակուսի տաբատ, որից էլ նրա ազգանունը՝ «Քառակուսի Տաբատ»։ Կրում է նաև սև գոտի։ Ոտքերին սև կոշիկներ են և գուլպաներ՝ կապույտ և կարմիր գծերով։ Խոսում է բարձր և բարակ ձայնով, սիրում է Պատրիկի հետ երգել։

Սպունգ Բոբը աշխատում է Քռասթի Քռաբ ռեստորանում՝ որպես խոհարար, որտեղ նա ստացել է «ամսվա լավագույն աշխատող» կոչումը ավելի քան 1 000 106 անգամ[1]։ Նա սովորում է Տիկին Փաֆի ավտոդպրոցում, բայց ոչ մի կերպ չի կարողանում ստանալ վարորդական իրավունքները։ Սպունգ Բոբը ապրում է իր խխունջի՝ Գերիի հետ մեծ անանաս-տան մեջ, որը գտնվում է Բիկինի Բոթոմ քաղաքում, 124 Կոնչ Սթրիթ փողոցում[2]։ Նրա հարևաններն են՝ Սքուիդվարդ Թենթքլզը, որը նաև Սպունգ Բոբի կոլեգան է Քռասթի Քռաբում (գանձապահ) և Պատրիկ Աստղը, որը Սպունգ Բոբի լավագույն ընկերն է[3]։ Սպունգ Բոբը նաև կարողանում է նվագել հավայան կիթառ։

Սպունգ Բոբը բավականին ուրախ, դրական, աշխատասեր, զվարճալի, հուսալի կերպար է, բայց նա բավականին միամիտ է։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Employee of the Month». SpongeBob SquarePants. Season 1. Սերիա 25. 1999-10-02. Nickelodeon. {{cite episode}}: Unknown parameter |seriesno= ignored (|series-number= suggested) (օգնություն)
  2. «SpongeBob SquarePants profile on Xbox.com». Xbox.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 8-ին.
  3. «Meet the Characters: Patrick Star». Nickelodeon. 2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել