Սթիվեն Հիլենբերգ

Ամերիկյան ծովային կենսաբան, մուլտիպլիկատոր, արվեստագետ, ռեժիսոր, եւ գրող

Սթիվեն ՄաքԴենել Հիլենբերգ (օգոստոսի 21, 1961(1961-08-21)[1][2][3][…], Fort Sill, Comanche County, Օկլահոմա, ԱՄՆ[2][1][4] - նոյեմբերի 26, 2018(2018-11-26)[2], Սան Մարինո, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5][4]), ամերիկացի մուլտիպլիկատոր, առավել հայտնի որպես «Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատ» անիմացիոն շարքի ստեղծող։

Սթիվեն Հիլենբերգ
Ծննդյան թիվ՝օգոստոսի 21, 1961(1961-08-21)[1][2][3][…]
Ծննդավայր՝Fort Sill, Comanche County, Օկլահոմա, ԱՄՆ[2][1][4]
Վախճանի թիվ՝նոյեմբերի 26, 2018(2018-11-26)[2] (57 տարեկան)
Վախճանի վայր՝Սան Մարինո, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5][4]
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, սցենարիստ, մուլտիպլիկատոր, համալսարանի դասախոս, դերասան, հնչյունավորող, նկարիչ, կոմիքսների արտիստ, կենսաբան, հեռուստատեսային պրոդյուսեր և գրող
Պարգևներ՝
IMDb։ID 0384864

Կենսագրություն խմբագրել

Սթիվեն ՄաքԴենել Հիլենբերգը ծնվել է 1961 թվականի օգոստոսի 21-ին ԱՄՆՕկլոհոմա նահանգի Լոտոն քաղաքում։ Նրա հայրը՝ Քելի Հիլենբերգ կրտսերը, զինվորական էր, իսկ մայրը՝ Նենսի Հիլենբերգ Դյուֆուրը, աշխատում էր վատ տեսողություն ունեցողների համար նախատեսված հատուկ դպրոցում` որպես ուսուցչուհի[6][7]։ Երբ նա մեկ տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Կալիֆոռնիա նահանգի Օրինջ շրջան, որտեղ նրա հայրը սկսել է ավիատիեզերական արդյունաբերության գծագրի և կոնստրուկտորի կարիերան։ Սթիվենը նաև ունեցել է կրտսեր եղբայր` Բրայանը, ով գնացել է հոր հետքերով և դարձել գծագրիչ[8]։

Հիլենբերգն ընդունվել է Արկատա քաղաքի Հումբոլդտի պետական համալսարան «ծովային գիտություն» մասնագիտությամբ, որը 1984 թվականին ավարտել է բակալավրի աստիճանով։ Սկզբում նա նախատեսել է մագիստրոսի կոչում ստանալ, բայց ասել է, որ դա կլինի արվեստի բնագավառում. «Սկզբում ես մտածեցի, որ եթե ես գնամ արվեստի դպրոց, ես երբեք հնարավորություն չեմ ունենա ապրուստ վաստակել, ուստի ես մտածեցի, որ ավելի խելամիտ կլիներ արվեստը թողնել, որպես իմ հոբբի, և այլ բան սովորել։ Սակայն, երբ ես ավարտեցի ասպիրանտուրան, հասկացա, որ իմ տեղն արվեստի ոլորտում է»[9]։

Համալսարանն ավարտելուց հետո Հիլենբերգն աշխատել է տարբեր պաշտոններում, օրինակ, որպես Յուտայի այգու աշխատակից և Սան Ֆրանցիսկոյի նկարիչ, նախքան իր ուզած աշխատանքը ստանալը` դասավանդել է երեխաներին։ Նա հույս է ունեցել աշխատել ծովափին գտնվող ազգային պարկում և, ի վերջո, աշխատանք գտավ Օրինջ շրջանի Ծովային ինստիտուտում (այժմ հայտնի է որպես Օվկիանոսային ինստիտուտ), Կալիֆոռնիայի Դանա Փոյնթ քաղաքում` երեք տարի աշխատելով որպես ծովային կենսաբանության ուսուցիչ[10][11]։

1987 թվականին հաջողություն է փնտրել մուլտիպլիկացիայում, որը նրա երկրորդ հոբբին էր։ Նա նկարահանել է մի քանի կարճամետրաժ ֆիլմեր, որոնցից երկուսը («The Green Beret» և «Wormholes») դարձել են հայտնի և մի քանի կինոփառատոներում ստացել տարբեր մրցանակներ։

Անձնական կյանք խմբագրել

Սթիվենն ամուսնացած էր Կարեն Ժան Ումլանդի հետ (ծնված` 1962 թվականին), որն ավագ խոհարար է Հարավային Կալիֆոռնիայում և դասավանդում է Քալվեր Սիթի խոհարարական դպրոցում[12][13]։ Հիլենբերգը նրան համարում էր իր իմացած ամենազվարճալի մարդը[14]։ Զույգն ամուսնացել է 1998 թվականին և նույն թվականին ծնվել է իրենց առաջին և միակ երեխան` Քլեյը[15][16]։

Հիլենբերգը նախկինում ապրել է Հոլիվուդում և Փասադենայում, իսկ ավելի ուշ ընտանիքի հետ տեղափոխվել է Սան Մարինո (Կալիֆոռնիայի նահանգ), որտեղ ապրել է մինչև իր մահը[17][18]։

Նրա հոբբիներն էին սերֆինգը, լողը, սնորքելինգը և իր կիթառով «աղմկոտ ռոք երաժշտություն» նվագելը։ Նա նաև սիրում էր հետևել թռչուններին, բայց չնայած դրան, իր խոսքերով, նա միշտ տարված էր «օվկիանոսով»[8][19][20]։

Գործընկերների խոսքերով՝ Սթիվենը «պերֆեկցիոնիստ-գործամոլ» էր։ Նա նաև հայտնի էր իր բնույթով. Ջուլիա Պիստորը՝ «Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատ» ֆիլմի համապրոդյուսերը, նշել է, որ Հիլենբերգը շատ ամաչկոտ էր։ Նա ասել է, որ Հիլենբերգը չի ցանկանում, որ մարդիկ իմանան իր կյանքի կամ ընտանիքի մասին։ Նա պարզապես շատ զվարճալի և հասարակ մարդ է՝ չոր հումորի զգացումով, որը դնում է իր ընտանիքն առաջին տեղում, և շարունակում է մեզ ոտքի վրա պահել՝ մեր կորպորատիվ ամբողջականությունը պահպանելու համար[11]։ Հիլենբերգն իր բնույթի մասին ասել է. «Ես ստեղծում եմ անիմացիա, քանի որ սիրում եմ նկարել և ինչ-որ նոր բան ստեղծել։ Ես չունեմ իրական հետաքրքրություն նկարահանվել խցիկի առջև կամ լինել նշանավոր մարդ։ Սակայն դա չի նշանակում, որ ես չեմ սիրում մարդկանց, ինձ պարզապես դուր է գալիս առանձնացումը»[21]։

Կարիերա խմբագրել

«Ռոկկոյի նոր կյանքը» մուլտսերիալի ստեղծող Ջո Մյուրեյը մուլտիպլիկացիայի փառատոնի ժամանակ հանդիպել է Հիլենբերգին և հարցրել, թե արդյոք նա կլինի այդ շոուի ռեժիսորը։ Հիլենբերգը համաձայնել է՝ դառնալով սցենարի հեղինակ, պրոդյուսեր, կադրավորող ռեժիսոր և ստեղծագործական տնօրեն։ Մուլտսերիալի վրա աշխատելիս Հիլենբերգն ընկերացել է Թոմ Քեննիի հետ, որն ավելի ուշ հնչունավորելու է Սպունգ Բոբին, ինչպես նաև սերիալի ապագա համահեղինակներ Դագ Լորենսի, Փոլ Տիբբիթի և այլոց հետ։

Սպունգ Բոբ խմբագրել

1996 թվականին Հիլենբերգը մշակել է ծովային արարածների մասին նոր մուլտսերիալի գաղափարը։ Նա կենտրոնացել է սպունգի վրա, որը սկզբում նկարել է ծովային սպունգի նման, բայց փոխել է նրա ձևը՝ դարձնելով քառակուսի, քանի որ դա ավելի զվարճալի էր թվում։ 1997 թվականին Հիլենբերգը միավորվել է իր գործընկերներից մի քանիսի հետ, որոնք օգնել են նրան աշխատել մուլտսերիալի վրա։ 1998 թվականին նա «Help Wanted» առաջին սերիայի ցուցադրման իրավունքը փոխանցել է Nickelodeon հեռուստաալիքին։ Գլխավոր հերոսի անունն ի սկզբանե SpongeBoy էր, բայց քանի որ այդ անունը պաշտպանված էր հեղինակային իրավունքով, Սթիվենը փոխարինեց այն SpongeBob-ով։ Ալիքի ղեկավարները գնեցին անիմացիոն շարքը, և 1999 թվականի հուլիսին սկսեցին ցուցադրությունը։

Երրորդ սեզոնի ավարտից և մուլտսերիալի մասին ֆիլմի թողարկումից հետո Հիլենբերգը պլանավորել էր ավարտել մուլտսերիալը, քանի որ նա չէր ցանկանում «թռնել շնաձկան վրայով», բայց Nickelodeon-ի ավելի շատ սերիաներ թողարկելու ցանկությունը խոչընդոտել է դրան։ Այնուամենայնիվ, Սթիվենը հեռացել է պրոդյուսերի պաշտոնից և այդ պաշտոնում նշանակել է իր վստահելի աշխատակցին՝ Փոլ Տիբբիթին։ Չնայած այն հանգամանքին, որ հեռանալու պատճառով չի մասնակցել անիմացիոն շարքի արտադրությանը, նա պահպանել է գործադիր պրոդյուսերի և խորհրդատուի պաշտոնները՝ դիտարկելով յուրաքանչյուր դրվագ և առաջարկներ անելով[22][23][24]։

Երկրորդ ֆիլմից և իններորդ սեզոնի կեսերից սկսած Հիլենբերգը կրկին լիովին ձեռնամուխ է եղել անիմացիոն շարքի հետագա սերիաների ստեղծագործական գործընթացին[25]։ Նա, ինչպես նախկինում, եղել է գործադիր պրոդյուսերի պաշտոնում, բայց ավելի մեծ չափով նրա դերը ներգրավված է եղել նաև արտադրության մեջ. Վինսենտ Ուոլերի խոսքով՝ իր վերադարձի ժամանակ Հիլենբերգը փոքր մասնակցություն է ունեցել նկարներ, ռեժիսուրա ստեղծելու և սցենարներ գրելու գործում։ Նրա գլխավոր աշխատանքը եղել է «Սթիվ լինելը»[26]։

Հիվանդություն և մահ խմբագրել

2017 թվականի մարտին Հիլենբերգը «Variety» ամսագրին տեղեկացրել է այն մասին, որ իր մոտ հայտնաբերվել է կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ՝ մահացու նեյրոգեներատիվ հիվանդություն, որը հանգեցնում է շարժիչ նեյրոնների ոչնչացմանը գլխուղեղում և ողնուղեղում։ Հետզհետե վատթարացող առողջության պատճառով նա դժվարանում էր խոսել և իր ներդրումն ունենալ մուլտսերիալում։ Այնուամենայնիվ, նա ջանում էր ինչքան հնարավոր է լավ աշխատել մուլտսերիալի վրա և շարունակում էր առաջընթացը ստուգելու համար ժամանակ առ ժամանակ այցելել «Nickelodeon Animation Studio»[27]։ Սթիվը վերջին անգամ այցելել է «Nickelodeon Animation Studio» 2018 թվականի օգոստոսին։ Կյանքի վերջին մի քանի ամիսներն անցկացրել է ընտանիքի հետ Սան Մարինոյի (Կալիֆոռնիա) իր բնակարանում, բայց պարբերաբար հանդիպել է նկարահանող խմբի հետ[28][29]։

Սթիվեն Հիլենբերգը մահացել է 2018 թվականի նոյեմբերի 26-ին կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզի պատճառով առաջացած սրտային անբավարարությունից։ Նրան դիակիզել են, իսկ մոխիրը շաղ են տվել Կալիֆոռնիայի ափով մեկ[30]։

2019 թվականի հուլիսի 12-ին ցուցադրվել է «Սպունգ Բոբ։ Մեծ ծնունդ» հատուկ թողարկումը, որը նվիրված է եղել մուլտսերիալի քսանամյակին և հենց իրեն՝ Հիլենբերգին։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմեր խմբագրել

Տարի Անվանում Դեր Ծանոթագրություններ
1992 The Green Beret Ռեժիսոր
Սցենարիստ
Անիմատոր
1992 Wormholes Ռեժիսոր
Սցենարիստ
Անիմատոր
2004 Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատիկ Թութակ (հնչունավորում) Ռեժիսոր
Պրոդյուսեր
Սցենարիստ
Նկարիչ
2009 Ամբողջ ճշմարտությունը Սպունգ Բոբի մասին Խաղում է ինքն իր դերը Վավերագրական հեռուստաֆիլմ
2013 Hollywood Blvd., USA Ռեժիսոր
Պրոդյուսեր
2015 Սպունգ Բոբը 3D Մանկասայլակով երեխա (հնչունավորում) Սցենարիստ
Կատարողական պրոդյուսեր

Հեռուստատեսություն խմբագրել

Տարի Անվանում Դեր Ծանոթագրություններ
1993-1996 Ռոկկոյի նոր կյանքը Ռեժիսոր
Սցենարիստ
Պրոդյուսեր
Կադրավորման նկարիչ
1999-2018 Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատ Պոտտի թութակ (2000-2003, հնչունավորում)
Ռեժիսոր (հնչունավորում)
Նկարի վրա պատկերված նավապետ (բերանի շարժումներ)
Գանձերով արկղի ներսում գտնվող հանքափոր
Ստեղծող
Կատարողական պրոդյուսեր (1999-2004)
Սցենարիստ (1999)
Կադրավորման նկարիչ (1999)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Hillenburg, Stephen // Who's Who in Animated Cartoon: An International Guide to Film and Television's Award-Winning and Legendary AnimatorsNY: Hal Leonard LLC, 2006. — ISBN 978-1-55783-671-7
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Genzlinger N. Stephen Hillenburg, ‘SpongeBob SquarePants’ Creator, Dies at 57 / J. KahnManhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 2018. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Internet Movie Database — 1990.
  5. 5,0 5,1 5,2 TMZ / H. Levin — 2018.
  6. KELLY N. HILLENBURG JR. — BDN
  7. Abbey, Cherie D., ed. (2004). Biography Today: Profiles of People of Interest to Young Readers. Author Series
  8. 8,0 8,1 Cover Biography for April 2003
  9. «Big Pop Fun #28: Stephen Hillenburg, Artist and Animator–Interview». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 10-ին.
  10. Happy Birthday SpongeBob SquarePants!
  11. 11,0 11,1 Soaking in Success How a Mild-Mannered Surfer and Marine Biologist Turned His Innocent Animated Character Into a $1.5 Billion Enterprise
  12. Staff writer(s); no by-line. (January 2001). "To Love & Die in L.A." Los Angeles Magazine. Emmis Communications. p. 138.
  13. Stephen Hillenburg obituary
  14. Abbey, Cherie D., ed. (2004). Biography Today: Profiles of People of Interest to Young Readers
  15. «Умер создатель «Губки-Боба» Стивен Хилленберг». Телепрограмма. 2018 թ․ նոյեմբերի 27.(չաշխատող հղում)
  16. FleshStephen RoundPants
  17. Larry Wilson: Not Everyone Wants Diet for Pasadena's Streets(չաշխատող հղում)
  18. «Stephen and Karen Hillenburg». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 10-ին.
  19. Stephen Hillenburg. The New York Times
  20. It's Hip To Be Square. The Washington Post
  21. SpongeBob creator is soaking up success
  22. The Oral History of SpongeBob SquarePants
  23. SpongeBob Turns 10 Valued At $8 Billion
  24. Nickelodeon's 'SpongeBob SquarePants' Reaches A Milestone: 10 Years
  25. «'SpongeBob' Creator Stephen Hillenburg Returning to His Show». Cartoon Brew. 2014 թ․ դեկտեմբերի 13.
  26. But that doesn't explain why Steve and Paul are on two seperate screens, but share the same job. (consistency pl0x)
  27. 'SpongeBob SquarePants' Creator Stephen Hillenburg Reveals ALS Diagnosis
  28. just wanted to ask if u have any idea if paultibbitt will return to the show after the 3rd movie ? And how involved was Stephen hillenburg in S12 compared to previous season ( S9-11 ) ? Just curious since he was battling ALS last year
  29. Hey Mr.Waller I Have A Question, Was Steve Hillenburg Able To Talk And Was He In A Wheelchair Before He Died?
  30. «'SpongeBob SquarePants' Creator Stephen Hillenburg's Ashes Scattered at Sea». TMZ. 2018 թ․ դեկտեմբերի 8.

Արտաքին հղումներ խմբագրել