«Սպիտակ Բիմ Սև ականջ», վորոնեժցի գրող Գավրիլ Տրոեպոլսկուն (1905-1995) ճանաչում բերած ստեղծագործությունը։ 1971 թվականին գրված գիրքը (նվիրված է Ալեքսանդր Տվարդովսկուն) լույս տեսնելուց անմիջապես հետո մեծ հաջողություն է ունեցել։ Այն բազմիցս վերահրատարակվել է և թարգմանվել աշխարհի ավելի քան 20 լեզուներով։

Սպիտակ Բիմ Սև ականջ
ռուս.՝ Белый Бим Чёрное ухо
Գրքի հայերեն հրատարակության (2020) շապիկը
ՀեղինակԳավրիլ Տրոեպոլսկի
Տեսակվիպակ
Բնօրինակ լեզուռուսերեն
Հրատարակման տարեթիվ1971

Սյուժե խմբագրել

Պատմությունը Բիմ անունով մի հավատարիմ շան մասին է, որի տերն անսպասելիորեն հայտնվել էր անհաջողության մեջ։ Բիմն ի ծնե օժտված էր իր շոտլանդական սետտերի չափանիշներին չհամապատասխանող արտաքինով՝ ամբողջովին սպիտակ էր, միայն մեկ ականջն էր սև։

Նա ապրում էր մի փոքրիկ բնակարանում իր տիրոջ՝ Իվան Իվանիչի հետ, որը միայնակ թոշակառու էր։ Իվանը նախկին լրագրող էր, Հայրենական մեծ պատերազմի մասնակից և հաշմանդամ, իսկ մինչ այդ փիլիսոփա էր, որսորդ։ Նա շատ էր սիրում իր շանը և ըստ սովորության նրան իր հետ միշտ տանում էր անտառ որսի։ Իվան Իվանիչը դեռ վաղուց սրտի հետ կապված խնդիր ուներ։ Այդ խնդիրը անսպասելիորեն հիշեցրեց իր մասին, որի պատճառով Իվանին վիրահատության նպատակով տեղափոխեցին Մոսկվա։ Բիմին Իվանը թողնեց իր հարևանուհու մոտ, սակայն հարևանուհու անուշադրության պատճառով Բիմն իր տիրոջը գտնելու հույսով տնից փախավ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գավրիլ Տրեոպոլսկի, Սպիտակ Բիմ Սև ականջ, Ե., Դարակ, 2020։