Սպիտակակտուց ագռավ
Սպիտակակտուց ագռավ[1] (լատին․՝ Corvus woodfordi), ագռավների ընտանիքի թռչուն, որը տարածված է Սողոմոնյան կղզիներում (կղզեխումբ)։
Սպիտակակտուց ագռավ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Corvus woodfordi
(Ogilvie-Grant, 1887)
|
||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||
|
Բնութագիր
խմբագրելՍպիտակակտուց ագռավն անտառային ոչ մեծ թռչուն է (40-41 սմ երկարությամբ) կարճ պոչով։ Գլուխը համեմատաբար մեծ է։ Կտուցը փղոսկրյա է, մուգ վերջավորությամբ՝ հզոր, կլորացած սև վերջավորությամբ։ Կտուցի հիմքում կան կտրտված փետուրներ։ Փետուրը փայլուն է, սև, մանուշակագույն շողերով, գլխին ունի կանաչամանուշակագույն երանգ։ Ոտքերը սև են։ Փորը մոխրագույն-սպիտակ[2]։
Սպիտակագլուխ ագռավի մերձավոր ազգականը համարվում է հսկա ագռավը (Corvus fuscicapillus), սակայն արտաքինից նրանք տարբերվում են միմյանցից` փետուրնորի չափսով և գույնով[3]։
Այն ապրում է ծառերի վրա փոքր խմբերով, ուտում է տարբեր միջատներ և պտուղներ։ Այն ապրում է անտառների խիտ հատվածներում, թռիչքի ժամանակ սպիտակագլուխ ագռավը թռչում է հնարավորինս ծառերի պսակներին մոտ։
Թռիչքը «դողում» է՝ կարճ թևերը արագ թափահարելով, որոնք թռչունը մի փոքր պահում է մարմնից ներքև[4]։
Այս թռչունի վարքագծի վերաբերյալ տեղեկատվության պակաս կա։
Բնության պահպանության միջազգային միությունը այս տեսակը ընդգրկել է հատուկ պահպանության մեջ՝ որպես քիչ մտահոգող տեսակ։
Կենսակերպ և տարածվածություն
խմբագրելԱյս տեսակը բնակվում է Շուազյոլ կղզիներում, Սանտա Իզաբելում և Սողոմոնյան կղզիների կղզեխմբից Գուադալկանալում։
Ձայն
խմբագրելՍպիտակագլուխ ագռավի ձայնը նման է Ավստրալիայի ագռավի (Corvus orru) հնչեցրած ձայնին, բայց ավելի բարձր տոնայնությամբ և ավելի արագ՝ «աո-օո-օ»-ի արձագանքով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Beme, R. L. (Ri︠u︡rik Lʹvovich) (1994). Pi︠a︡tii︠a︡zychnyĭ slovarʹ nazvaniĭ zhivotnykh. Ptit︠s︡y : latinskiĭ, russkiĭ, angliĭskiĭ, nemet︠s︡kiĭ, frant︠s︡uzskiĭ : 11060 nazvaniĭ. Sokolov, Vladimir Evgenʹevich., Flint, Vladimir Evgenʹevich. Moskva: "RUSSO". ISBN 5-200-00643-0. OCLC 32830504.
- ↑ The biologist. — Phi Sigma Society, 1977
- ↑ Derek Goodwin. Crows of the world. — British Museum (Natural History), 1986. — Всего страниц: 299
- ↑ Ibis. 98 (2). 1956-04. doi:10.1111/ibi.1956.98.issue-2. ISSN 0019-1019 http://dx.doi.org/10.1111/ibi.1956.98.issue-2.
{{cite journal}}
: Missing or empty|title=
(օգնություն)
Գրականություն
խմբագրել- BirdLife International 2012. Corvus woodfordi. The IUCN Red List of Threatened Species. Version 2014.3. <www.iucnredlist.org>. Downloaded on 18 November 2014.
- Vaurie Ch. Remarks on Some Corvidae of Indo-Malaya and the Australian Region(անգլ.) // American Museum Novitates No. 1915 : journal. — 1958.
- Sylvia Bruce Wilmore. Crows, jays, ravens and their relatives. — T.F.H. Publications, 1979. — Всего страниц: 208
- John M. Marzluff, Tony Angell, Paul R. Ehrlich. In the Company of Crows and Ravens. — Yale University Press, 2007. — Всего страниц: 408
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակակտուց ագռավ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակակտուց ագռավ» հոդվածին։ |