Ֆոբիա (հուն․՝ φόβος - «վախ»), տագնապային խանգարման տեսակ է։ Իրենից ներկայացնում է կայուն և չափազանց մեծ վախ ինչ-որ առարկայից կամ իրավիճակից[1]։ Ֆոբիան սովորաբար առաջանում է ավելի քան վեց ամիս վախի ազդեցությանը ենթարկվելով[1]։ Ֆոբիա ունեցող մարդը գնում է ցանկացած քայլի, որպեսզի խուսափի վախ, սարսափ առաջացնող իրավիճակից կամ առարկայից[1]։ Եթե հնարավոր չի լինում խուսափել այս գործոններից մարդն ունենում է տագնապային զգացողություններ[1]։ Արյունից ֆոբիան կարող է հանգեցնել գիտակցության կորստի[1]։ Ագորաֆոբիան հաճախ կապված է տագնապային գրոհների հետ[2]։ Սովորաբար մարդը ֆոբիա է ունենում մի շարք առարկաներից ու իրավիճակներից[1]։

Ֆոբիա
Տեսակհիվանդության կարգ
Հետևանքվախ
Բժշկական մասնագիտությունհոգեբուժություն և հոգեբանություն
Բուժումհոգեթերապիա
 Phobias Վիքիպահեստում

Ֆոբիաները կարելի է առանձնացնել կոնկրետ՝ հատուկ ֆոբիաների, սոցիալական ֆոբիաների և ագորաֆոբիա[1][3]։ Հատուկ ֆոբիաների շարքին են դասվում կոնկրետ կենդանիներից, շրջապատող միջավայրի բնական պայմաններից, արյունից և այլ վնասվածքներից, կոնկրետ իրավիճակներից ֆոբիաները[1]։ Ավելի տարածված են վախը սարդերից, օձերից, բարձրությունից[4]։ Երբեն այս վախերը կապված են կոնկրետ բացասական դեպքերի հետ[1]։ Սոցիալական ֆոբիա ունեցող մարդիկ վախենում են քննադատված լինելուց[1]։ Գորաֆոբիայի ժամանակ մարդուն թվում է, որ շրջապատող միջավայրը անվտանգ չէ ու ինչ-որ իրավիճակներում փախուստը անհնար կլինի[1]։

Հատուկ ֆոբիաները խորհուրդ է տրվում բուժել էքսպոզիցիոն թերապիայի միջոցով (այս թերապիան իրենից ներկայացնում է մարդու ընտելացում վախի գոծոնին)։ Թերապիան շարունակվում է այնքան ժամանակ մինչև տվյալ վախ առաջացնող գործոնը բացասական ազդեցություն չունենա մարդու վրա[3]։ Հատուկ ֆոբիաների ժամանակ դեղերն անօգուտ են[3]։ Սոցիալական ֆոբիան և ագորաֆոբիան հաճախ բուժվում են խորհրդակցությունների և դեղամիջոցների համակցման միջոցով[5][6]։ Օգտագործվող դեղամիջոցներն են հակադեպրեսանտները, բենզոդիազեպինը և բետտա-արգելակիչները[5]։

Հատուկ ֆոբիաներ ունեն արևմտյան երկրներում ապրող բնակչության 6–8% , Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի բնակչության 2–4%, ԱՄՆ-ում 7%-ը, մնացած երկրներում 0,5–2,5%-ը։ Գորաֆոբիա ունեն մարդկանց 1,7%-ը[1][7]։ Կանայք երկու անգամ ավելի հաճախ են ունենում ֆոբիա, քան տղամարդիկ։ Սովորաբար ֆոբիան զարգանում է 10-ից 17 տարեկան հասակում[1][7]։ Ցուցանիշները նվազում են տարիքի մեծացմանը զուգընթաց[1][7]։ Ֆոբիաներ ունեցեղ մարդկանց շրջանում ինքնասպանությունները ավելի հաճախ են լինում[1]։

Դասակարգում

խմբագրել

Ֆոբիաների մեծ մասն առանձնացվում են երեք կատեգորիաների և համաձայն հոգեկան խանգարումների ախտորոշման և վիճակագրության ձեռնարկի ( DSM-V ) այդ ֆոբիաները համարվում են տագնապային խանգարման ենթատիպ։ Երեք կատեգորիաներն են՝

  1. Հատուկ, կոնկրետ ֆոբիաներ։ Վախ կոնկրետ առարկաներից կամ սոցիալական իրավիճակներից, որոնք անմիջապես առաջացնում են անհանգստություն և հաճախ կարող են բերել խուճապային գրոհների։ Հատուկ ֆոբիաները բաժանվում են 4 ենթակատեգորիաների՝ կենդանիների տեսակ, բնական միջավայրի տեսակ, իրավիճակի տեսակ և արյուն ներարկումային-վնասվածքային տեսակ[8]։
  2. Ագորաֆոբիա։ Տունը կամ ծանոթ «անվտանգ» տարածքը լքելու համակարգային վախ և խուճապային նոպաներ։ Ագորաֆոբիան կարող է առաջանալ նաև հատուկ ֆոբիաների պատճառով, ինչպիսիք են վախը բաց տարածություններից, սոցիալական անհանգստությունը (սոցիալակն ագորաֆոբիա), վարակվելու վախը (մանրէներից վախ, օբսեսիվ-կոմպուլսիվ՝ կպչուն-սեվեռուն խանգարմամբ բարդացած) կամ հետվնասվածքային սթրեսային խանգարում, կապված դրսում, փողոցում տեղի ունեցած դեպքի հետ։
  3. Սոցիալական ֆոբիա։ Հայտնի է ինչպես սոցիալական տագնապային խանգարում։ Մարդիկ վախենում են քննադատված լինելուց[1]։

Ֆոբիաներն առանձնացվում են ծանրության աստիճանով։ Որոշ մարդիկ կարող են խուսափել իրենց վախի գործոնից և զգալ հարաբերականորեն թեթև անհանգստություն։ Որոշ մարդիկ էլ տառապում են խուճապային նոպաների հետ կապված բոլոր ախտանշաններից։ Մարդկանց մեծամասնությունը կարծում է, որ տառապում է իռացիոնալ վախով և ի վիճակի չեն հաղթահարել իրենց խուճապային ռեակցիաները։ Այս մարդիկ հաճախ նշում են գլխապտույտ, միզապահության և աղիքային խանգարումներ, տախիպնոէ (մակերեսային հաճախացած շնչառություն), ցավի և շնչահեղձության զգացողություններ[9]։

Հատուկ կամ սպեցիֆիկ ֆոբիա

խմբագրել

Հատուկ ֆոբիան արտահայտված և մշտական վախն է կոնկրետ առարկայից կամ երևույթից։ Հատուկ ֆոբիաների շարքին են պատկանում նաև ինքնակառավարման կորստի վախը, ֆոբիայի հետ առնչվելու ժամանակ դրա պատճառով խուճապի մեջ ընկնելու և ուշաթափվելու վախը[10]։ Հատուկ ֆոբիան գնահատվում է կոնկրետ առարկայի կամ երևույթի նկատմամբ, իսկ սոցիալական ֆոբիան, իսկ սոցիալական ֆոբիան ընդգծում է սոցիալական վախը և իրավիճակները, որոնք կարող են ուղեկցել։

DSM տարանջատում է հատուկ ֆոբիայի հինգ տեսակ՝ կենդանիներ, բնական միջավայր (մթություն), արյուն-վնասվածք-ներարկում և այլ[11]։ Հատուկ ֆոբիաներն ավելի տարածված են 10-ից 13 տարեկան երեխաների շրջանում։ Արյունից ֆոբիան առաջանում է 1-ից 9 տարեկան հասակում[12]։

Սոցիալական ֆոբիա

խմբագրել

Ի տարբերություն հատուկ ֆոբիաների սոցիալական ֆոբիաները իրենց մեջ ընդգրկում են վախ հանրային վիճակներից, ուշադրության կենտրոնում գտնվելուց։ Սա հանգեցնում է շփոթության։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 American Psychiatric Association (2013), Diagnostic and Statistical Manual of Mental Disorders (5th ed.), Arlington: American Psychiatric Publishing, էջեր 190, 197–202, ISBN 978-0890425558
  2. American Psychiatric Association (2013), Diagnostic and Statistical Manual of Mental Disorders (5th ed.), Arlington: American Psychiatric Publishing, էջեր 204, 218–219, ISBN 978-0890425558
  3. 3,0 3,1 3,2 Hamm, AO (September 2009). «Specific phobias». The Psychiatric Clinics of North America. 32 (3): 577–91. doi:10.1016/j.psc.2009.05.008. PMID 19716991.
  4. «Specific Phobias». USVA. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.
  5. 5,0 5,1 «Anxiety Disorders». NIMH. March 2016. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 27-ին.
  6. Perugi, G; Frare, F; Toni, C (2007). «Diagnosis and treatment of agoraphobia with panic disorder». CNS Drugs. 21 (9): 741–64. doi:10.2165/00023210-200721090-00004. PMID 17696574.
  7. 7,0 7,1 7,2 American Psychiatric Association (2013), Diagnostic and Statistical Manual of Mental Disorders (5th ed.), Arlington: American Psychiatric Publishing, էջեր 204, 218–219, ISBN 978-0890425558
  8. LeBeau RT, Glenn D, Liao B, Wittchen HU, Beesdo-Baum K, Ollendick T, Craske MG (2010). «Specific phobia: a review of DSM-IV specific phobia and preliminary recommendations for DSM-V». Depress Anxiety. 27 (2): 148–67. CiteSeerX 10.1.1.590.6020. doi:10.1002/da.20655. PMID 20099272.
  9. Tamparo, Carol; Lewis, Marcia (2011). Diseases of the Human Body. Philadelphia, PA: F.A. Davis Company. էջեր 153. ISBN 9780803625051.
  10. Diagnostic and Statistical Manual of Mental Disorders, 4th ed. Washington D.C.: American Psychiatric Association. 1994. էջ 405. ISBN 978-0-89042-062-1.
  11. «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  12. Bolton, D.; Eley, T. C.; O'Connor, T. G.; Perrin, S.; Rabe-Hesketh, S.; Rijsdijk, F.; Smith, P. (2006). «Prevalence and genetic and environmental influences on anxiety disorders in 6-year-old twins». Psychological Medicine. 36 (3): 335–344. doi:10.1017/S0033291705006537. PMID 16288680.