Սպեր, բերդաքաղաք Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգում, իսկ ապա քաղաք Էրզրումի վիլայեթի Սպերի գավառակում։ Հանդիսանում էր Սպեր գավառի կենտրոնը։ Գտնվում է Ճորոխ գետի աջ ափին, գեղատեսիլ այգեշատ ձորում։

Քաղաք
Սպեր
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակՍպերի գավառակ
Այլ անվանումներԱսպիրան, Իսպեր, Իսպիր, Իսպիրա, Իսպիրատիս, Իսփիր, Հասպիրատիս, Սիպիրիտես, Սիսպիրիտիս
Պաշտոնական լեզուՀայերեն, այլ
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը), այլ
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), այլ
Ժամային գոտիUTC+3
Սպեր (Աշխարհ)##
Սպեր (Աշխարհ)

Պատմություն

խմբագրել

Սպերը Հայաստանի հնագույն բնակավայրերից է։ Քաղաքի մասին հիշատակված է հունահռոմեական, հայկական, արաբական և վրացական աղբյուրներում։ Այն եղել է Բագրատունիների տիրույթը։ Հակոբ Կարնեցին (XVII դ․) Սպերը անվանում է«պարոնանիստ քաղաք»։ XV դարի վերջին քառորդին Սպերը զավթել են օսմանյան թուրքերը։ XIX դարի սկզբին մոտ 900 տուն բնակիչ ունեցող Սպերը, հետագա տասնամյակներին հայերի արտագաղթից հետո, վերածվեց անշուք գյուղաքաղաքի։

1915 թ-ին, Մեծ Եղեռնի ժամանակ, Սպերի հայերը բռնությամբ տեղահանվել են։ Սեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։ Այժմ Սպերը (Իսփիր) ավան է Թուրքիայի էրզրումի իլում։

Բնակչություն

խմբագրել

XIX դարի 70-ական թթ․ վերջին Սպերում ապրում էր 230 հայ (25 տուն)։ XIX դարի վերջերին ուներ 900 տուն, իսկ XX դարի սկզբներին՝ 340 տուն, որից 40-50 տունը հայեր էին, իսկ մյուսները՝ թուրքեր, հույներ։

Տնտեսություն

խմբագրել

Զբաղվում էին արհեստներով և այգեգործությամբ, առևտրով և արհեստներով։

Օգտակար հանածոներ

խմբագրել

Սպերի շրջակայքում կան ոսկու և մետաղական այլ հանքեր։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել

Ունեին եկեղեցի (Սուրբ Աստվածածին)։ Քաղաքի մոտ բարձր ծայռի վրա 1986 թվականի դրությամբ պահպանվել է Սմբատավան բերդի ավերակները։ Շրջակա լեռներում պահպանվել էին հայկական եկեղեցու ավերակներ, իսկ Ճորոխի վրա՝ հնագույն մի կամուրջ[1]։

Կրթություն

խմբագրել

Քաղաքն ուներ Բագրատունյան վարժարան։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 674

Աղբյուրներ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի և Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին, հ․ 2, Ե․, 1964։
  • Ինճիճյան Ղ․, Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, հ․ 1, Ասիա, հ․ 1, Վնտ․, 1806։
  • Ալիշան Ղ․, Տեղագիր Հայոց Մեծաց, Վնտ․, 1855։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։