Սպարտակ Մելիքյան
Սպարտակ Սեյրանի Մելիքյան (հունվարի 2, 1968, Հարցհանգիստ, Դաշկեսանի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախկին պատգամավոր։
Սպարտակ Մելիքյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 2, 1968 (56 տարեկան) |
Ծննդավայր | Հարցհանգիստ, Դաշկեսանի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Պրիմորիեի պետական գյուղատնտեսական ակադեմիա (1997) |
Գիտական աստիճան | տնտեսագիտական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, տնտեսագետ և իրավաբան |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Կենսագրություն
խմբագրելՍպարտակ Մելիքյանը ծնվել է 1968 թվականի հունվարի 2-ին Ադրբեջանի Հանրապետության Դաշքեսանի շրջանի Չովդառ գյուղում։ 1986-1988 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1996 թվականին ավարտել է ՌԴ Պրիմորիեի պետական գյուղատնտեսական ակադեմիան, 1997 թվականին՝ նույն ակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետը, ստացել է անասնաբույժ-ինժեների և տնտեսագետի որակավորում։ 2006 թվականին ավարտել է Մոսկվայի նոր իրավաբանական ինստիտուտը, ստացել է իրավաբանի որակավորում։ 1992-1994 թվականներին աշխատել է «Արարատ» մասնավոր ձեռնարկությունում` որպես գլխավոր հաշվապահ, իսկ 1994-1995 թվականներին` Ուսսուրիյսկ քաղաքում «Սպարտակ» ՍՊԸ-ում գլխավոր տնօրեն։ 1995-1996 թվականներին «Անտարես» ԲԲԸ-ում աշխատել է գլխավոր տնօրեն, 1996-1998 թվականներին՝ Պրիմորիեի մթերային բարեգործական հիմնադրամի Ուսսուրիյսկի մասնաճյուղում` ղեկավար։ 1998-2002 թվականներին ղեկավարել է «Ուսսուրիյսկ ԳՈՒՄ» ԲԲԸ-ն։ 2002-2003 թվականներին աշխատել է «Զորավանի անասնահամալիր» ԲԲԸ-ում` որպես տնօրենների խորհրդի նախագահ։ 2003-2007 թվականներին զբաղվել է անհատ ձեռներեցությամբ։ 2007 թվականի մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից[1]։
Անձնական կյանք
խմբագրելԱմուսնացած է, ունի չորս երեխա։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 6-ին.