Սպարտակ Խաչատրյան

հայ ինժեներ-գյուտարար

Սպարտակ Կարապետի Խաչատրյան (1925 - 2008), հայ ինժեներ-գյուտարար, տեխնիկական գիտությունների թեկնածու։ ՀԽՍՀ վաստակավոր ինժեներ, ՀԽՍՀ վաստակավոր գյուտարար։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից, մարտական փառքի բազմակի շքանշանակիր և մեդալակիր։ «Երևաննախագիծ» ինստիտուտի տնօրեն (1977-1982)։

Սպարտակ Խաչատրյան
Ծնվել է1925
Մահացել է2008
ԿրթությունՀԱՊՀ
ԱշխատավայրԵրևաննախագիծ

Գործունեություն

խմբագրել

Սպարտակ Խաչատրյանն ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1977-1982 թվականներին ղեկավարել է «Երևաննախագիծ» ինստիտուտը։ Ղեկավար պաշտոններ է զբաղեցրել «Հայհիդրոէներգանախագիծ» ինստիտուտում, այնուհետև ղեկավարել է «Էներգացանցնախագիծ» ինստիտուտը, եղել նախագծման հայկական բաժնի ղեկավար, ապա նույն ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ նախագծման ու շինարարության գծով, «Հայէլեկտրասարքավորում» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ գիտության գծով։

Մասնակցել է Սևան-Հրազդան ՀԷԿ-ի նախագծման աշխատանքներին, կազմել է Երևան քաղաքի էլեկտրամատակարարման առաջին նախագիծը, ստեղծել ստորգետնյա հաղորդակցման միջոցները կոռոզիայից պաշտպանող Հայաստանում առաջին լաբորատորիան, նախագծել և զարգացրել է էլեկտրահամակարգերը Հայաստանում և Սարատովի շրջանում, բացառիկ սարքեր, սարքավորումներ է մշակել ու պատրաստել ԽՍՀՄ-ի ողջ տարածքի և Արևելյան Եվրոպայի սոցերկրների էլեկտրահամակարգերի համար, զբաղվել է բնակարանաշինական, քաղաքացիական և վարչական կառույցների, ինչպես նաև՝ մետրոպոլիտենի զարգացման սխեմայի նախագծմամբ ու այլ աշխատանքներով։

Գրականություն

խմբագրել
  • Երևաննախագիծ 50, 1958-2008 թթ, Երևան, 2008 թ․, էջ 9։