Երկկողմանի համաձայնագիր, որը նաև հայտնի է որպես երկկողմանի գործարքներ կամ Ծույլ Սյուզաններ։ The Wall Street Journal-ի կողմից սահմանվում է որպես բարտեր՝ որը իրենից ենթադրում է ընկերության կողմից չօգտագործված ակտիվը մեկ այլ ընկերությանը վաճառել, միևնույն ժամանակ համաձայնելով նույն կամ համանման ակտիվները մոտավորապես նույն գնով հետ գնելուն: Այս ճանապարհով ակտիվների փոխանակումը զուտ տնտեսական արժեք իրենից չի ենթադրում, բայց կարող է խաբեությամբ դիտարկվել որպես արդյունավետ վաճառքների և շահավետ գնումների շարք ներառվելով ընկերությունների հաշվապահական գրքերում, ինչը խախտում է հաշվապահական հաշվառման սկզբունքները: Ընկերությունները կարծես թե աճում են այս գործարքի միջոցով և զբաղվածությունը մեծացնում են, բայց այս գործարքը իրական շահույթ չի բերում: Աճը գրավիչ գործոն է սպեկուլյատիվ ներդրողների համար, նույնիսկ եթե շահույթը բացակայում է։ Նման ներդրումները օգուտ են բերում ընկերություններին և դրդում նրանց կնքել երկկողմանի համաձայնագրեր :Այս գործարքը վճռորոշ դեր խաղաց էներգիայի առևտրականների՝ ինչպիսիք են Էնրոն, CMS Energy-ը, Reliant Energy-ն, Dynegy-ն և ֆինանսական ծառայություններ մատուցող Wirecard-ը ,շուկայական կապիտալիզացիայի ժամանակավոր ուռճացման գործում[1] : Միջազգային սցենարներում այս երկկողմանի համաձայնագիրը հարկերից խուսափելու և փողերը լվանալու կառուցվածքային մեթոդ է[2]: Շատ ընկերություններ օգտագործել են երկկողմանի համաձայնագրերը շուկան խեղաթյուրելու համար՝ սահմանելով եկամուտների կեղծ չափորոշիչներ, նպատակ ունենալով հասնել կամ գերազանցել Ուոլ Սթրիթի ֆոնդային վերլուծաբանների կողմից ներկայացված թվերին: Երկկողմանի համաձայնագրերի չարաշահման արդյունքում հանրային կազմակերպությունների միջև փոխանակումը վարկաբեկվել է պրոֆեսիոնալ ներդրողների շրջանում:

Երկկողմանի համաձայնագիր
Ենթակատեգորիաgift exchange
 • barter Խմբագրել Wikidata

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Palma, Stefania; McCrum, Dan (2019-01-30). «Executive at Wirecard suspected of using forged contracts». Financial Times (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022-12-11-ին. Վերցված է 2020-06-29-ին.
  2. Aswath Rau and Pallabi Ghosal: “Entering the Tiger’s Den: Foreign Investment in India through Mauritius or Singapore”; Singapore Law Gazette, Feb.2012.