Գայլերի ամառը
«Գայլերի ամառը» (ռուս.՝ «Лето волков»), 2011 թվականի ռուսական հեռուստասերիալ, որը նկարահանել է ռեժիսոր Դմիտրի Իոսիֆովը Վիկտոր Սմիռնովի «Վերեսեն տագնապալի ամիսը» (ռուս.՝ «Тревожный месяц вересень») պատմվածքի հիման վրա (նույն սյուժեի հիման վրա 1976 թվականին արդեն նկարահանվել էր համանուն ֆիլմը)։
Երկիր | ![]() |
---|---|
Ռեժիսոր | Դմիտրի Իոսիֆով |
Պրոդյուսեր | Անատոլի Մաքսիմով |
Սցենարի հեղինակ | Վիկտոր Սմիրնով |
Երաժշտություն | Ռուսլան Մուրատով |
Տևողություն | 312 րոպե |
IMDb | ID 2992540 |
Սյուժե
1944 թվականի ամառ, Ուկրաինան ազատագրվել է ֆաշիստական զավթիչներից: Վիրավորվելու պատճառով զորացրված երիտասարդ լեյտենանտ Իվան Կապելյուխը վերադառնում է հայրենի գյուղ Գլուխարի (Պոլեսիե), որը, ըստ առաջնագծի հասկացությունների, արդեն խորը թիկունք է։ Ի զարմանս նրա՝ գյուղը գրեթե չի տուժել պատերազմից։ Չնայած ֆաշիստներն արդեն վտարվել են այս վայրերից, բայց բնակիչները դեռ մշտական վախի մեջ են։ Իվանի Սիրելի աղջիկը խուսափում է նրա հետ հանդիպելուց, համագյուղացիները խուսափում են նրանից, իսկ տատը համոզում է փողոցում մարտական շքանշաններով չհայտնվել և ոչ մի դեպքում անտառ չգնալ։ Համագյուղացիների դաժան սպանություններն Իվանին ստիպում են պայքարի մեջ մտնել անտառային թավուտներում թաքնվողների դեմ և հարվածել «գայլերին»՝ նախկին ոստիկանների և բանդերովականների խմբին, որոնք չեն հասցրել փախչել գերմանացիների հետ։
Նկարահանումներ
Նկարահանման վայր է դարձել Բելառուսի ժողովրդական ճարտարապետության և կենցաղի պետական թանգարանը, ինչպես նաև Գրոդնոն[1].
Դերերում
Գլխավոր դերերում
- Ալեքսեյ Բարդուկով - Իվան Նիկոլաևիչ Կապելյուխ, լեյտենանտ, պատերազմի մասնակից
- Իգոր Սկլյար - Պյոտր Խարիտոնովիչ Գլումսկի, նախագահ
- Յուլյա Պերեսիլդ - Տոսյա, Իվան Կապելյուխի ընկերուհին
- Մարիա Կուլիկովա - Վարյա, գյուղացի գեղեցկուհի, սիրահարված է Իվան Կապելուխին
- Ալեքսանդր Վորոբյով - Պոպելենկո, Կապելյուխի օգնականը
- Սերգեյ Կոլտակով - Դենիս Պանկրատովիչ Սեմերենկով, Տոսյայ հայրը, խեցեգործ
- Միխայիլ Եվլանով - Վալերի Կրիվենդա, նավաստի
- Վերա Կավալերովա - Սերաֆիմա Գադեևնա, Իվանի տատը
- Դենիս Կարասև - Պրոկոպ Ալեքսեևիչ Կրոտ, դարբին
- Մարիա Զվոնարյովա - Ալյոնա, դարբնի կինը
- Օլեգ Տակտարով - Կլիմար, անասունների մորթող
- Սերգեյ Վլասով - Սապսանյուկ, «Գորելի» մականվամբ հանցախմբի պարագլուխ, նախկին ոստիկան
- Յան Ցապնիկ - Գուպան, ՆԳԺԿ հետախուզական բաժնի պետ
Այլ դերերում
- Պյոտր Ստուպին - Մալաս, որսորդ
- Թամարա Միրոնովա - Յացկոչիխա
- Օլգա Օնիշչենկո - Մալյասիխա
- Ալեքսեյ Վերտինսկի - Յացկո, հաշվապահ
- Օլգա Պրոխվատիլո - Կրիվենդիխա, Վալերիի մայրը
- Նիկոլայ Գոլուբև - Գնատ, գյուղական հիմար
- Եկատերինա Վեժնովեց - Սոֆա
- Աննա Պոլուպանովա - Մալաշկա
- Ալեքսանդր Կոմիսարով - Օրին
- Յուլյա Պոլուբինսկայա - Գալա
- Ալեքսանդր Բրուխացկի - Ստեպան Գոլենդուխա
- Վիկտոր Բոգուշևիչ - Գոլենդուխա կրտսեր
- Տատյանա Մարխել - Տարասովնա
- Գենադի Գարբուկ - Ռամոնյա պապը
- Վալենտինա Լոսովսկայա - Պոպելենչիխա
- Լյուդմիլա Ռազումովա - Մոկեևնա
- Նիկիտա Սոլոգալով — Վասկա Պոպելենկո
- Ալեքսեյ Սորով - Պետկո
- Սերգեյ Դրուզյակ - Միկոլա Աբրոսիմով
- Մաքսիմ Ժիտնիկ - Պոլտավեց
- Ալեքսանդր Մասլով - Ստեբլենոկ
- Ալեքսանդր Իվանով - Եփրեմ
- Վլադիմիր Մասլակով - Դանիլկո
- Ալեքսեյ Մորոզով - Կիրիչենկո
- Կիրիլ Նովիցկի - Սաշկո
- Միխայիլ Եսման - Բրունկա
- Դենիս Տարասենկո - Յուրաս
- Պյոտր Տոմաշևսկի - Սենկա
- Վիկտոր Մոլչան - Գեզդ
- Օլեգ Տկաչյով - Դրոզդ
- Պյոտր Յուրչենկով կրտսեր - Ստեպախա
- Օլգա Սմիրնովա - Կլավկա
- Սվետլանա Կոժեմյակինա - Աբրոսիմովի մայրը
- Օլեգ Կորչիկով - ծերունի կառապան
Հեղինակի տեքստը կադրից դուրս կարդում է Յուրի Նազարովը։
Ցուցադրություն և քննադատություն
Առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել «Առաջին ալիքով» 2012 թվականի ապրիլին, սերիալը զբաղեցրել է լավագույնների 10-րդ հորիզոնականը (14,6 % մասնաբաժնով և 5,9 % վարկանիշով)[2]։
Կինոքննադատ Սերգեյ Կուդրյավցևը ֆիլմն անվանել է «վիպակի բավականին լավ նոր էկրանավորում», միևնույն ժամանակ նշել է դերասանուհի Յուլյա Պերեսիլդի խաղը, որը «ընդհանրապես վեց սերիաների ընթացքում լռում է էկրանին, և ամբողջ դերը կառուցված է միայն հայացքների ու ժեստերի վրա»[3]։
Ծանոթագրություններ
- ↑ Олег Ролдугин — Тайны фильма «Лето волков» // Собеседник, 21.04.2012
- ↑ Сергей Варшавчик. «Гюльчатай» позволила «России 1» сохранить личико // РИА Новости, 24.04.2012.
- ↑ Кудрявцев С. Не такое ещё пересилишь ради Юлии Пересильд // На нет и кина нет, 16 декабря 2012.
Աղբյուրներ
- На Первом канале — сериал «Лето волков» // Первый канал, 16 апреля 2012
- Юлию Пересильд лишили дара речи // Советская Белоруссия, 15 мая 2012
- «Вы определенно меня импонируете…» // Комсомольская правда, 17 апреля 2012