Թմբկահարի ճակատագիրը (ֆիլմ, 1976)

08:27, 4 Մայիսի 2024 տարբերակ, Նարե8 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

«Թմբկահարի ճակատագիրը» (ռուս.՝ «Судьба барабанщика»), 1976 թվականի խորհրդային հեռուստատեսային գեղարվեստական ֆիլմ[1], որը նկարահանել է ռեժիսոր Ալեքսանդր Իգիշևն Արկադի Գայդարի համանուն վիպակի հիման վրա։ Ֆիլմում կան բազմաթիվ խորհրդային վավերագրական տարեգրություններ։

Թմբկահարի ճակատագիրը
Երկիր ԽՍՀՄ
Ժանրլրտեսական ֆիլմ
ՀիմքԹմբկահարի ճակատագիրը
Թվական1976
Լեզուռուսերեն
ՌեժիսորOleksandr Ihishev?
ԵրաժշտությունԻգոր Շամո
ԿինոընկերությունՕդեսայի կինոստուդիա

Սյուժե

Գործողությունները տեղի են ունենում 1930-ական թվականներին։ Պիոներ Սերյոժա Շչերբաչովն ապրում է պատերազմի մասնակից հոր և խորթ մոր՝ Վալենտինայի հետ։ Մի օր, երբ հայրը տանը չէր, բնակարան է գալիս մի անհայտ մարդ՝ կոստյումով ու գլխարկով, և մի փաթեթ հանձնում Վալենտինային։ Շուտով խուզարկություն է տեղի ունենում Շչերբաչովների տանը, Սերյոժայի հայրը ձերբակալվում է մեծ գումար հափշտակելու համար, Իսկ Վալենտինան ոմն Լոբաչովի հետ մեկնում է Կովկաս։

Մնալով մենակ՝ Սերյոժան բնակարանում գտնում է Լոբաչովին որպես պարգև տրված ատրճանակը՝ առանց փամփուշտների։ Շուտով Յակով անունով մի ծերունու հետ բնակարան է գալիս մի մարդ, որը ներկայանում է որպես Սերգեյի խորթ մոր եղբայրը, և, համապատասխանաբար, Սերյոժայի քեռին, և նրանց հետ Սերյոժան հեռանում է Մոսկվայից։

Ճանապարհին, վատ ինքնազգացողության պատրվակով, Յակովը տեղափոխվում է կուպե, որտեղ զինվորականի հարևանից գողանում է պլանշետը, որը «քեռին» (դրա մեջ կարևոր ոչինչ չգտնելով) դուրս է նետում պատուհանից։ Սերյոժան, «քեռին» և ծերուկ Յակովը հասնում են Կիև, որտեղ նրանք բնակվում են կիսախելագար պառավի մոտ, իսկ Սերյոժան ծանոթանում է Սլավկայի՝ ռազմական ինժեների որդու հետ։

Հմտորեն շահարկելով Սերգեյին՝ «քեռին» նրան ներշնչում է, որ նա պետք է գնա Սլավկայի տուն և պարզի, թե ինչով է զբաղվում նրա հայրը։ Այսպիսով, նա իմանում է, որ Սլավկան և հայրը մեկնում են գյուղ, բայց հետո հայրը պետք է վերադառնա Կիև։ Այնուհետև «քեռին» Սերյոժային ասում է, որ Յակովը պետք է գնա Չեռնիգով՝ «հիվանդ տատի» մոտ, և նա իրեն կուղարկի Օդեսա՝ սովորելու միչմանների դպրոցում։

Նման շտապողականությունը Սերյոժային կասկածելի է թվում, և ամեն դեպքում նա դիմում է տեղեկանքների բյուրո, որտեղ բացահայտվում է խաբեությունը. Օդեսայում միչմանների դպրոց չկա (1922-1972 թվականներին ԽՍՀՄ ռազմածովային ուժերում չի եղել միչմանի կոչում, և այսպիդին բացվել է միայն 1938 թվականին): «Քեռին» և Յակովը երկու վտանգավոր ավազակներ և լրտեսներ են, որոնք ծանոթ չեն նրա խորթ մոր հետ:

  1. «Թմբկահարի ճակատագիրը» ֆիլմը kino-teatr.ru կայքում