«Փեթակ» (անգլ.՝ Hive), 2021 թվականի Կոսովյան ֆիլմ-դրամա, ռեժիսոր Բլերթա Բաշոլիի դեբյուտային աշխատանքը, որտեղ նա հանդես է եկել նաև որպես սցենարիստ։ Ֆիլմում գլխավոր դերերը կատարել են Յուլկա Գաշին, Չուն Լայչին և Աուրիտա Ագուշին։

Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ «Սանդէնս» կինոփառատոնին 2021 թվականի հունվարի 31-ին, որտեղ կինոփառատոնի պատմության մեջ առաջին անգամ ֆիլմը վերցրեց իր կատեգորիայում երեք գլխավոր մրցանակները՝ ռեժիսուրայի համար, Մեծ ժյուրիի մրցանակ և Հանդիսատեսի համակրանքի մրցանակ[1]։ Առաջին կոսովյան ֆիլմն էր, որ հայտնվեց «Լավագույն միջազգային գեղարվեստական ֆիլմ[2]» կատեգորիայում Օսկարի հավակնորդների ցանկի մեջ։

Սյուժե

Միայնակ մայր Ֆահիրեն (Յուլկա Գաշի), ում ամուսինը անհետ կորել է Կոսովյան պատերազմի ժամանակ, որոշում է ընտանիքը կերակրելու համար զբաղվել մանր բիզնեսով։ Ստանալով վարորդական իրավունք և փորձելով զբաղվել պղպեղից պատրաստվող ճաշատեսակների արտադրությամբ, նա հանդիպում է ոչ միայն համագյուղացիների , այլ նաև բարեկամների անհանդուժողականությանը։

Ֆիլմը հիմնված է իրական պատմության վրա։ Հերոսուհու նախատիպին ռեժիսորը տեսել է հեռուստատեսությամբ, հանդիպել նրա հետ և որոշել նրա պատմության հիման վրա նկարահանել ոչ թե վավերագրական , այլ՝ գեղարվեստական ֆիլմ[3][4][5]։

Դերերում

Գլխավոր դերերը ֆիլմում կատարել են[6]

  • Յուլկա Գաշի- Ֆահիրե
  • Չուն Լայչի-Խաջի
  • Աուրիտա Ագուշի-Զամիրե
  • Կուրիյա Խոջա-Նազմիե
  • Ադրիանա Մատոշի-Լումա
  • Մոլիկե Մաջունի-Էմինա
  • Բլերթա Իսմաիլի-Էդոնե

Արտադրություն և պրեմիերա

Ֆիլմը նկարահանվել է «Այկոն Ստուդիո» և «Ինդուստրիա ֆիլմ» ստուդիաներում, մասնակցությամբ՝ «Ալբասկայ ֆիլմ», «Ալվա Ֆիլմ» և «Բլեք քատ պրոդուկշն» ընկերությունների[7]։

Համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ «Սանդէնս» կինոփառատոնին 2021 թվականի հունվարի 31-ին համաշխարհային դրամատիկական կինոյի մրցույթի շրջանակներում[8]։

Արձագանքներ

Կինոքննադատների կողմից ստացել է դրական արձագանքներ։ Կարծիքների ագրեգատոր Rotten Tomatoes կայքում 14 քննադատների ակնարկների 100%-ը դրական է[9]:

Մրցանակներ

Մրցանակ ամսաթիվ Կատեգորիա լաուրեատ Արդյունք ծան.
Սանդէնս 3 փետրվարի 2021 Հանդիսատեսիհամակրանք մրցանակ, համաշխարհային դրամատիկ ֆիլմերի մրցույթ ԲԼԵՐԹԱ ԲԱՇՈԼԻ| style="background: #99FF99; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="yes table-yes2"|Հաղթանակ [10]
Հաղթանակ
Հաղթանակ

Ծանոթագրություններ

  1. Aftab, Kaleem. «Sundance announces its award winners» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-05-12-ին. Վերցված է 2021-05-31-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «Kosovo scoops country's first Oscar shortlist nomination» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-03-10-ին. Վերցված է 2022-03-21-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Фильм о певице из семьи глухонемых стал триумфатором Sundance». Արխիվացված է օրիգինալից 2021-06-02-ին. Վերցված է 2021-05-31-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Названы победители самого авторитетного смотра независимого кино в США» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-06-02-ին. Վերցված է 2021-05-31-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Эхо войны: косовская драма стала триумфатором кинофестиваля "Сандэнс"» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-04-21-ին. Վերցված է 2021-05-31-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Film and TV Projects Going Into Production - Hive». Variety. Արխիվացված է օրիգինալից 2021-03-24-ին. Վերցված է 2021-05-31-ին.
  7. «Sundance - FPG». Sundance (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-02-03-ին. Վերցված է 2021-05-31-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. Debruge, Peter (2020-12-15). «Sundance Film Festival Lineup Features 38 First-Time Directors, Including Rebecca Hall and Robin Wright». Variety (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-07-01-ին. Վերցված է 2021-05-31-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Hive (2021)». Rotten Tomatoes. Fandango. Արխիվացված է օրիգինալից 2021-04-12-ին. Վերցված է 2021-05-31-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. Sinha, Charu (2021-02-03). «Here Are Your 2021 Sundance Film Festival Award Winners». Vulture. Արխիվացված է օրիգինալից 2021-06-30-ին. Վերցված է 2021-05-31-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)