Ագնես Գերեբ

Հունգարացի մանկաբարձուհի, գինեկոլոգ, հոգեբան

Ագնես Գերեբ (դեկտեմբերի 20, 1952(1952-12-20)[1], Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն), հունգարացի գինեկոլոգ, մանկաբարձուհի և հոգեբան։ Նա Հունգարիայի հիվանդանոցներում և տնային ծննդաբերություններին հայրական մասնակցության ընդգրկման ռահվիրան է[2]: Նա հիմնել է Napvilág ծննդատունը: Գերեբն օգնել է տան պայմաններում շուրջ 3500 երեխայի լույս աշխարհ գալուն։

Ագնես Գերեբ
Ծնվել էդեկտեմբերի 20, 1952(1952-12-20)[1] (71 տարեկան)
ԾննդավայրԲուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն
Քաղաքացիություն Հունգարիա
ԿրթությունAlbert Szent-Györgyi University of Medicine? (1977)
Մասնագիտությունհոգեբույժ, գինեկոլոգ և մանկաբարձ
Ծնողներհայր՝ György Geréb?
ԵրեխաներDániel Herner?

Կյանք և գործունեություն

Ագնես Գերեբը ծնվել է Հունգարիայի Սեգեդ քաղաքում։ 1977 թվականին ավարտել է Սեգեդի համալսարանը՝ որպես բժշկական գիտությունների դոկտոր: Ավարտել է մանկաբարձության հատուկ կրթությունը 1982 թվականին: 1986 թվականին սովորել է Բուդապեշտի Eötvös Loránd համալսարանի հոգեբանության բաժնում: 1990 թվականին մասնակցել է Լիվերմորի ծննդաբերական կենտրոնում տնային ծննդաբերության մասնագիտական պրակտիկայի 6-ամսյա դասընթացին: 2005 թվականից Գերեբը վկայագրված մանկաբարձուհի է (Դեբրեցենի համալսարան): 2010 թվականին ստացել է մանկաբարձության մագիստրոսի աստիճան Սեմելվեյսի համալսարանի առողջապահական գիտությունների ֆակուլտետի մանկաբարձություն բաժնում (Բուդապեշտ):

1977-1994 թվականներին Գերեբը աշխատել է Ալբերտ Սենթ Գեորգիի կլինիկական կենտրոնում, Սեգեդի համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի բաժանմունքում՝ որպես մանկաբարձ: 1994 թվականից նա եղել է Daylight Birth Centre-ի աշխատակից: 1989 թվականին նա սկսել է անկախ մանկաբարձական պրակտիկա։

Գերեբը Հունգարիայում հիմնել է առաջին և երկրորդ ոչ հիվանդանոցային ծննդաբերությունների կենտրոնները:

1977 թվականին նա սկսեց հայրերին առանց թույլտվության տեղափոխել ծննդատներ, որպես պատիժ նրան վեց ամսով արգելել են զբաղվել բժշկական գործունեությամբ: Տարիներ անց կլինիկայի ղեկավարը հպարտությամբ հայտարարել է, որ իր ինստիտուտն առաջինն է, որ թույլ է տվել հայրերին ծննդատուն մտնել:

1997 թվականին Գերեբն ընտրվել է Աշոկայի անդամ[3]։

Նա հիմնադրել է Հունգարիայի այլընտրանքային հիմնադրամը (1992), եղել է համահիմնադիր ENCA(Ծննդաբերության ասոցիացիաների եվրոպական ցանց) (1993) և Անկախ մանկաբարձների ասոցիացիա (2008) կազմակերպություններում: 1996 թվականից մասնակցում է La Leche League International-ի գործունեությանը։

Գերեբի բժշկությամբ զբաղվելու լիցենզիան 3 տարով հետ է կանչվել 2007 թվականին՝ որպես պատիժ 2000 թվականին նորածնի մահվան համար[4], իսկ 2009 թվականին նրան մեղադրանք է առաջադրվել չկանխամտածված սպանության մեջ՝ կապված ավելի վաղ կատարվծ տնային ծննդաբերության հետ, երբ երեխան մահացել է ծանր ծննդաբերությունից հետո[5]։

Նա ձերբակալվել է 2010 թվականի հոկտեմբերի 5-ին Բուդապեշտում։ Նրան սպառնում էր երկարաժամկետ ազատազրկում։ Նրա փաստաբան Անդրեա Պելլեն պնդում էր, որ դատավարության արձանագրությունները կեղծվել են[6]։ Ձերբակալությունը վրդովմունք է առաջացրել ամբողջ աշխարհում՝ տնային ծննդաբերության կողմնակից ակտիվիստների շրջանում[7]։

2010 թվականի նոյեմբերի 23-ին բրիտանական մանկաբարձների թագավորական քոլեջը դատապարտեց Գերեբի կալանավորումը[8]։

2010 թվականի դեկտեմբերի 21-ին Գերեբն ազատվեց բանտից և ենթարկվեց տնային կալանքի[9]:

2011 թվականի մարտի 23-ին նա ստացել է 2 տարվա ազատազրկում։

Գերեբին ներում է շնորհվել 2018 թվականի հունիսի 28-ին Հունգարիայի նախագահի կողմից[10][11]։

Գերեբի առաջինային նպատակն էր պատրաստել անկախ մանկաբարձուհիների, որոնք կարող էին մասնակցել տնային ծննդաբերություններին։ 1993 թվականից պարբերաբար կազմակերպել է տեղեկատվական շաբաթներ գործընկեր մանկաբարձուհիների հետ հղիության, ծննդաբերության թեմաներով: Ծննդաբերության մասնագետները և ծննդաբերության հետ կապված օգնականները դասախոսություններ են վարել և ղեկավարել խմբային խորհրդատվություններ։ Որպես Alternatal Foundation-ի աշխատանքի մի մաս՝ պարբերաբար դասախոսություններ է կարդացել և միջազգային մասնագետներ հրավիրել Հունգարիա:

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «British Journal Of Midwifery - Clemency for Hungarian homebirth midwife Ágnes Geréb». British Journal Of Midwifery (անգլերեն). 2 September 2018. Վերցված է 2023-01-31-ին.
  3. «Official Ashoka Profile for Agnes Gereb». ashoka.org/fellow/agnes-gereb. Ashoka. Վերցված է 6 October 2011-ին.
  4. «Eltiltották Geréb Ágnest a szülész foglalkozástól». Origo.hu. 2007-10-26.
  5. «Szabályt sértett a bíróság Geréb Ágnes ügyében». Index.hu. 2010-02-26.
  6. Miklósi, Gábor (2010-04-05). «Rejtélyes hibák Geréb Ágnes tárgyalásának jegyzőkönyvében». index.hu (հունգարերեն). Վերցված է 2023-02-06-ին.
  7. Hill, Amelia (22 October 2010). «Hungary: Midwife Agnes Gereb taken to court for championing home births». The Guardian. London.
  8. «RCM condemns treatment of Hungarian midwife - Royal College of Midwives». RCM (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2 February 2011-ին. Վերցված է 2023-02-06-ին.
  9. «Home». freeagnesgereb.com.
  10. «Letöltendő fogházbüntetésre ítélték Geréb Ágnest». hvg.hu (հունգարերեն). 2011-03-24. Վերցված է 2023-02-06-ին.
  11. «Közlemény dr. Geréb Ágnes kegyelmi kérelméről».