Ռոզա Մարիա Ռոսսլեր

Ավստրիական ծագումով բժշկուհի, ախտաբան

Ռոզա Մարիա Ռոսսլեր (թուրքերեն՝ Rosa Maria Rössler, 1901 - 1954), ավստրիական ծագումով բժշկուհի, ախտաբան[1]։

Ռոզա Մարիա Ռոսսլեր
Ծնվել է1901
Մահացել է1954
Մասնագիտությունախտաբան

Կյանք և գործունեություն

Ռոզա Մարիան Ջոզեֆ և Մարիա Վիմերների դուստրն էր։ Միջնակարգ կրթությունն ավարտել է Գմունդենում 1920 թվականին: Ապա ուսումը շարունակել է նախ Գրացի համալսարանում, այնուհետև Վիեննայի համալսարանի բժշկական ֆակուլտետում: Բժշկական կրթությունը շարունակել է Ինսբրուքի համալսարանում։ 1927 թվականի հուլիսի 20-ին Վիեննայի համալսարանում ավարտել է ուսումնական ողջ գործընթացը։ 1935 թվականին նացիստական ռեժիմի գործելակերպի արդյունքում նա ստիպված է եղել լքել Ավստրիան։

Ռոսլերն առաջին անգամ Թուրքիա է եկել 1934 թվականին, 1937 թվականին մշտական բնակություն է հաստատել այնտեղ։ Աշխատանքի է անցել Ստամբուլի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Զբաղվել է պաթոլոգիական անատոմիայի բնագավառի ուսումնասիրություններով։ Ռոսլերն այստեղ սկսել է աշխատել 1933 թվականին Ֆիլիպ Շվարցի հետ, որը ստիպված է եղել թողնել Ֆրանկֆուրտի համալսարանի իր պաշտոնը և համալսարանի բարեփոխման շրջանակներում բանակցություններ վարել Թուրքիայի կառավարության հետ։ Շվարցը առաջատար դեր է խաղացել այդ ժամանակ աքսորված բազմաթիվ գիտնականների և տեխնոկրատների Թուրքիա բերելու գործում։ Ռոսլերը 10 տարի աշխատել է Ստամբուլի համալսարանի բժշկական ֆակուլտետի պաթոլոգիական անատոմիայի ինստիտուտում և շատ արժեքավոր և կարևոր աշխատակից էր Շվարցի համար, որը ինստիտուտի տնօրենն էր։ Շվարցն իր առջեւ նպատակ էր դրել իր ինստիտուտում հնարավորինս շատ ու բազմազան դիահերձումներ անցկացնել։ Տարեկան կատարվել է մոտ 1000 դիահերձում։ Ինստիտուտի տնօրեն Շվարցի՝ բժշկական ֆակուլտետի դեկանին ներկայացրած տարեկան զեկույցում Ռոսլերի՝ ինստիտուտում 1937-1938 թվականներին զբաղեցրած պաշտոնի մասին նշվում է հետևյալը.

  Իմ արտասահմանցի աշխատակիցները պարբերաբար մասնակցում են դիահերձման ուսումնասիրություններին։ Մասնավորապես, բժիշկ Ռոսլերը գերազանց է սովորել թուրքերենը և ղեկավարում է անցկացվող դիահերձման դասընթացները։ Որպես իմ գործընկերուհի, նա լիովին իրավասու է այս գործում  

Պատճառներից մեկը, որ անհրաժեշտ դարձրեց Թուրքիայի 1933 թվականի համալսարանական բարեփոխումը, այն էր, որ ուսանողները չունեին ժամանակակից դասագրքեր: Արտասահմանցի գիտնականների հետ պայմանագրերում նշված է, որ համալսարանում աշխատանքը շարունակելու համար նրանք պետք է հինգ տարվա ընթացքում թուրքերեն լեզվով դասագիրք հրատարակեն իրենց թեմայով։ Ռոսլերը նվիրվեց այս նպատակին և սկսեց համագործակցել իր գործընկերների հետ։ Նա մեկ առ մեկ կատարել է Շվարցի գրքերի թուրքերեն թարգմանությունը, և 1943 թվականին այդ գրքերը հրատարակվել են։

Ռոսլերն այնքան բծախնդիր էր գերմաներենից թուրքերեն թարգմանել բժշկական տեքստերը, որ այս առումով նույնպես համագործակցում էր բժշկական այլ ոլորտների բժիշկների հետ: Պրոֆեսոր դոկտոր Էրիխ Ֆրանկը մեկն էր նրանցից, ովքեր օգնություն խնդրեցին նրանից: Ֆրենկը մի անուն էր, որը գրավեց համաշխարհային ուշադրությունը որպես առաջին մարդ, որը ստեղծեց դեղամիջոց շաքարախտի համար: «Ածխաջրերի նյութափոխանակության պաթոլոգիա» գիրքը պետք է տպագրվեր գերմաներենով Շվեյցարիայում 1949 թվականին: Դոկտոր Ռոսլերը նույնպես աշխատել է այս գրքի ձևավորման վրա և նույն թվականին ապահովել է, որ գիրքը հրատարակվի թուրքերենով:

  Այս ուսումնասիրությունը դիտարկում է շաքարախտի ֆիզիոպաթոլոգիան շատ ռացիոնալ տեսանկյունից: Նույնիսկ եթե առաջին հրատարակությունից անցել է ավելի քան 50 տարի, այն դեռ պահպանում է իր արժեքը[2]
- Հուսրև Հաթեմի, թուրք ակադեմիկոս, էնդոկրինոլոգ
 

1947 թվականի հուլիսին Ֆրանկի և Ռոսլերի միջև համագործակցության ակտիվացման արդյունքում Ռոսլերն այժմ լրիվ դրույքով աշխատող էր Ներքին բժշկության կլինիկայում[3]։

1951 թվականին Ռոսլերը թուրքերենով հրատարակեց իր նախկին ղեկավար Շվարցի գիրքը՝ «Ընդհանուր և հատուկ հիստոպաթոլոգիա»[4]։

1951 թվականի ապրիլի 4-ին Ռոսլերին շնորհվել է Թուրքիայի քաղաքացիություն։

Բացի համալսարանական արխիվում առկա տեղեկություններից, Ռոսլերի կյանքի մասին շատ մանրամասն տվյալներ չկան։ նա 33 տարեկան է եղել, երբ եկել է Թուրքիա և ամուսնալուծվել։ Նա 11 տարի անցկացրել է Թուրքիայում՝ ներառյալ պատերազմի տարիները։ Թուրքական բժշկության արդիականացման շրջանում Ռոսսլերը աշխատանքով մեծ ներդրում է ունեցել, այդ թվում՝ բժշկական գրականության թարգմանության գործում։

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

  1. «[Dr. Rosa Maria Rössler (Wien 1901 - Istanbul 1954): her work in Istanbul and her contribution to Turkish medicine]». Արխիվացված է օրիգինալից 9 July 2021-ին.
  2. Frank E (1949) Karbonhidrat Metabolizması Patolojisi [Pathologie des Kohlenhydratstoffwechsels]. Übers. v. Ferhan Berker. Mazlum Kitabevi, Istanbul.
  3. «PHİLİPP SCHWARTZ: TÜRKİYE'YE VE ALMAN GÖÇMENLERE KATKILARI». Արխիվացված է օրիգինալից 9 July 2021-ին.
  4. Schwartz P (1943) Histopatologia Dersleri [Histopathologische Lehre]. Übers. v. R. Rössler, M. Arsan, Rıza Koskun Matbaası, Istanbul.