Պաուլ Ռին էստ․՝ Paul Rinne, հուլիսի 6, 1889(1889-07-06)[1], Նարվա, Յամբուրգսկի շրջան, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն - 1946[2], Հոյերսվերդա, Հոյերսվերդայի շրջան, Պրուսիա, գերմանական ծագմամբ էստոնացի շախմատիստ, Էստոնիայի շախմատի չեմպիոն (1923 թ.)[3]։

Պաուլ Ռիննե
Ծնվել էհուլիսի 6, 1889(1889-07-06)[1]
ԾննդավայրՆարվա, Յամբուրգսկի շրջան, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1946[2]
Մահվան վայրՀոյերսվերդա, Հոյերսվերդայի շրջան, Պրուսիա
Քաղաքացիություն Էստոնիա
Մասնագիտությունշախմատիստ

Կենսագրություն

Պաուլ Ռինը ծնվել է 1889 թվականին, Նարվա քաղաքում։ 1907 թվականին դարձել է Նարվայի չեմպիոն։ 1910 թվականին Սանկտ Պետերբուրգի շախմատային հասարակության մրցաշարում կիսել է 3-5-րդ տեղերը։ 1923 թվականին ճանաչվել է Էստոնիայի շախմատի առաջին պաշտոնական առաջնության չեմպիոն[4]։ 1925 թվականին Էստոնիայի չեմպիոնի կոչման համար խաղում զիջել է Յոհաննես Թուրնին՝ 4½:9½(+1, = 7, -6)[5]։ 1932 թվականին Էստոնիայի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ, 1936 թվականին Էստոնիայի շախմատի առաջին նամակագրության առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր։

Պաուլ Ռինը մասնագիտությամբ եղել է հաշվապահ, 1944 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մոբիլիզացվել է գերմանական բանակ, գերի է ընկել և 1946 թվականին մահացել բակտերիալ դիզենտերիաից, Գերմանիայի Հոյերսվերդա քաղաքի ռազմագերիների ճամբարում։

Պաուլ Ռինի մահվան ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ[6][7]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Eesti spordi biograafiline leksikon (эст.)
  2. 2,0 2,1 2,2 chessgames.com — 2001.
  3. «Paul Rinne - ESBL». esbl.ee.
  4. Eesti meistrid 1923—2005 Արխիվացված 2012-01-18 Wayback Machine
  5. Date of death appear to be unknown. Gaige 1987 is the standard source of basic biographical data on chess players, but the entry for Rinne lists no birth or death dates or locations and simply has "fl. 1920s in Estonia". Gaige, Jeremy (1987), Chess Personalia, A Biobibliography, McFarland, էջ 355, ISBN 0-7864-2353-6
  6. «RINNE, PAUL». Արխիվացված է օրիգինալից 2014-01-16-ին. Վերցված է 2014-01-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. Sööt, Margus. «Esimene Eesti malemeister Paul Rinne ja tema lugu» (PDF) (Estonian). Estonian Chess Federation. Վերցված է 10 October 2013-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ