Սինգապուր գետ, գետ Սինգապուրում, հոսում է անմիջապես Ալեքսանդրա ճանապարհի երկայնքով և թափվում է Մարինա ջրամբարը, որը գտնվում է Սինգապուրի հարավային մասում։ Սինգապուր գետի անմիջական վերին ջրբաժանը մտնում է Սինգապուր գետի պլանավորման տարածքի մեջ, չնայած ջրբաժանի արևմտյան մասը դասակարգվում է Ռիվր Վելլի (Գետի հովիտ) պլանավորման տարածքի ներքո:

Սինգապուր
Բնութագիր
Երկարություն3 կմ
Գետաբերանի տեղակայումՄարինա ծովածոց
Կոորդինատներ
ԵրկրամասԿենտրոնական շրջան (Սինգապուր) և Singapore River?

Սինգապուր գետի պլանավորման տարածքը գտնվում է Սինգապուրի Կենտրոնական շրջանի կենտրոնական տարածքում, ինչպես սահմանված է Քաղաքային վերակառուցման մարմնի կողմից: Պլանավորման տարածքը սահմանակցում է Գետի հովտին և թանգարանին, Աուտրամի տարածքին՝ հարավում, Տանգլինի և Բուկիտ Մերահի պլանավորման տարածքներին՝ արևմուտքում և Կենտրոնական շրջանին՝ արևելքում։

2008 թվականից ի վեր Սինգապուր գետը համարվում է քաղցրահամ՝ Մարինա Սաութում Մարինա պատվարի կառուցումից հետո։

Աշխարհագրություն

 
Սինգապուր գետը Ռիվր Վելիում՝ դեպի հարավ

Սինգապուր գետի երկարությունը ակունքից՝ Կիմ Սեն կամրջից մինչև Մարինա Բեյ, մոտ 3.2 կմ է․[1] այն ձգվում է ավելի քան 2 կմ իր սկզբնաղբյուրից այն կողմ՝ որպես Ալեքսանդրա ջրանցք և հասնում Քամնուելֆ պողոտա (Commonwealth Avenue)։[2]

Պատմություն

Սինգապուր գետի գետաբերանը Սինգապուրի հին նավահանգիստն էր, պաշտպանված հարավային կղզիներով: Պատմականորեն Սինգապուր քաղաքն ի սկզբանե զարգացել է նավահանգստի շուրջը, հետևաբար գետաբերանը դարձել էր առևտրի և ֆինանսների կենտրոնը։

Գետի հին քարտեզները ցույց են տալիս, որ այն սկիզբ է առնում Բուկիտ Լարանգանից (ներկայումս Ֆորտ Քենինգ Հիլլ

Ծանրաբեռնված երթևեկություն

 
Առևտրային երկնաքերեր Սինգապուր գետի երկայնքով

Սկսած 1819 թվականից երթևեկությունը Սինգապուր գետի վրա բավականին ծանրաբեռնված էր՝ արագ ընթացող քաղաքաբնակեցման (ուրբանիզացիա) և ընդլայնվող առևտրի պատճառով։[3] Միևնույն ժամանակ այն հանգեցրեց ջրի աղտոտվածության, որն առաջանում էր գետի ափերին գտնվող աղբի, կոյուղու և արդյունաբերության այլ ենթամթերքների արտանետման հետևանքով։ Սինգապուր գետի և Կալանգ ավազանի ջրի աղտոտման պատճառներից էին խոզերի և բադերի ֆերմաների թափոնները, կոյուղի չունեցող տարածքները, փողոցային առևտրականները և բանջարեղենի մեծածախ վաճառք իրականացնողները: Սինգապուր գետի երկայնքով ընթանում էին նաև մի շարք գործողություններ, ինչպիսիք են տրանսպորտը, նավաշինությունը և նավերի վերանորոգումը:

 
Սինգապուր գետը վաղ 1960-ականներին

1977 թվականին Սինգապուր գետի և Կալանգ ավազանի երկայնքով երթևեկում էին մոտ 750 բեռնանավակներ: Այդ բեռնանավակներից արտանետվող թափոնները, նավթի արտահոսքը և կեղտաջրերը մեծացրին գետերի աղտոտումը: 1977 թվականին վարչապետ Լի Կուան Յուն կոչ արեց մաքրել Սինգապուրի գետերը, որոնց մեջ էին Սինգապուր գետը և Կալանգ գետը: Մաքրման աշխատանքների համար կառավարությունն այն ժամանակ ծախսեց 300 միլիոն դոլար՝ ներառյալ մոտ 4000 գաղթականների տեղափոխում, փողոցային առևտրականների և բանջարեղեն վաճառողների հետ միասին, որոնց ամենօրյա աղբը արտանետվում էր գետ: Գաղթականներին տրամադրվեցին հանրակացարաններ, իսկ վաճառականներին հորդորեցին տեղափոխվել սահմանված վաճառակետեր։ Կառավարությունն այնուհետև ամբողջությամբ հանեց գարշահոտ ցեխն ափերից և գետի հատակից՝ մաքրելով բեկորներն ու մնացյալ աղբը։[4]

Սինգապուր գետն այսօր

Լայնածավալ մաքրման աշխատանքների շնորհիվ Սինգապուր գետը մեծապես վերափոխվել է՝ ծանրաբեռնված և աղտոտված գետից դառնալով մաքուր ջրային տարածք ծովային կենդանիների համար։ Սինգապուր գետում վարանների և ջրասամույրների վերաբնակեցումը վերագրվում է գետի մաքրմանը:[5][6]

Չնայած Սինգապուր գետը սկզբնապես՝ նախքան հողերի խոշոր մելիորացիան, լցվում էր Սինգապուրի նեղուց և նրա հարավային կղզիներ՝ այն այժմ թափվում է Մարինա ծովածոց՝ ջրային տարածք, որը մասամբ ներառված է մելիորացիայի աշխատանքներում:

Սինգապուրի նավահանգիստն այժմ գտնվում է կղզու արևմուտքում՝ օգտագործելով հարավ-արևմտյան ափի մեծ մասը, և Սինգապուր մեկնող մարդատար նավերն այժմ սովորաբար հանգրվանում են Սինգապուրի նավարկության կենտրոնում՝ Հարբրֆրոնտում (Harbourfront): Այսպիսով, Սինգապուր գետի տնտեսական դերը փոխվել է առևտրայինից՝ իր հարակից տարածքը դարձնելով ավելի շատ զբոսաշրջային և գեղագիտական գոտի: Այժմ գետով կարելի է երթևեկել՝ օգտվելով ջրային տաքսիներից։[7]

Այն բանից հետո, երբ Սինգապուր գետի դեպի ծով ելքը պատնեշվեց՝ քաղցրահամ ջրի նոր ջրամբար ստեղծելու համար, գետը դարձավ Մարինա ջրամբարի մի մասը: Պատնեշը հայտնի է Մարինա ամբարտակ անունով։[8]

Քանդակներ

Սինգապուր գետի երկայնքով կարող ենք տսնել մի շարք քանդակներ։[9] Նրանցից շատերը պատկերում են Սինգապուրի վաղ շրջանում գետի մոտ ապրող և աշխատող մարդկանց կյանքը։

Հռչակավոր քանդակների շարքում են՝[10]

  • «Առաջին սերունդ», հեղինակ Չոնգ Ֆահ Չոնգ
  • «Ձկնորսություն Սինգապուր գետում», հեղինակ Չերն Լիան Շան
  • «Գետի վաճառականները», հեղինակ Աու Թի Հոնգ
  • «Մեծ կայսրություն», հեղինակ Մալքոլմ Կոհ
  • «Չեթիարներից մինչև ֆինանսիստներ», հեղինակ Չերն Լիան Շան
  • Սինգապուրյան կատուներ, հեղինակները տարբեր են

Կամուրջներ և թունելներ

 
Տեսարան այժմյա Մարինա ծովածոցիցՍինգապուր 1900-ականներ
 
Սինգապուր գետը Ռիվեր Վելիում՝ հյուսիս-արևմուտքից

1819 թվականին Սինգապուր գետի վրա կառուցվեց առաջին փայտյա նավամատույցը և կամուրջը, իսկ հետո 2015 թվականին գետի վրա կառուցվեց 14 կամուրջ (կամ 17, չնայած Մարինա ջրամբարը, որտեղ այժմ գտնվում է գետաբերանը, համարվում է Սինգապուր գետը): Մինչ 1819 թվականը գետն անցանելի էր միայն նավակների և լաստանավերի համար։ Ոորոշ կամուրջներ ոչնչացվեցին և վերակառուցվեցին կամ փոփոխվեց դրանց նշանակությունը։

Սինգապուրի առաջին կամուրջը կառուցվել է Սինգապուր գետի վրա 1819 թվականին, որտեղ այժմ գտնվում է Էլգին կամուրջը: Ինչ-որ ժամանակ եղել են երկու Էլգինի կամուրջներ: Առաջին երկաթե Էլգին կամուրջը կառուցվել է 1862 թվականին և կոչվել Լորդ Էլգինի անունով։ Ավելի ուշ այն քանդվեց և փոխարինվեց ներկայիս Էլգին կամրջով 1926 թվականին։[11] Գետի մյուս կամուրջներից են Քոլմանի կամուրջը (1840 թ.), Կիմ Սենգի կամուրջը (1862 թ.), Քավենա կամուրջը (1869 թ.) և Ռիդ կամուրջը (1889 թ.): Վերջերս կառուցվածների թվում են Հիլիքս (2010), Բեյֆրոնթ (2010) և Ջուբլի (2015) կամուրջները :

 
Քլարկ Քին Սինգապուր գետի ափին
  • Քոլման կամուրջ (1840/1985)
  • Կիմ Սեն կամուրջ (1862)
  • Էլգին կամուրջ (1862/1926)
  • Քավենա կամուրջ (1870)
  • Օրդ կամուրջ (1886)
  • Ռիդ կամուրջ (1889)
  • Պուլաու Սայգոնի կամուրջ (1890)
  • Անդերսոնի կամուրջ (1910)
  • Կլեմանսոյի կամուրջ (1940)
  • Բենջամին Շիրեսի կամուրջ (1981)
  • Արևելք-Արևմուտք զանգվածային արագընտաց անցումը և Հյուսիս-Հարավ անցումը Սիթի Հոլի և Ռեյֆլս Փլեյսի միջև (1987/1989)
     
    Մերլիոն այգու օդային համայնապատկեր․ այստեղ ավարտում է Սինգապուր գետը
  • Չին Սուի թունելը, որը տանում է Կենտրոնական արագընթաց մայրուղին (1991)
  • Էսպլանադե կամուրջ (1997)
  • Ռոբերտսոն կամուրջ (1998)
  • Ջիակ Կիմ կամուրջ (1999)
  • Ալկաֆի կամուրջ (1999)
  • Հյուսիս-Հարավ անցումը Քլարկ Քիի և Դոբի Գաուի միջև (2003)
  • Հիլիքս կամուրջ (2010)
  • Բեյֆրոնթ կամուրջ (2010)
  • Կենտրոնական զանգվածային արագընտաց անցումը և Շրջանաձև զանգվածային արագընտաց անցումը Փրոմնեյդի և Բեյֆրոնթի միջև (2012)
  • Ջուբլի կամուրջ (2015)
  • Կենտրոնական զանգվածային արագընտաց անցումը Ֆորտ Քենինգի և Չայնաթաունի միջև (2017)
  • Թոմսն-Իսթ Քոսթ զանգվածային արագընտաց անցումը Գրեյթ Ուորլդի և Հեվլոքի միջև (2022)

Տեսադարան

Սինգապուր գետի համապատկեր

Հղումներ

Կաղապար:Library resources box

  1. Leary, Michael E.; McCarthy, John (2013-10-30). The Routledge Companion to Urban Regeneration (անգլերեն). Routledge. էջ 132. ISBN 9781136266546.
  2. «Singapore River Cruise» (անգլերեն). Վերցված է 2023-09-22-ին.
  3. «Singapore River». Heritage Trails. Արխիվացված է օրիգինալից 2009-08-22-ին. Վերցված է 2010-04-01-ին.
  4. migration (2014-07-04). «5 interesting facts about the Singapore River clean-up». The Straits Times. Վերցված է 2016-07-09-ին.
  5. «Cheeky otters are thriving in Singapore—and adapting quickly to big city life». National Geographic. March 10, 2020. Արխիվացված է օրիգինալից March 6, 2021-ին.
  6. Ng, Cherlynn (18 March 2022). «TGIF: Monitor lizards have a family feast along Kallang River». Stomp (անգլերեն). Վերցված է 11 June 2022-ին.
  7. «Singapore River». www.ura.gov.sg. Վերցված է 11 June 2022-ին.
  8. «PUB annual report: Birth of the barrage». PUB. 2008. Արխիվացված է օրիգինալից 7 April 2015-ին. Վերցված է 29 September 2016-ին.
  9. «Sir Stamford Raffles statue and other sculptures along Singapore River to be cleaned next week». The Straits Times. Singapore. 3 February 2015. Վերցված է 2015-11-23-ին.
  10. Ang, Benson (18 September 2016). «Sculptures by the Singapore River get a spruce up». The Straits Times. Վերցված է 19 September 2016-ին.
  11. «Singapore Slider: Then & Now | The Straits Times». Singapore Slider: Then & Now | The Straits Times (անգլերեն). Վերցված է 2022-12-21-ին.

Այլ աղբյուրներ