Իլուադ Էլման

սոմալացի ակտիվիստ, իրավապաշտպան
10:21, 24 Մարտի 2024 տարբերակ, ԳՄԱ1286 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Իլուադ Էլման (1990[1][2], Մոգադիշո, Սոմալի), սոմալացի-կանադացի իրավապաշտպան և սոցիալական ակտիվիստ: Նա աշխատում է Մոգադիշոյում գտնվող «Էլմանի անվան խաղաղության և մարդու իրավունքների կենտրոնում»։ Հասարակական կազմակերպության հիմնադիրը նրա մայրն է՝ Ֆարթուն Ադանը։ 2016 թվականի Աֆրիկայի երիտասարդական մրցանակաբաշխության ժամանակ նա ճանաչվել է ոպես «տարվա երիտասարդ աֆրիկացի անհատ (կին)»[7]։

Իլուադ Էլման
Դիմանկար
Ծնվել է1990[1][2]
ԾննդավայրՄոգադիշո, Սոմալի
Քաղաքացիություն Սոմալի
Մասնագիտությունիրավապաշտպան
Ծնողներհայր՝ Elman Ali Ahmed?, մայր՝ Fartuun Adan?
Պարգևներ և
մրցանակներ
 Ilwad Elman Վիքիպահեստում

Կենսագրություն

Ծնվել է 1989 կամ 1990 թվականներին Մոգադիշոյում, Սոմալի[8]։ Հանգուցյալ ձեռներեց և ակտիվիստ Էլման Ալի Ահմեդի և սոցիալական ակտիվիստ Ֆարթուն Ադանի ընտանիքի չորս դուստրերից մեկն է[9]։ Նրա հայրը 1990-ականներին բացահայտ խաղաղության ակտիվիստ էր, որը հորինեց Սոմալիի հայտնի կարգախոսը՝ «Թող ատրճանակը, վերցրու գրիչը»: Նա սպանվել է 1996 թվականին՝ իր իրավապաշտպան գործունեության համար և մինչ օրս հայտնի է որպես Սոմալիի խաղաղության հայր։

Էլմանը Կանադայից վերադարձել է Սոմալի 2010-ին, երբ քաղաքացիական պատերազմը դեռ մոլեգնում էր, և Մոգադիշոյի և հարավ-կենտրոնական Սոմալիի մեծ մասը գտնվում էր Ալ-Քաիդայի հետ կապված «Հարաքաթ ալ-Շաբաբ» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ: Նա մնացել է Սոմալիում իր մոր՝ Ֆարթուն Ադանի հետ՝ հիմնելով առաջին ճգնաժամային կենտրոնը սեռական և գենդերային բռնության զոհերի համար, մշակելով անվտանգության ոլորտի բարեփոխումների միջոցառումներ, կանանց համար ներառական տարածք ստեղծելու և ծրագրեր իրականացնելու նպատակով։ Մարդկանց համար, որոնք հեռացել էին զինված խմբերից, սոցիալ-տնտեսական հզորացման, վերականգնման և վերաինտեգրման գործուն քայլեր մշակել։

2019 թվականի նոյեմբերի 20-ին տեղական իշխանությունները հաստատեցին, որ նրա քույրը՝ Ալմաս Էլմանը, որը նույնպես վերադարձել էր Սոմալի՝ որպես օգնություն ցուցաբերող, գնդակահարվել էր Մոգադիշոյի օդանավակայանի մոտ ավտոմեքենայում[10].

Գործունեություն

Ի պատիվ իր ամուսնու՝ Ֆարթուն Ադանը և երեխաները Մոգադիշոյում հիմնել են «Էլմանի անվան խաղաղության և մարդու իրավունքների կենտրոնը»։ Ֆարթուն Ադանը հասարակական կազմակերպության գործադիր տնօրենն է, նրա հետ աշխատում է դուստրը՝ Իլուադը, որը զբաղեցնում է ծրագրերի և զարգացման տնօրենի պաշտոնը [11]։ Պատասխանատու է «Էլմանի խաղաղության և մարդու իրավունքների կենտրոնի» ծրագրերի մշակման և մոնիտորինգի համար՝ կենտրոնանալով մարդու իրավունքների, գենդերային հավասարության, քաղաքացիական անձանց պաշտպանության, խաղաղության և անվտանգության, սոցիալական ձեռներեցության համար: Նա նաև օգնում է ղեկավարել «Քույր Սոմալին», որը «Էլման խաղաղության և մարդու իրավունքների կենտրոնի» դուստր ձեռնարկությունն է[12][13]։ Սա Սոմալիի առաջին ծրագիրն է, որը կոչված է օգնելու գենդերային բռնության զոհերին՝ տրամադրելով խորհրդատվություն, բժշկական և բնակարանային աջակցություն կարիքավոր կանանց: Կենտրոնի աշխատանքն օգնել է տեղական մակարդակում բարձրացնել խնդրի վերաբերյալ իրազեկվածությունը և նպաստել հանրային քաղաքականության փոփոխություններին: Իրականացրել է կրթական սեմինարներ հասարակության խոցելի անդամների համար և մշակել և իրականացրել ծրագրեր, որոնք նպաստում են ինչպես երիտասարդների, այնպես էլ տարեցների համար այլընտրանքային կենսապահովման հնարավորություններին[14]։

2012 թվականի կեսերին Մոգադիշոյում տեղի ունեցավ «Տեխնոլոգիա, ժամանց, դիզայն»(TEDx) առաջին համաժողովը: Միջոցառումը կազմակերպվել էր First Somali Bank-ի կողմից՝ ցույց տալու բիզնեսի, զարգացման և անվտանգության բարելավումները սոմալացի և միջազգային պոտենցիալ ներդրողներին[15]։ Իլուադը հանդես եկավ որպես հրավիրյալ բանախոս, որտեղ նա բացատրեց «Քույր Սոմալիի» դերը երկրի հետկոնֆլիկտային վերակառուցման գործընթացում[14].

2011 թվականին Իլուադ Էլմանը ներկայացնում էր Սոմալին Կիլիմանջարո լեռան վրա «Բարձրացիր, խոսիր» քարոզարշավի ժամանակ: Միջոցառումը կազմակերպվել էր UNite Africa-ի կողմից ՄԱԿ-ի կանանց շրջանակներում և ավարտվեց մասնակիցների կողմից կանանց և աղջիկների նկատմամբ բռնությանը վերջ տալու պարտավորությամբ[14].

2013 թվականին նա նկարահանվել է «Կրակի միջով» վավերագրական ֆիլմում Հավա Աբդիի և Էդնա Ադան Իսմայիլի հետ միասին[16]։

Նա նաև նկարահանվել է 2014 թվականի «Ուղիղ հեռարձակում Մոգադիշոյից» ֆիլմում, որը ներկայացնում է քաղաքի Երաժշտության և խաղաղության փառատոնը 2013 թվականի մարտին[17]։ Կազմակերպվել էր Waayaha Cusub անսամբլի և բարերար Բիլ Բրուքմանի կողմից, սա առաջին միջազգային երաժշտական ​​փառատոնն էր, որն անցկացվում էր Սոմալիի մայրաքաղաքում[17][18]։

«Էլմանի խաղաղության և մարդու իրավունքների կենտրոնում»[12] իր պարտականություններին զուգահեռ՝ Իլուադ Էլմանը Քոֆի Անան հիմնադրամի «Արտահերթ միասին» նախաձեռնության աջակիցն է[19], որում նա և ինը այլ երիտասարդ առաջնորդներ՝ Քոֆի Անանի գլխավորությամբ, կանխում են բռնի ծայրահեղականությունը, ոգեշնչում, ներգրավում և հզորացնում են երիտասարդներին ամբողջ աշխարհում:

2016 թվականի մայիսին հրապարակված բացառիկ զեկույցում The Washington Post-ը ընդգծեց «Էլմանի խաղաղության և մարդու իրավունքների կենտրոնի» դերը այն տղաների վերականգնման գործում, որոնք ազատվել էին զինվորական ծառայությունից պատերազմի ժամանակ, բայց հետո գաղտնի հավաքագրվել էին որպես լրտեսներ աշխատելու Սոմալիի նոր հետախուզական գործակալությունում[20].

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 http://www.keydmedia.net/en/article/article/ilwad_elman_architect_of_her_own_legacy_through_sister_somalia/
  2. 2,0 2,1 http://hiiraan.ca/news4/2013/May/29479/canadian_sisters_on_front_lines_of_rebuilding_somalia.aspx
  3. https://100women.okayafrica.com/politics-activism/2018/2/28/ilwad-elman
  4. https://www.bbc.com/news/world-55042935
  5. https://www.deutsche-afrika-stiftung.de/deutscher-afrika-preis/ilwad-elman-somalia/
  6. https://rightlivelihood.org/the-change-makers/find-a-laureate/fartuun-adan-and-ilwad-elman/
  7. «Full List: 2016 Africa Youth Awards Winners - Ameyaw Debrah». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 13-ին.
  8. «Canadian sisters on front lines of rebuilding Somalia». Hiiraan. 2013 թ․ մայիսի 23. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2014 թ․ փետրրվարի 9-ին.
  9. «Documento - Somalia: Amnistia Internacional condena el asesinato de un pacifista». Amnesty International. Արխիվացված օրիգինալից 2022-11-22-ին. Վերցված է 2014-02-09-ին.
  10. Abdi Latif Dahur (2019-11-20). «'May God have mercy on her': Somali-Canadian aid worker shot dead in Mogadishu compound». National Post. Վերցված է 2019-11-22-ին. «Elman comes from a prominent family of activists whose work has focused on social justice, women's rights and rehabilitating children affected by Somalia's decades-long war.»
  11. «YALI Fellow - Ilwad Elman». U.S. Department of State. Արխիվացված է օրիգինալից 2015-02-03-ին. Վերցված է 2015-02-03-ին.
  12. 12,0 12,1 «Elman Peace». elmanpeace.org. Արխիվացված օրիգինալից 2023-09-28-ին. Վերցված է 2023-09-13-ին.
  13. Hamad, Ruby (2014-03-02). «Human rights a family tradition for Sister Somalia founder Ilwad Elman». Daily Life. Australia. Արխիվացված օրիգինալից 2017-09-01-ին. Վերցված է 2014-04-08-ին.
  14. 14,0 14,1 14,2 «Ilwad Elman: Architect of Her Own Legacy Through Sister Somalia». Keydmedia. Somalia. 2012-09-15. Արխիվացված է օրիգինալից 2016-10-30-ին. Վերցված է 2014-04-08-ին.
  15. «War-torn Somalia stages TEDx conference». Phys.org. 2012-05-17. Արխիվացված օրիգինալից 2014-02-02-ին. Վերցված է 2014-01-24-ին.
  16. «Through the Fire». 2013. Արխիվացված է օրիգինալից 2014-04-08-ին. Վերցված է 2014-04-08-ին.
  17. 17,0 17,1 Rush, Richard (2014-04-06). «Bill Brookman film premiere». Loughborough Echo. Արխիվացված է օրիգինալից 2014-04-09-ին. Վերցված է 2014-04-08-ին.
  18. «Mogadishu music festival helps city move past sounds of war». Fédération internationale des coalitions pour la diversité culturelle. Արխիվացված է օրիգինալից 2014-02-02-ին. Վերցված է 2013-09-11-ին.
  19. «Extremely Together - Young people coming together...». www.kofiannanfoundation.org. Արխիվացված օրիգինալից 2023-09-24-ին. Վերցված է 2023-09-13-ին.
  20. Kevin Sieff (2016-05-07). «Exclusive: U.S.-funded Somali intelligence agency has been using kids as spies». Washington Post. Mogadishu. Արխիվացված է օրիգինալից 2016-05-08-ին. Վերցված է 2019-11-22-ին. «'Մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, բայց ներքին անվտանգության նախարարի ցուցաբերած պատրաստակամությունը՝ երեխաներին հեռացնել հաստատությունից և մեզ հանձնել խնամքի և վերականգնման համար, քայլ է ճիշտ ուղղությամբ», - ասաց' Կենտրոնի ծրագրերի տնօրեն Իլուադ Էլմանը»