Իլուադ Էլման

սոմալացի ակտիվիստ, իրավապաշտպան

Իլուադ Էլման (1990[1][2], Մոգադիշո, Սոմալի), սոմալեցի-կանադացի իրավապաշտպան և սոցիալական ակտիվիստ։ Աշխատում է Մոգադիշոյում գտնվող «Էլմանի անվան խաղաղության և մարդու իրավունքների կենտրոնում»։ Հասարակական կազմակերպության հիմնադիրը նրա մայրն է՝ Ֆարթուն Ադանը։ 2016 թվականի Աֆրիկայի երիտասարդական մրցանակաբաշխության ժամանակ նա ճանաչվել է ոպես «տարվա երիտասարդ աֆրիկացի անհատ (կին)»[7]։

Իլուադ Էլման
Դիմանկար
Ծնվել է1990[1][2]
ԾննդավայրՄոգադիշո, Սոմալի
Քաղաքացիություն Սոմալի
Մասնագիտությունիրավապաշտպան
Ծնողներհայր՝ Elman Ali Ahmed?, մայր՝ Fartuun Adan?
Պարգևներ և
մրցանակներ
 Ilwad Elman Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1989 կամ 1990 թվականներին Մոգադիշոյում, Սոմալի[8]։ Հանգուցյալ ձեռներեց և ակտիվիստ Էլման Ալի Ահմեդի և սոցիալական ակտիվիստ Ֆարթուն Ադանի ընտանիքի չորս դուստրերից մեկն է[9]։ Նրա հայրը 1990-ականներին բացահայտ խաղաղության ակտիվիստ էր, որը հորինեց Սոմալիի հայտնի կարգախոսը՝ «Թող ատրճանակը, վերցրու գրիչը»։ Նա սպանվել է 1996 թվականին՝ իր իրավապաշտպան գործունեության համար և մինչ օրս հայտնի է որպես Սոմալիի խաղաղության հայր։

Էլմանը Կանադայից վերադարձել է Սոմալի 2010 թվականին, երբ քաղաքացիական պատերազմը դեռ մոլեգնում էր, և Մոգադիշոյի և հարավ-կենտրոնական Սոմալիի մեծ մասը գտնվում էր Ալ-Քաիդայի հետ կապված «Հարաքաթ ալ-Շաբաբ» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ։ Նա մնացել է Սոմալիում իր մոր՝ Ֆարթուն Ադանի հետ՝ հիմնելով առաջին ճգնաժամային կենտրոնը սեռական և գենդերային բռնության զոհերի համար, մշակելով անվտանգության ոլորտի բարեփոխումների միջոցառումներ՝ կանանց համար ներառական տարածք ստեղծելու և ծրագրեր իրականացնելու նպատակով։ Մարդկանց համար, որոնք հեռացել էին զինված խմբերից, սոցիալ-տնտեսական հզորացման, վերականգնման և վերաինտեգրման գործուն քայլեր է մշակել։

2019 թվականի նոյեմբերի 20-ին տեղական իշխանությունները հաստատեցին, որ նրա քույրը՝ Ալմաս Էլմանը, որը նույնպես վերադարձել էր Սոմալի՝ որպես օգնություն ցուցաբերող, գնդակահարվել էր Մոգադիշոյի օդանավակայանի մոտ ավտոմեքենայում[10].

Գործունեություն խմբագրել

Ի պատիվ իր ամուսնու՝ Ֆարթուն Ադանը և երեխաները Մոգադիշոյում հիմնել են «Էլմանի անվան խաղաղության և մարդու իրավունքների կենտրոնը»։ Ֆարթուն Ադանը հասարակական կազմակերպության գործադիր տնօրենն է, նրա հետ աշխատում է դուստրը՝ Իլուադը, որը զբաղեցնում է ծրագրերի և զարգացման տնօրենի պաշտոնը[11]։ Պատասխանատու է «Էլմանի խաղաղության և մարդու իրավունքների կենտրոնի» ծրագրերի մշակման և մոնիտորինգի համար՝ կենտրոնանալով մարդու իրավունքների, գենդերային հավասարության, քաղաքացիական անձանց պաշտպանության, խաղաղության և անվտանգության, սոցիալական ձեռներեցության համար։ Նա նաև օգնում է ղեկավարել «Քույր Սոմալին», որը «Էլման խաղաղության և մարդու իրավունքների կենտրոնի» դուստր ձեռնարկությունն է[12][13]։ Սա Սոմալիի առաջին ծրագիրն է, որը կոչված է օգնելու գենդերային բռնության զոհերին՝ տրամադրելով խորհրդատվություն, բժշկական և բնակարանային աջակցություն կարիքավոր կանանց։ Կենտրոնի աշխատանքն օգնել է տեղական մակարդակում բարձրացնել խնդրի վերաբերյալ իրազեկվածությունը և նպաստել հանրային քաղաքականության փոփոխություններին։ Իրականացրել է կրթական սեմինարներ հասարակության խոցելի անդամների համար և մշակել և իրականացրել ծրագրեր, որոնք նպաստում են ինչպես երիտասարդների, այնպես էլ տարեցների համար այլընտրանքային կենսապահովման հնարավորություններին[14]։

2012 թվականի կեսերին Մոգադիշոյում տեղի ունեցավ «Տեխնոլոգիա, ժամանց, դիզայն»(TEDx) առաջին համաժողովը։ Միջոցառումը կազմակերպվել էր First Somali Bank-ի կողմից՝ ցույց տալու բիզնեսի, զարգացման և անվտանգության բարելավումները սոմալացի և միջազգային պոտենցիալ ներդրողներին[15]։ Իլուադը հանդես եկավ որպես հրավիրյալ բանախոս, որտեղ նա բացատրեց «Քույր Սոմալիի» դերը երկրի հետկոնֆլիկտային վերակառուցման գործընթացում[14].

2011 թվականին Իլուադ Էլմանը ներկայացնում էր Սոմալին Կիլիմանջարո լեռան վրա «Բարձրացիր, խոսիր» քարոզարշավի ժամանակ։ Միջոցառումը կազմակերպվել էր UNite Africa-ի կողմից ՄԱԿ-ի կանանց շրջանակներում և ավարտվեց մասնակիցների կողմից կանանց և աղջիկների նկատմամբ բռնությանը վերջ տալու պարտավորությամբ[14].

2013 թվականին նա նկարահանվել է «Կրակի միջով» վավերագրական ֆիլմում Հավա Աբդիի և Էդնա Ադան Իսմայիլի հետ միասին[16]։

Նա նաև նկարահանվել է 2014 թվականի «Ուղիղ հեռարձակում Մոգադիշոյից» ֆիլմում, որը ներկայացնում է քաղաքի Երաժշտության և խաղաղության փառատոնը 2013 թվականի մարտին[17]։ Կազմակերպվել էր Waayaha Cusub անսամբլի և բարերար Բիլ Բրուքմանի կողմից, սա առաջին միջազգային երաժշտական ​​փառատոնն էր, որն անցկացվում էր Սոմալիի մայրաքաղաքում[17][18]։

«Էլմանի խաղաղության և մարդու իրավունքների կենտրոնում»[12] իր պարտականություններին զուգահեռ՝ Իլուադ Էլմանը Քոֆի Անան հիմնադրամի «Արտահերթ միասին» նախաձեռնության աջակիցն է[19], որում նա և ինը այլ երիտասարդ առաջնորդներ՝ Քոֆի Անանի գլխավորությամբ, կանխում են բռնի ծայրահեղականությունը, ոգեշնչում, ներգրավում և հզորացնում են երիտասարդներին ամբողջ աշխարհում։

2016 թվականի մայիսին հրապարակված բացառիկ զեկույցում The Washington Post-ը ընդգծեց «Էլմանի խաղաղության և մարդու իրավունքների կենտրոնի» դերը այն տղաների վերականգնման գործում, որոնք ազատվել էին զինվորական ծառայությունից պատերազմի ժամանակ, բայց հետո գաղտնի հավաքագրվել էին որպես լրտեսներ աշխատելու Սոմալիի նոր հետախուզական գործակալությունում[20]։

Պարգևներ խմբագրել

  • 2015 Gleitsman International Activist Award, Հասարակական առաջնորդության կենտրոն, Հարվարդի Քեննեդիի դպրոց[21];
  • Right the Wrongs մրցանակ, 2016, Օքսֆամ;
  • «Աֆրիկացի երիտասարդ կին 2016» մրցանակ;
  • 2017 թվականի 100 ամենաազդեցիկ երիտասարդ աֆրիկացիներ[22];
  • BET Global Good Star Award 2017 մրցանակ[23];
  • Ավրորա մրցանակ մարդկությանը արթնացնելու համար[24]
  • 2020 թվականի նոյմեբերի 23-ին ներկայացվել է BBC-ի «100 կանայք» ցանկում[25].

2014 թվականին ԱՄՆ Պետդեպարտամենտը Իլուադ Էլմանին նշանակել է «Աֆրիկյան երիտասարդ առաջնորդների նախաձեռնությունների» կրթաթոշակ։ 2018 թվականին նա հրավիրվել է մասնակցելու Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարության միջազգային առաջնորդների ծրագրին[26].

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.keydmedia.net/en/article/article/ilwad_elman_architect_of_her_own_legacy_through_sister_somalia/
  2. 2,0 2,1 http://hiiraan.ca/news4/2013/May/29479/canadian_sisters_on_front_lines_of_rebuilding_somalia.aspx
  3. https://100women.okayafrica.com/politics-activism/2018/2/28/ilwad-elman
  4. https://www.bbc.com/news/world-55042935
  5. https://www.deutsche-afrika-stiftung.de/deutscher-afrika-preis/ilwad-elman-somalia/
  6. https://rightlivelihood.org/the-change-makers/find-a-laureate/fartuun-adan-and-ilwad-elman/
  7. «Full List: 2016 Africa Youth Awards Winners - Ameyaw Debrah». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 13-ին.
  8. «Canadian sisters on front lines of rebuilding Somalia». Hiiraan. 2013 թ․ մայիսի 23. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2014 թ․ փետրրվարի 9-ին.
  9. «Documento - Somalia: Amnistia Internacional condena el asesinato de un pacifista». Amnesty International. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 9-ին.
  10. Abdi Latif Dahur (2019 թ․ նոյեմբերի 20). «'May God have mercy on her': Somali-Canadian aid worker shot dead in Mogadishu compound». National Post. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 22-ին. «Elman comes from a prominent family of activists whose work has focused on social justice, women's rights and rehabilitating children affected by Somalia's decades-long war.»
  11. «YALI Fellow - Ilwad Elman». U.S. Department of State. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 3-ին.
  12. 12,0 12,1 «Elman Peace». elmanpeace.org. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 13-ին.
  13. Hamad, Ruby (2014 թ․ մարտի 2). «Human rights a family tradition for Sister Somalia founder Ilwad Elman». Daily Life. Australia. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 8-ին.
  14. 14,0 14,1 14,2 «Ilwad Elman: Architect of Her Own Legacy Through Sister Somalia». Keydmedia. Somalia. 2012 թ․ սեպտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 8-ին.
  15. «War-torn Somalia stages TEDx conference». Phys.org. 2012 թ․ մայիսի 17. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 24-ին.
  16. «Through the Fire». 2013. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 8-ին.
  17. 17,0 17,1 Rush, Richard (2014 թ․ ապրիլի 6). «Bill Brookman film premiere». Loughborough Echo. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 8-ին.
  18. «Mogadishu music festival helps city move past sounds of war». Fédération internationale des coalitions pour la diversité culturelle. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 11-ին.
  19. «Extremely Together - Young people coming together...». www.kofiannanfoundation.org. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 13-ին.
  20. Kevin Sieff (2016 թ․ մայիսի 7). «Exclusive: U.S.-funded Somali intelligence agency has been using kids as spies». Washington Post. Mogadishu. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 22-ին. «'Մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, բայց ներքին անվտանգության նախարարի ցուցաբերած պատրաստակամությունը՝ երեխաներին հեռացնել հաստատությունից և մեզ հանձնել խնամքի և վերականգնման համար, քայլ է ճիշտ ուղղությամբ», - ասաց' Կենտրոնի ծրագրերի տնօրեն Իլուադ Էլմանը»
  21. Mulholland, Quinn (2015). «Gleitsman Award Celebrates Somali Humanitarians Fartuun Adan and Ilwad Elman». Harvard Kennedy School for Public Leadership (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 11-ին.
  22. «2017 Most Influential Young Africans List Announced». 2017 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 1-ին.
  23. «Celebrities, Music, News, Entertainment, TV Shows & Videos». BET. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 13-ին.
  24. «2017 Aurora Prize Finalists». auroraprize.com. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 13-ին.
  25. «BBC 100 Women 2020: Who is on the list this year?». BBC News (բրիտանական անգլերեն). 2020 թ․ նոյեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 23-ին.
  26. «Speech by UK ambassador during the Queen's Birthday Party in Mogadishu». GOV.UK (անգլերեն). 2018 թ․ հուլիսի 31. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 11-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլուադ Էլման» հոդվածին։