Իրֆան Ջան Քահվեջի (թուրքերեն՝ İrfan Can Kahveci; հուլիսի 15, 1995(1995-07-15)[1][2], Bayat, Այաշ, Անկարայի մարզ, Թուրքիա), թուրք ֆուտբոլիստ, «Ֆեներբահչե» ակումբի և Թուրքիայի հավաքականի կիսապաշտպան։

Իրֆան Քահվեջի
թուրքերեն՝ İrfan Kahveci
Քաղաքացիությունը  Թուրքիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 15, 1995(1995-07-15)[1][2] (29 տարեկան)
Ծննդավայր Bayat, Այաշ, Անկարայի մարզ, Թուրքիա
Հասակ 175 սանտիմետր
Քաշ 71 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Ակումբային կարիերա

Իրֆան Ջան Քահվեջին Թուրքիայի մայրաքաղաքի «Գենչլերբիրլիգի» ֆուտբոլային ակումբի սան է։ Առաջին անգամ թիմի հիմնական կազմում խաղադաշտ է դուրս եկել «Կայսերիսպորի» դեմ 2011/12 թվականների Թուրքիայի գավաթի խաղում[3]՝ փոխարինման դուրս գալով 88-րդ րոպեին։ Այնուհետև Իրֆանը խաղացել է «Գենչլերբիրլիգի» ցածր լիգաների մի քանի պահեստային թիմերում, նա 2013/14 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է Երրորդ լիգայում՝ «Խաջետեպե» ակումբում:

2014 թվականի օգոստոսի 29-ին Իրֆան Ջան Քահվեջին իր նորամուտն է նշել Սուպերլիգայում՝ փոխարինման դուրս գալով Ռիզեսփորի հետ արտագնա հանդիպման հենց վերջում[4]։ Նույն թվականի նոյեմբերի 9-ին նա ամենաբարձր մակարդակով խփել է իր առաջին գոլը՝ իր թիմին առաջ մղելով «Կասիմփաշայի» դեմ արտագնա խաղում[5]։ 2015/16 Սուպերլիգայում Քահվեջին երեք գոլ է խփել, որոնցից երկուսը երկու խաղում խփել է նույն «Կասիմփաշայի» դեմ և երկու դեպքում էլ դարձել է միակն ու հաղթականը հանդիպումներում։

2017 թվականի սկզբից Իրֆան Քահվեջին ներկայացնում է Թուրքիայի Սուպերլիգայի «Իստանբուլ Բաշակշեհիր» ակումբը։ 2019/20 մրցաշրջանում «Իստանբուլ Բաշակշեհիրի» հետ դարձել է Թուրքիայի չեմպիոն։ 2020 թվականի դեկտեմբերի 2-ին նա հեթ-տրիկի հեղինակ է դարձել «ՌԲ Լայպցիգի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղում (3:4)։ Քահվեջին դարձել է պատմության մեջ 4-րդ թուրք ֆուտբոլիստը, ով հեթ-տրիկի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի խաղում։

Ձեռքբերումներ

«Իստանբուլ Բաշակշեհիր»

Վիճակագրություն

2017.07.27 [6][7]-ի դրությամբ
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Եվրոպա Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Գենչլերբիրլիգի 2011/12 0 0 1 - - - 1 0
2014/15 24 5 6 1 - - 30 6
2015/16 32 3 2 0 - - 34 3
2016/17 15 1 1 1 - - 16 2
Ընդհանուր 71 9 10 2 - - 81 11
Իստանբուլ Բաշակշեհիր
2016/17 12 1 4 0 - - 16 1
Ընդհանուր 12 1 4 0 - - 16 1

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Kayserispor 0 : 3 Gençlerbirliği» (անգլերեն) — mackolik.com. Արխիվացված է օրիգինալից 2012-07-02-ին. Վերցված է 2017-07-27-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Çaykur Rizespor 1 : 1 Gençlerbirliği» (անգլերեն) — mackolik.com. Արխիվացված է օրիգինալից 2014-12-31-ին. Վերցված է 2017-07-27-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Kasımpaşa 2 : 2 Gençlerbirliği» (անգլերեն) — mackolik.com. Արխիվացված է օրիգինալից 2014-12-28-ին. Վերցված է 2017-07-27-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «İrfan Can Kahveci». Mackolik. Արխիվացված է օրիգինալից 2017-07-09-ին. Վերցված է 2017-07-27-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «İ. Kahveci». Soccerway. Արխիվացված է օրիգինալից 2017-08-28-ին. Վերցված է 2017-07-27-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ